Էդմոնդ Հոյլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էդմոնդ Հոյլ
Edmond Hoyle.jpg
Ծնվել է1672[1][2][3][…]
ԾննդավայրԱնգլիա
Վախճանվել էօգոստոսի 29, 1769(1769-08-29)[4][5]
Վախճանի վայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն
Մասնագիտությունգրող
Լեզուանգլերեն[1]
ՔաղաքացիությունFlag of Great Britain (1707–1800).svg Մեծ Բրիտանիայի թագավորություն

Էդմոնդ Հոյլ (անգլ.՝ Edmond Hoyle, 1672[1][2][3][…], Անգլիա - օգոստոսի 29, 1769(1769-08-29)[4][5], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն), բրիտանացի գրող և թղթախաղ խաղացող, տարբեր թղթախաղերի ու սեղանի այլ խաղերի կանոններին նվիրված մի շարք աշխատանքների հեղինակ, որը համարվում է նմանատիպ գրականության հիմնադիր:

Էդմոնդ Հոյլի կյանքի վերաբերյալ շատ քիչ տեղեկություններ կան. նրա ծննդյան ճշգրիտ ամսաթիվը և վայրը, ինչպես նաև նրա ծագումն անհայտ են: Նրա մասին գրված տեղեկություններից շատերը չեն համապատասխանում իրականությանը կամ չափազանցված են[6]։ Ենթադրությունը, թե նա մարզվել է բարում, թվում է անհիմն[7]։ Համաձայն Ռոբերտ Չեմբերսի «Օրերի գրքի՝ Հոյլի հիմնական զբաղմունքը եղել է փաստաբանական գործունեությունը[8]:

1740-ականների սկզբին Հոյլն արդեն բնակվել է Լոնդոնում, ենթադրվում է, որ ապրուստի միջոցներ վաստակել է վիստ խաղալ սովորեցնելով: 1742 թվականին նա առաջին հերթին իր աշակերտների համար գրել է «Կարճ տրակտատ վիստ խաղի մասին» աշխատությունը: Այս ստեղծագործությունը (ըստ Օքսֆորդի կենսագրական բառարանի՝ եղել է թղթախաղին նվիրված առաջին գիտական ​​աշխատանքը[8]), առաջին անգամ լույս է տեսել 1742 թվականի նոյեմբերին և շուտով դարձել է անհավանականորեն հանրաճանաչ։ Հեղինակի կյանքի ընթացքում այն վերահրատարակվել է 13 գիրք: Վիստին նվիրված տեքստի ութերորդ հրատարակության մեջ (1748)[9] ավելացել են նաև տրակտատներ առքով այլ թղթախաղերի՝ կադրիլի և պիկեի մասին[8]։ Տասնչորսերորդ հրատարակությունը եղել է վերջինը, որ լույս է տեսել նրա կենդանության օրոք[10]։ Տասնհինգերորդ[11] և տասնվեցերորդ[12] լույս են տեսել հետմահու։ 1760 թվականին Հոյլը խմբագրել է տրակտատը, և այն մնացել վեստի ամենահեղինակավոր ուղեցույցը մինչև 1864 թվականը[13], երբ Լոնդոնի «Արլինգթոն» և «Պորտեր» ակումբները ընդունել են նոր կանոններ[14]: Հրատարակություններից մեկը լույս է տեսել Էդինբուրգում[15][16]։ Այն թարգմանվել է բազմաթիվ լեզուներով, առաջինը՝ պորտուգալերեն (1753), ապա գերմաներեն (1754), ֆրանսերեն (1761), իտալերեն (1768), ռուսերեն (1769) և հոլանդերեն (1790)[17]: Հոյլը և նրա տրակտատը հիշատակվել են անգլիական գրականության մի շարք ստեղծագործություններում, այդ թվում՝ Հենրի Ֆիլդինգի «Թոմ Ջոնսի՝ ընկեցիկի պատմությունը» (անգլ.՝ The History of Tom Jones, a Foundling» և Բայրոնի «Դոն Ժուան» ստեղծագործություններում[8]։

1751 թվականին հրատարակվել է տրակտատ բրագ խաղի՝ ժամանակակից պոկերի նախորդներից մեկի մասին[8]: Թղթախաղերից բացի, Հոյլն զբաղվել է այլ սեղանի խաղերի կանոնների և ուղեցույցների կազմմամբ, մասնավորապես, նարդի խաղի (դրան վերաբերյալ մի աշխատություն գրվել է 1743 թվականին[18], ինչպես նաև ընդգրկել է նաև վիստի մասին տրակտատի ութերորդ հրատարակությունում[8]) և շախմատի (լույս է տեսել 1761 թվականին) մասին: Արդեն 18-րդ դարի երկրորդ կեսին անգլերենում հայտնվել է according to Hoyle («ըստ Հոյլի») արտահայտությունը, որը նշանակում է մի բան, ինչն արվում է կանոնների լիարժեք պահպանմամբ[18][19]: Նրա մահից հետո «Հոյլ» անվանումը դարձել է թղթախաղին նվիրված ցանկացած դասագրքի հոմանիշ: Այսպես, 1860 թվականին լույս է տեսել «Ամերիկյան Հոյլ» գիրքը, 1889 թվաակնին`«Ստանդարտ Հոյլ․ լիակատար ուղեցույց բոլոր մոլեխաղերի համար»[8], իսկ 1956 թվականին՝ «Նոր ամբողջական Հոյլը» ավելի քան 600 մոլեխաղերի և ինտելեկտուալ խաղերի կանոններով, տեսությամբ և պատմությամբ[18]:

Էդմոնդ Հոյլը մահացել է 1769 թվականին և թաղվել Լոնդոնի Մարիլեբոյան գերեզմանատանը[8]: 1979 թվականին՝ նրա մահվանից 210 տարի անց, Հոյլի անունն առաջիններից մեկն ընդգրկվել է Լաս Վեգասի Պոկերի փառքի սրահում՝ չնայած այն բահանգամանքին, որ պոկերն նրա ներկայիս տեսքով Հոյլի ժամանակ դեռևս գոյություն չուներ[19][20]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France идентификатор BNF (фр.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Национальная библиотека Австралии — 1960.
  3. 3,0 3,1 Swartz A. Open Library — 2007.
  4. 4,0 4,1 4,2 SNAC — 2010.
  5. 5,0 5,1 5,2 Find a Grave — 1995.
  6. Levy David։ «Was Hoyle a Careless Editor?»։ Վերցված է հունիսի 24, 2011 
  7. Marshall Julian (հունիսի 22, 1889)։ «Books on Gaming»։ Notes and Queries։ 7 (VII): 481–2 
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 8,7 H. R. Tedder. Hoyle, Edmond (1671/2–1769) // Oxford Dictionary of National Biography.
  9. «ESTC No. T79890»։ The English Short Title Catalogue։ Վերցված է հունիսի 23, 2011 
  10. «ESTC No. T88034»։ The English Short Title Catalogue։ Վերցված է հունիսի 23, 2011 
  11. «ESTC No. T88031»։ The English Short Title Catalogue։ Վերցված է հունիսի 23, 2011 
  12. «ESTC No. T88029»։ The English Short Title Catalogue։ Վերցված է հունիսի 23, 2011 
  13. Chisholm, Hugh, ed. (1911). "Hoyle, Edmund" . Encyclopædia Britannica. 13 (11th ed.). Cambridge University Press. p. 841.
  14. Baldwin John։ «The laws of short whist»։ Վերցված է օգոստոսի 16, 2015 
  15. «ESTC No. T88036»։ The English Short Title Catalogue։ Վերցված է հունիսի 23, 2011 
  16. Levy David։ «The Scottish Hoyles (part 1)»։ Վերցված է հունիսի 29, 2011 
  17. Zollinger Manfred (Jan–Mar 2005)։ «Whist-Regeln in Kontinentaleuropa bis 1800»։ The Playing-Card 33 (3): 198–210։ Վերցված է հունիսի 24, 2011 
  18. 18,0 18,1 18,2 «Edmond Hoyle» (անգլերեն)։ Վերցված է 2015-02-05 
  19. 19,0 19,1 Paul Anthony Jones. Ten phrases derived from games and gambling // Jedburgh Justice and Kentish Fire: The Origins of English in Ten Phrases and Expressions. — London: Constable, 2014. — ISBN 978-1-47211-622-2
  20. Պոկերի փառքի սրահը Պոկերի համաշխարհային սերիայի կայքում (անգլ.)