Էդմունդ Բազիկյան
|
| |||
| Քաղաքացիությունը |
| ||
| Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 12, 1975[1] (50 տարեկան) | ||
| Ծննդավայր | Թեհրան, Իրան | ||
| Դիրք | հարձակվող | ||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
Էդմունդ Բազիկյան հայտնի է նաև որպես Էդմունդ Բեզիկ (պարս.՝ ادموند بزيک, օգոստոսի 12, 1975[1], Թեհրան, Իրան), հայկական ծագում ունեցող իրանցի նախկին ֆուտբոլիստ և մարզիչ։ Հանդես է եկել «Պերսեպոլիսում»[2], «Սեպահանում» և «Արարատ Թեհրանի» կազմում, եղել է Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամ: Այժմ Պերսեպոլիսի մինչև 23 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչն է[3]։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Բազիկյանն ի սկզբանե իր կարիերան սկսել է Թեհրանի «Արարատ» ՖԱ-ում, որն ունի հայկական ծագումով երիտասարդ իրանցի ֆուտբոլիստների համալրման քաղաքականություն: Այնտեղ նկատվել է իր տպավորիչ ավարտական վարպետության համար, և շուտով տեղափոխվել է «Պերսեպոլիս Թեհրան»: Այնտեղ կարողացել է գոհացնել երկրպագուներին և խփել է մի քանի հիշարժան գոլեր: Նրա ամենահիշարժան խաղը եղել է 1996 թվականին, Թեհրանյան դերբիի ժամանակ «Պերսեպոլիս ՖԱ»-ի և «Էսթեղլալի» միջև: «Պերսեպոլիսը» յոթ մրցաշրջան չէր հաղթել «Էսթեղլալ»-ին, սակայն Էդմունդի գոլի շնորհիվ թիմը կարողացել է հաղթել։
Հաջողությունը սակայն, կարճ է տևել, մի քանի սեզոններից հետո նա, ինչպես նաև «Պերսեպոլիսի» շատ այլ խաղացողներ հեռացվել են թիմից: Բեզիկը անմիջապես տեղափոխվել է «Ֆուլադ Սեպահան»: Առաջնության 2002-03 թվականների մրցաշրջանում Բեզիկը 13 գոլով դարձել է առաջնության լավագույն ռմբարկուն։ Հրավիրվել է ազգային հավաքական, հետագայում վնասվածք է ստացել: «Սեպահանի» նոր գլխավոր մարզիչ Լուկա Բոնաչիչի գալուն հետ Բեզիկը լքել է թիմը։
Բեզիկը մեկ տարվա պայմանագիր է կնքել Ազադեգանի լիգայի «Շահրդարի Բանդար Աբաս» ակումբի հետ, որի կազմում խաղացել է մինչև 2006/07 մրցաշրջանի ավարտը:
Լավագույն ռմբարկու
[խմբագրել | խմբագրել կոդը]Խփելով 22 գոլ «Արարատի», 32 գոլ «Պերսեպոլիսի» և 30 գոլ «Սեպահանի» կազմում՝ Էդմունդը Իրանի ֆուտբոլի բարձրագույն դիվիզիոնում հանդես գալու ընթացքում ընդհանուր թվով 84 գոլ է խփել[4]՝ դառնալով բարձրագույն դիվիզիոնի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն։
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պերսեպոլիս
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իրանի ֆուտբոլի լիգա (3): 1996–97, 1998–99, 1999–2000
- Հազֆիի գավաթ (1): 1998–99
Սեպահան
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իրանի ֆուտբոլի լիգա (1): 2002–03
- Հազֆիի գավաթ (1): 2003–04
Անհատական
[խմբագրել | խմբագրել կոդը]Իրանի Պրոֆեսիոնալ լիգայի լավագույն ռմբարկու՝ 2002–03
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «ده گلزن برتر تاریخ پرسپولیس - Tabnak.IR | تابناك». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2012-11-11-ին.
- ↑ ادموند بزیک سرمربی تیم امید راه آهن شد
- ↑ شهريار به بزيک، مديرروستا و عنايتى نرسيد على دايى در 72 متوقف شد (Persian). Khabar Varzeshi Sports Newspaper. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ փետրվարի 1. Վերցված է 2007-07-25-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link) CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էդմունդ Բեզիկը TeamMelli.com- ում
- Էդմունդ Բեզիկը Թեհրանի ֆուտբոլի կոմիտեում