Jump to content

Էդմունդ Լանդաու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդմունդ Լանդաու
գերմ.՝ Edmund Georg Hermann (Yehezkel) Landau
Ծնվել է1877 փետրվարի 14
Գերմանիա Գերմանիա
Մահացել էփետրվարի 19, 1938(1938-02-19) (տարիքը 61)
Գերմանիա Գերմանիա
ԳերեզմանՎայսենզե հրեական գերեզմանատուն[1]
Բնակության վայր(եր)Բեռլին
ՔաղաքացիությունԳերմանական կայսրություն, Վեյմերական հանրապետություն, Երրորդ ռեյխ
Ազգությունգերմանացի
Դավանանքհուդայականություն[2]
Մասնագիտությունմաթեմատիկոս
Հաստատություն(ներ)Գյոթեի համալսարան
Գործունեության ոլորտթվերի տեսություն[3], մաթեմատիկա[3] և համապարփակ վերլուծություն[3]
ԱնդամակցությունԼեոպոլդինա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Գյոթինգենի Գիտությունների ակադեմիա և Լինչեի ազգային ակադեմիա[4]
Ալմա մատերԲեռլինի համալսարան
Տիրապետում է լեզուներինեբրայերեն, ֆրանսերեն և գերմաներեն[5][6]
Գիտական ղեկավարԼազեր ֆուկս, Ֆերդինանդ Ֆրոբենիուս
Եղել է գիտական ղեկավարԳրետա Հերման, Վիլհելմ Դոյրաթ, Վերներ Վեբեր, Հանս Հայլբրոն[7], Ադոլֆ Համերսթեյն[7], Վերներ Վոլֆգանգ Ռոգոզինսկի[7], Կառլ Լյուդվիգ Զիգել[7], Ալեքսանդր Օստրովսկի[7], Փոլ Բերնեյս[7], Հարալդ Բոր[7], Դեթլեֆ Կաուեր[7], Լյուբոմիր Չակալով[7], Gustav Doetsch?[7], Կառլոս Գրանջոտ[7], Հենրիխ Գրելլ[7], Դանեմ Ջեքսոն[7], Վոյտեխ Յարնիկ[7], Էրիխ Կամկե[7], Օբրի Ջ. Կեմփներ[7], Բրայան Քաթներ[7], Յակով Լևիցկի[7], Վերներ Շմայդլեր[7], Arnold Walfisz?[7], Ֆրիդրիխ Վիլհելմ Վիներ[7], Հենրի Բլումբերգ[7], Բրայան Քաթներ[7], Հայնրիխ Շտենցել[7], Վերներ Զիգբերտ Բաեր[7], Լյուդվիգ Նեդեր[7], Էգոն Լինդվարթ[7], Jeremias Grossmann?[7], Պոլ Զենգենհորստ[7], Wilhelm Dörate?[7], Ֆրիդրիխ Միթելստեն Շեյդ[7], Յոհաննես Գ. Ա. Արնդթ[7], Բրունո Լյուք[7], Hans Thunsdorff?[7] և Լյուբոմիր Չակալով[7]
Հայտնի աշակերտներՊաուլ Բեռնայս, Խարալդ Բոռ, Կարլ Լյուդվիգ Զիգել, Վոյտեխ Յառնիկ
ՀայրLeopold Landau?
 Edmund Landau Վիքիպահեստում

Էդմունդ Գեորգ Գերման (Եզեկիլ) Լանդաու (գերմ.՝ Edmund Georg Hermann (Yehezkel) Landau), փետրվարի 14, 1877(1877-02-14)[5][8], Բեռլին, Գերմանական կայսրություն[9] - փետրվարի 19, 1938(1938-02-19)[9][5][8], Բեռլին, Նացիստական Գերմանիա[9]), գերմանացի մաթեմատիկոս, ով մեծ ներդրում է ունեցել թվերի տեսության մեջ (ավելի քան 250 աշխատություն և 7 գիրք)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է բեռլինյան հրեա-բժիշկ պրոֆեսոր՝ Լեոպալդ Լանդաուի (1848-1920) ընտանիքում[10], մայրը՝ Իոհաննա Յակոբը, սերում էր հայտնի բանկիրների տնից Յակոբ, շուրջ 16 տարի սովորել է բեռլինյան Ֆրանսիական գիմնազիայում(Collège Français), որը հաջողությամբ ավարտել է նախատեսվածից 2 տարի շուտ։ 1899 թ․ Ֆրոբենիուսի ղեկավարությամբ գրել և պաշտպանել է «Թվերի տեսություն» թեմայով թեզը, որից հետո դարձել է Բեռլինի համալսարանի դոցենտի կոչում։ Այդ տարիներին լույս է ընծայել մաթեմատիկական գլուխկոտրուկների 2 ժողովածու՝ կապված շախմատի հետ։ 1901 թ․ պաշտպանել է դոկտորական թեզը՝(habilitation thesis), Դիրիխլեի շարքերի մասին Անալիտիկ թվերի տեսություն մեջ։1905 թ․ ամուսնացել է նոբելյան մրցանակակիր Պաուլ Էրլիխի դստեր՝ Մարիաննա Էրլիխի հետ։

Գերման Մինկովսկիի մահից հետո 1909 թ․ ղեկավարել է նրա ամբիոնը ու դառնում է Գյոթեի համալսարանի մաթեմատիկայի պրոֆեսոր։ Այստեղ նա աշխատել է մինչև 1934 թ․, երբ ազգայնամոլները սկսեցին համալսարանը մաքրել «հրեա տարրերից»։ 1920֊ական թվականների վերջում գնացել է Պաղեստին և ընտրվել է Էյրուսալիմի Եվրոպական համալսարանի պրոֆեսոր, մասնակցել է Ինստիտուտ մաթեմատիկայի հիմնադրմանը, որտեղ կարդացել է եբրայերեն լեզվով առաջին դասախոսությունը[11]։. 1934 թվականին ազգայնամոլների ճնշման տակ Լանդաուն ստիպված անցել է հանգստի։ Կյանքը շարունակել է Բեռլինում։ 1935 դասավանդել է Քեմբրիջի, 1937-1938 թ. Բրյուսելի համալսարաններում։ Վախճանվել է 1938 թվականին սրտի կաթվածից։

Գիտական գործունեությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լանդաուի հիմնական հայտնագործությունները վերաբերում են Անալիտիկ թվերի տեսությանը և Կոմպլեքս անալիզին։ Նրա աշխատությունների մեծ մասը վերաբերում է մաթեմատիկային։ Նա ուսումնասիրել է պարզ թվերի բաշխվածությունը և 1909 թ․ լույս է ընծայել երկհատորանի մենագրություն այս տեսության համակարգված շարադրանքով։ Լանդաուն ելույթ է ունեցել Քեմբրիջի հինգերորդ Մաթեմատիկոսների միջազգային կոնգրեսին (որտեղ ընտրվել է նախագահ)։ Նա թվարկել է չորս կարևոր չլուծված Լանդաուի պրոբլեմը, որոնցից ոչ մեկը ոչ մեկը լուծված չէ։ Լանդաուն մեծ ներդրում է ունեցել Ռիմանի ζ֊ֆունկցիա։ 1930 թ․ հրատարակեց «Անալիզի հիմունքներ» գիրքը (Grundlagen der Analysis), որը մինչ օրս համարվում է առարկայի դասական շարադրանքը։ Ամբողջ ֆունկցիայի հատուկ կետերի մասին թեորեմը անվանել են Լանդաուի անունով։ Դիրիխլեի շարքերի տեսության մեջ Լանդաուն ապացուցեց, որ կետը համարվում է հատուկ , если ֆունկցիայի համար, եթե ֊ն ֊ի զուգամիտության աբսցիսն է համարվում։

  

Լանդաուի ամենահայտնի աշակերտներից են․

Նվաճումները և պարգևները

[խմբագրել | խմբագրել կոդը]

1924 թ․ Լանդաուն ընտրվել է Լոնդոնի մաթեմատիկական ընկերության պատվավոր անդամ։ Շատ եվրոպական երկրների Ակադեմիաների արտասահմանյան անդամ է, այդ թվում Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան թղթակից֊անդամ(1924) և արտասահմանյան պատվավոր անդամ է АН СССР (1932

Էդմունդ Լանդաուն և ֆերմայականները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լանդաուին շատ են անհանգստացրել «Ֆերմայականները», որոնք փորձում էին ապացուցել Ֆերմայի Մեծ թեորեմը և ցանկանում էին ստանալ նախատեսված մեծ մրցանակը։ Որպեսզի հիմնական աշխատանքից չշեղվի, Լանդաուն պատվիրեց մի քանի հարյուր բլանկներ հետևյալ տեքստով. «Հարգելիս...: Շնորհակալ եմ Ֆերմայի Մեծ թեորեմի ձեռագիր ապացույցի համար, առաջի սխալը գտնվում է էջ ... -ում ... տողում ...»։ Նա իր ասպիրանտներին հանձնարարել է գտնել սխալը և լրացնել բաց թողնվածը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Find A Grave — 1996.
  2. Segal S. L. https://books.google.fr/books?id=GC7aBAAAQBAJ&pg=PAPR454Princeton University Press, 2014. — ISBN 0-691-00451-X
  3. 1 2 3 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  4. (unspecified title)doi:10.5281/ZENODO.18315206
  5. 1 2 3 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. CONOR.Sl
  7. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 Mathematics Genealogy Project — 1997.
  8. 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.)F.A. Brockhaus, 1796.
  9. 1 2 3 Ландау Эдмунд Георг Герман // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  10. Евгений Беркович. «Символы Ландау Արխիվացված 2009-01-25 Wayback Machine» (журнальный вариант).
  11. Дербишир, Джон. Простая одержимость. Бернхард Риман и величайшая нерешенная проблема в математике. — Астрель, 2010. — С. 282-285. — 464 с. ISBN 978-5-271-25422-2

Հրատարակումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքեր ռուսերեն լեզվով

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ландау Э. Основы анализа. — М.: ИЛ, 1947.
  • Ландау Э. Введение в дифференциальное и интегральное исчисление. — 2-е изд. — М.: КомКнига, 2005. ISBN 5-484-00092-0

Գրքեր անգլերեն լեզվով

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդմունդ Լանդաու» հոդվածին։