Էդմիլսոն Ջունիոր
|
| |||
| Քաղաքացիությունը |
| ||
| Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 19, 1994[1][2] (32 տարեկան) | ||
| Ծննդավայր | Լիեժ, Վալոնիա, Բելգիա | ||
| Հասակ | 183 սանտիմետր | ||
| Քաշ | 71 կգ | ||
| Դիրք | եզրային կիսապաշտպան | ||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
Էդմիլսոն Պաուլո դա Սիլվա Ջունիոր (օգոստոսի 19, 1994[1][2], Լիեժ, Վալոնիա, Բելգիա) պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, հանդես է գալիս որպես եզրային հարձակվող կատարական «Ալ-Դուհաիլ» ակումբում: Ծնվելով Բելգիայում՝ նա հանդես է գալիս Կատարի ազգային հավաքականում:
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականի օգոստոսի 22-ին Էդմիլսոնը նշեց իր նորամուտը «Սինտ-Տրյուդենի» կազմում Բելգիայի երկրորդ դիվիզիոնում՝ փոխարինման դուրս գալով 81-րդ րոպեին «ԿՎ Օստենդեի» դեմ 3–1 հաշվով հաղթական խաղում[3]։ Ակումբի կազմում նրա առաջին գոլը գրանցվեց նույն տարվա նոյեմբերին՝ Բելգիայի գավաթի «ԿՎԿ Վեստերլոյի» դեմ հանդիպման ժամանակ, որն ավարտվեց 5–5 հաշվով։ «Սինտ-Տրյուդենը» հաղթեց տուգանային հարվածաշարում[4]։ 2016 թվականի հունվարի 6-ին, «Սինտ-Տրյուդենի» կազմում 87 հանդիպում անցկացնելուց և 9 գոլ խփելուց հետո, Էդմիլսոնը հեռացավ՝ վերադառնալու իր նախկին ակումբ՝ «Ստանդարտ Լիեժ», որտեղ նա կրկին միացավ «Սինտ-Տրյուդենի» նախկին մարզիչ Յանիկ Ֆերերային։ Նա կնքեց երեք տարվա պայմանագիր[5]։
2018 թվականի մարտի 17-ին նա խաղաց «Ստանդարտ Լիեժի» կազմում, երբ թիմը լրացուցիչ ժամանակում 1–0 հաշվով հաղթեց «Գենկ»՝ նվաճելով 2018 թվականի Բելգիայի գավաթը և որակավորվելով ՈւԵՖԱ-ի Եվրոպայի լիգային[6]։
2018 թվականի հուլիսի 22-ին նա հայտարարեց, որ լքում է ակումբը և հանդես կգա քաթարական «Ալ-Դուհաիլ» ակումբում[7]։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Չնայած նրան, որ Էդմիլսոնը կարող էր հանդես գալ Բրազիլիայի կամ Բելգիայի հավաքականներում, նա Կատարի ազգային հավաքականում նորամուտը նշեց 2024 թվականի սեպտեմբերի 10-ին՝ Աշխարհի առաջնության ընտրական փուլի՝ Հյուսիսային Կորեայի դեմ խաղում, որը տեղի ունեցավ Լաոսի «Նոր Լաոս ազգային մարզադաշտում»: Նա 72-րդ րոպեին փոխարինեց Ջասիմ Ջաբիրն, իսկ հանդիպումն ավարտվեց 2–2 հաշվով[8]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Էդմիլսոն Ջունիորի հայրը՝ Էդմիլսոնը, բրազիլացի նախկին ֆուտբոլիստ է, որը 1990-ականներին Բելգիայում հանդես է եկել «Ստանդարտ Լիեժ» և «Սերեն» ակումբներում[9]։
Կարիերայի վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2024 թվականի դեկտեմբերի 24-ի դրությամբ[10]
| Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Ազգային գավաթ | Մայրցամաքային | Այլ | Ընդհանուր | ||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
| Սինտ-Տրյուդեն | 2012–13 | Բելգիայի երկրորդ դիվիզիոն | 26 | 1 | 4 | 1 | — | — | 30 | 2 | ||
| 2013–14 | 19 | 1 | 0 | 0 | — | 5 | 0 | 24 | 1 | |||
| 2014–15 | 23 | 2 | 2 | 0 | — | — | 25 | 2 | ||||
| 2015–16 | Բելգիայի առաջին դիվիզիոն | 19 | 5 | 2 | 0 | — | — | 21 | 5 | |||
| Ընդհանուր | 87 | 9 | 8 | 1 | 0 | 0 | 5 | 0 | 100 | 10 | ||
| Ստանդարտ Լիեժ | 2015–16 | Բելգիայի առաջին դիվիզիոն | 11 | 2 | 3 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 14 | 3 |
| 2016–17 | 27 | 5 | 1 | 0 | 6 | 0 | 5 | 1 | 39 | 6 | ||
| 2017–18 | 34 | 10 | 3 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 37 | 11 | ||
| Ընդհանուր | 72 | 17 | 7 | 2 | 6 | 0 | 5 | 1 | 90 | 20 | ||
| Ալ-Դուհայլ | 2018–19 | Կատարի աստղերի լիգա | 22 | 4 | 5 | 4 | 2 | 0 | 1 | 0 | 30 | 8 |
| 2019–20 | 19 | 6 | 3 | 2 | 8 | 2 | 0 | 0 | 30 | 10 | ||
| 2020–21 | 16 | 12 | 1 | 0 | 4 | 1 | 7 | 2 | 28 | 15 | ||
| 2021–22 | 17 | 6 | 0 | 0 | 6 | 1 | 4 | 1 | 27 | 8 | ||
| 2022–23 | 5 | 0 | 0 | 0 | 8 | 8 | 0 | 0 | 13 | 8 | ||
| 2023–24 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | ||
| 2024–25 | 11 | 6 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 11 | 6 | ||
| Ընդհանուր | 91 | 33 | 9 | 6 | 28 | 12 | 12 | 3 | 139 | 54 | ||
| Ընդհանուր ցուցանիշը | 249 | 61 | 24 | 8 | 34 | 12 | 22 | 4 | 329 | 85 | ||
Պատվավոր կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սինտ-Թրյույդեն
- Բելգիայի երկրորդ դիվիզիոն՝ 2014–15թթ.
Ստանդարտ
- Բելգիայի գավաթ՝ 2015–16, 2017–18 թթ.
Ալ-Դուհայլ
- Կատարի աստղերի լիգա՝ 2019–20 թթ.
- Կատարի Էմիրի գավաթ՝ 2019, 2022 թթ.[11]
Անհատական
- Ասիայի չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկու՝ 2022 թ.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- 1 2 FBref.com
- ↑ «Sint-Truiden vs. KV Oostende 3 - 1». Soccerway. 2012 թ․ օգոստոսի 22. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 29-ին.
- ↑ «Westerlo vs. Sint-Truiden 5 - 5». Soccerway. 2012 թ․ նոյեմբերի 28. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 29-ին.
- ↑ «Edmilson Junior joins Rouches». Standard Liège. 2016 թ․ հունվարի 6. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «Emond knikt Standard na verlengingen naar bekerwinst». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ «Edmilson Junior se marcó un 'Cristiano'». BeSoccer (եվրոպական իսպաներեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2018-08-12-ին.
- ↑ «North Korea v Qatar game report». ESPN. 2024 թ․ սեպտեմբերի 10.
- ↑ «Edmilson Jr veut jouer pour la Belgique mais cela coince administrativement». 2015 թ․ հոկտեմբերի 5. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
- ↑ «Al Duhail vs. Al Gharafa 5 - 1». Soccerway. 2022 թ․ մարտի 18. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 30-ին.
Հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Player profile(չաշխատող հղում) at Sint-Truiden official website
- Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
- Օգոստոսի 19 ծնունդներ
- 1994 ծնունդներ
- Ապրող անձինք
- Լիեժ քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- 2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներ
- Բելգիա
- Բելգիացի ֆուտբոլիստներ
- Բելգիացիներ
- Բրազիլացի ֆուտբոլիստներ
- Կատարի հավաքականի ֆուտբոլիստներ
- Կատարցի ֆուտբոլիստներ
- Սենտ-Տրյուդենի ֆուտբոլիստներ