Էդմոն դե Գոնկուր
Մասն է | Գոնկուր եղբայրներ ![]() | |
---|---|---|
Սեռ | արական ![]() | |
Քաղաքացիություն | Ֆրանսիա ![]() | |
Անձնանուն | Էդմոնդ ![]() | |
Ծննդյան օր | 26 մայիսի 1822 ![]() | |
Ծննդավայր | Նանսի ![]() | |
Մահվան օր | 16 հուլիսի 1896 ![]() | |
Մահվան վայր | Maison d'Alphonse Daudet ![]() | |
Գերեզման | Մոնմարտր գերեզմանատուն ![]() | |
Քույր/եղբայր | Ժյուլ դը Գոնկուր ![]() | |
Տիրապետում է | ֆրանսերեն ![]() | |
Գրավոր լեզու | ֆրանսերեն ![]() | |
Մասնագիտություն | գրող, արվեստագետ, պատմաբան, օրագրի հեղինակ, գրական քննադատ, դրամատուրգ, քննադատ ![]() | |
Գործատու | Le Figaro ![]() | |
Շրջանավարտն է՝ | Կոնդորսե լիցեյ ![]() | |
Աշակերտներ | Ջուլիա Դոդե ![]() | |
Գործունեության սկիզբ | 1851 ![]() | |
Աշխատանքային գործունեության ավարտ | 1896 ![]() | |
Partner in business or sport | Ժյուլ դը Գոնկուր ![]() | |
Պարգևներ | Պատվավոր լեգեոնի շքանշանի սպա, Concours général ![]() | |
Artist files at | Frick Art Research Library ![]() |
Էդմոն Լուի Անտուան Հյուտ դե Գոնկուր (ֆր.՝ Edmond Louis Antoine Huot de Goncourt,մայիսի 26, 1822[1][2][4][…], Նանսի, Բուրբոնների վերականգնում[2] - հուլիսի 16, 1896[1][2][3][…], Maison d'Alphonse Daudet, Դրավեյ) ֆրանսիացի գրող, գրականագետ, արվեստաբան, գրքերի հրատարակիչ և Գոնկուր ակադեմիայի հիմնադիր[5]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գոնկուրը ծնվել է Նենսիում: Ծնողները՝ Մարկ-Պիեռ Հյու դե Գոնկուրը և Անետ-Սեսիլ դե Գոնկուրը, միջին դասի ազնվականներ էին: Նրանք մահացել են, երբ Էդմոնը և իր եղբայր Ժյուլ դը Գոնկուրը դեռ փոքր էին[6]: Հայրը նախկինում ծառայել էր Նապոլեոն Առաջինի Մեծ բանակում՝ որպես հեծելազորի սպա և էսկադրոնի հրամանատար, իսկ պապը՝ Ժան-Անտուան Հուո դը Գոնկուրը, 1789 թվականին Ազգային ժողովի պատգամավոր է եղել[7][8]։ Էդմոնը ուսանել է Գուբո պանսիոնում, Անրի IV և Կոնդորսե լիցեյներում[9]։ Կոնդորսե լիզեյում նա 1840-1842 թվականներին ուսումնասիրել է ճարտասանություն և իմաստասիրություն, իսկ 1842-1844 թվականներին՝ իրավագիտություն[8]։
1848 թվականին՝ մոր մահից հետո, եղբայրները ժառանգել են բավականաչափ միջոցներ, որոնցով նրանք ֆինանսական անկախություն են ձեռք բերել և նվիրվել արվեստին։ Էդմոնն այդպիսով կարողացել է հրաժարվել գանձապետական գրագրի պաշտոնից: Այդ աշխատանքն այնքան տանջալից էր նրա համար, որ նույնիսկ ինքնասպանության մտքեր էր ծնում իր մոտ[10][6]։ Եղբայրները համագործակցել են՝ ստեղծելով արվեստի քննադատական գործեր, մի շարք վեպեր և օրագիր։ Նրանց ամենանշանավոր վեպը՝ «Ժերմինի Լասերտյոն» (1865), ներշնչված էր իրենց սպասուհի Ռոուզի արկածներից: Նա եղբայրներից գողություն էր անում՝ սիրեկանների հետ գաղտնի խրախճանքներ կազմակերպեկու համար։ Այս գործը համարվում է ֆրանսիական ռեալիզմի առաջին ստեղծագործություններից, որը նկարագրում է բանվոր դասակարգի կյանքը[10][6]։

1852 թվականին Էդմոնին և նրա եղբորը մեղադրել են հասարակական բարոյականության նորմերը խախտելու մեջ, երբ նրանք հոդվածում մեջբերել են Վերածննդի էրոտիկ պոեզիան[10]: Եղբայրներն ի վերջո արդարացվել են։
Էդմոնը տարված էր ռոկոկոյով և ճապոնական արվեստով[11]: Նա նաեւ հավաքել է հազվագյուտ գրքեր[12]։ Եղբայրների՝ 1868 թվականին գնված Օտեյի տունը ցուցադրավայր էր 18-րդ դարի ֆրանսիական և Հեռավոր Արևելքի արվեստի իրենց հավաքածուի համար: Էդմոնը փաստագրել է տունը և դրա ինտերիերը 1881 թվականին իր «La Maison d'un Artiste» գրքում[13]: 1856-ից 1875 թվականների ընթացքում եղբայրները հրատարակել են 18-րդ դարի արվեստին նվիրված էսսեներ՝ «18-րդ դարի արվեստը» (L'Art du XVIIIe siècle) վերնագրով հավաքածուում, որը վերածնել է Ռոկոկոյի հանդեպ գնահատանքը[6]:
1870 թվականին Ժյուլի մահից հետո Էդմոնը շարունակել է միայնակ վեպեր գրել։ Նա նաև շարունակել է գրել «Գոնկուրների օրագիրը» (Journal des Goncourt), որն ինքը և Ժյուլը սկսել էին 1851 թվականին՝ դադարեցնելով միայն իր մահից 12 օր առաջ՝ 1896 թվականին[14]: Նա ավարտին է հասցրել իր եղբոր հետ համագործակցությունից մնացած անավարտ աշխատանքները, այդ թվում՝ Պոլ Գավարնիի մասին մենագրությունը (1873) և «Սերը 18-րդ դարում» (L'Amour au XVIIIe Siècle, 1875) վերնագրով գիրքը [15]: Նա վերանայել, ընդլայնել և վերահրատարակել է «Լյուդովիկոս XV-ի սիրուհիները» (Les Maîtresses de Louis XV, 1860) երեք հատորով 1878-ից 1879 թվականների ընթացքում՝ «Դյու Բարին» (La du Barry), «Տիկին դը Պոմպադուրը» (Madame de Pompadour) և «Շատորուի դքսուհին և նրա քույրերը» (La Duchesse de Châteauroux et ses soeurs)[16]: Նրա վերջին վեպը՝ «Շերին» (Chérie, 1884), որը պատմում է իր գեղարվեստական զգայնությունը նորաձևության միջոցով արտահայտող մի երիտասարդ կնոջ մասին, կարող է ընկալվել որպես իմպրեսիոնիստական արվեստի ուսումնասիրություն[17]: 1885 թվականին նա հավաքել է իր հանգուցյալ եղբոր նամակները, իսկ 1887-ից 1896 թվականների ընթացքում հրատարակել է «Օրագրի» ինը հատոր[18]: Էդմոնը գնալով ավելի նախանձոտ էր դառնում ավելի հաջողակ գրողների՝ Գի դը Մոպասանի և Էմիլ Զոլայի հանդեպ, ինչն արտացոլվում է «Օրագրում» տեղ գտած կծու գրառումներում: 1893 թվականին նա գրել է Մոպասանի մասին, որ նրա «հաջողությունը ազատ բարքերի կանանց շրջանում նրանց վուլգարության ցուցանիշ է, քանի որ երբեք չեմ տեսել աշխարհիկ մարդու այդպիսի կարմիր դեմքով, այդպիսի հասարակ դիմագծերով կամ այդպիսի գյուղացիական կազմվածքով»[19]:
Նա իր ողջ ունեցվածքը կտակել է Գոնկուրի ակադեմիայի հիմնադրման և պահպանման համար։ Ի պատիվ իր եղբոր և գործակցի՝ Ժյուլ դը Գոնկուրի (17 դեկտեմբերի 1830 թ – 1870 թվականի հունիսի 20-ին), 1903 թվականից սկսած յուրաքանչյուր դեկտեմբեր, Ակադեմիան շնորհում է Գոնկուրի մրցանակը։ Այն ֆրանսիական գրականության ամենահեղինակավոր մրցանակն է, որը տրվում է «տարվա լավագույն երեւակայական արձակ ստեղծագործությանը»[20]։
Էդմոն դը Գոնկուրը մահացել է Շամպրոսայում 1896 թվականին [5] եւ թաղվել Փարիզի Մոն Մարտրի գերեզմանատանը[21]։

Աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը](միայն Էդմոնդի կողմից) [22] [8] [23]
Ոչ գեղարվեստական
- «Անտուան Վատտոյի նկարված, նկարագրված և փորագրված աշխատանքների մանրամասն ցուցակ» (1875)
- «Պ. Պ. Պրյուդոնի նկարված, նկարագրված և փորագրված աշխատանքների մանրամասն ցուցակ» (1876)
- «Արվեստագետի տունը» (1881)[1]
- «Սենտ-Հուբերտին» (1884)
- «18-րդ դարի ճապոնական արվեստը, Ուտամարո։ Կանաչ տների նկարիչը» (1891)
- «Գիմարը, ըստ Մանր Հաճույքների գրանցամատյանների, Օպերայի գրադարանի և այլն» (1893)
- «18-րդ դարի ճապոնական արվեստը, Հոկուսայ» (1896)
- «Ձեղնահարկը» (1896)
Վեպեր
- «Էլիզա անունով աղջիկը» (1877)
- «Զեմգաննո եղբայրները» (1878)
- «Ֆոստինը» (1882)
- «Շերին» (1884)[1]
- «Գոնկուրի օրագիրը»
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Works by Էդմոն դե Գոնկուր in eBook form at Standard Ebooks
- Works by Edmond de Goncourt at Project Gutenberg
- Works by Edmond de Goncourt at Faded Page (Canada)
- Works by or about Edmond de Goncourt at the Internet Archive
- Blog dedicated to Edmond and Jules de Goncourt
- Newspaper clippings about Edmond de Goncourt in the 20th Century Press Archives of the ZBW
- "Goncourt Brothers and the Taste for the 18th Century" symposium at the Frick Collection, featuring art historians Olivier Berggruen and Yuriko Jackall
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Потапова З. М. Гонкур (ռուս.) // Краткая литературная энциклопедия — М.: Советская энциклопедия, 1964. — Т. 2. — С. 255—257.
- ↑ 3,0 3,1 RKDartists (նիդերլ.)
- ↑ Base Léonore (ֆր.) — ministère de la Culture.
- ↑ 5,0 5,1 «Goncourt, Edmond de». Dictionary of Art Historians. Duke University. 21 February 2018. Վերցված է 3 December 2020-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 «Goncourt, Edmond de». Dictionary of Art Historians. Վերցված է 18 March 2021-ին.
- ↑ Edmond & Jules de Goncourt (1902). Renée Mauperin. P.F. Collier & Son. էջ xxxi.
- ↑ 8,0 8,1 8,2 «Biographie» (French). www.goncourt.org. Վերցված է 9 April 2021-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Edmond & Jules de Goncourt (1989). Journal des Goncourt Mémoires de la Vie Littéraire I: 1851–1865. Robert Laffont. էջ LVIII.
- ↑ 10,0 10,1 10,2 «Edmond and Jules Goncourt». Encyclopaedia Britannica. Վերցված է 18 March 2021-ին.
- ↑ «Exchange: Portrait of Edmond de Goncourt». exchange.umma.umich.edu. Արխիվացված է օրիգինալից 8 July 2024-ին. Վերցված է 8 April 2020-ին.
- ↑ Friderica Derra de Moroda, "Choréographie: The Dance Notation of the Eighteenth Century: Beauchamp or Feuillet?," The Book Collector 16, no. 4 (1967): 459.
- ↑ Pamela J. Warner (2008). «Framing, Symmetry, and Contrast in Edmond de Goncourt's Aesthetic Interior». Studies in the Decorative Arts. University of Rhode Island. 15 (2): 36–64. doi:10.1086/652829. S2CID 53404870.
- ↑ Adam Kirsch (29 November 2006). «Masters of Indiscretion». New York Sun. Վերցված է 20 March 2021-ին.
- ↑ Edmond & Jules de Goncourt (1902). Renée Mauperin. P.F. Collier & Son. էջ xxxii.
- ↑ Edmond & Jules de Goncourt (1989). Journal des Goncourt Mémoires de la Vie Littéraire I: 1851–1865. Robert Laffont. էջ LXXXXVIII.
- ↑ Lubrich, Naomi (2015). "Luftschlösser weben. Edmond de Goncourt und die Mode der modernen Großstadt", in: Lendemains, 40/160 (գերմաներեն). էջեր 109–136.
- ↑ Edmond & Jules de Goncourt (1902). Renée Mauperin. P.F. Collier & Son. էջ xxxiii.
- ↑ Adam Kirsch (29 November 2006). «Masters of Indiscretion». New York Sun. Վերցված է 20 March 2021-ին.
- ↑ Unwin, Timothy (1997). «Introduction». The Cambridge Companion to the French Novel: From 1800 to the Present. Cambridge University Press. էջ xxii. ISBN 9780521499149. «The 'big six' literary prizes in France have an extremely high profile and are, significantly, all awarded for novels. The best known and most prestigious is the Prix Goncourt. The other major literary prizes are the Grand Prix du Roman de l'Academie Francaise, the Prix Femina (awarded by a jury of women, though not necessarily to a female novelist), the Prix Renaudot, the Prix Interallie and the Prix Medicis.»
- ↑ Landru, Philippe (4 February 2008). «GONCOURT Edmond (1822-1896) et Jules (1830-1870) de Montmartre - 13ème division». Cimetières de France et d’ailleurs. Վերցված է 1 June 2024-ին.
- ↑ Edmond & Jules de Goncourt (1902). Renée Mauperin. P.F. Collier & Son. էջ xxxiii.
- ↑ «Bibliographie de 1851 à 1896». www.goncourt.org. Վերցված է 19 April 2021-ին.