Էդի Սնայդեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդի Սնայդեր
Բնօրինակ անունանգլ.՝ Eddie Snyder
Ի ծնե անունանգլ.՝ Edward Abraham Snyder
Նաև հայտնի է որպեսKay Rogers
Ծնվել էփետրվարի 22, 1919(1919-02-22)
Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Մահացել էմարտի 10, 2011(2011-03-10)[1] (92 տարեկան)
Lakeland, Փոլկ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ կամ Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մասնագիտությունկոմպոզիտոր, երգերի հեղինակ և երգերի հեղինակ
ԿրթությունՋուլիարդ դպրոց

Էդվարդ Աբրահամ «Էդի Սնաիդեր» (անգլ.՝ Eddie Snyder, փետրվարի 22, 1919(1919-02-22), Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - մարտի 10, 2011(2011-03-10)[1], Lakeland, Փոլկ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ և Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի կոմպոզիտոր և երգահան։ Սնայդերը Ֆրենկ Սինատրաի 1966 թվականին հիթ դարձած «Անծանոթները գիշերվա մեջ» երգի և երաժշտության համահեղինակն է[2]։

Սնայդերը ծնվել է 1919 թվականի փետրվարի 22-ին Նյու Յորքում[2]։ Նախքան Բրիլ Բիլդինգում որպես երգահան աշխատելը՝ Սնայդերը դաշնամուր է սովորել Ջուլիարդի դպրոցում[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Անծանոթները գիշերվա մեջ» երգի երաժշտությունը ի սկզբանե գրվել էր Խորվաթացի կոմպոզիտոր Իվո Ռոբիչի կողմից, սակայն երբ այն ձախողվեց հայտնիություն ձեռք բերել այն երգի փառատոնի ժամանակ, որի համար, որ գրվել էր, Ռոբիչը վաճառեց երգի հեղինակային իրավունքները գերմանական նվագախմբի գլխավոր կոմպոզիտոր Բերթ Քեմփֆերթին, ով օգտագործեց այն «Մարդը կարող է սպանվել» ֆիլմում։ Սնայդերը հետագայում համագործակցում էր ամերիկացի քնարերգու Չարլզ Սինգլթոնի հետ և պնդում էր, որ ինքը ևս մասնակցություն է ունեցել երաժշտության ստեղծման վերջնական փուլին։ Այժմ երգի հեղինակային իրավունքները պատկանում են չորսին էլ[2]։

Սինատրայի ձայնագրած «Անծանոթները գիշերվա մեջ» երգը կատարվել է մոտավորապես չորս միլիոն անգամ և Սնայդերը շահել է «Ոսկե Գլոբուս» 1966 թվականին[2]։

Սնայդերը գրել է նաև «իսպանական աչքեր» երգը Ալ. Մարտինոի համար 1965 թվականին, որը 1966 թվականին դարձավ հիթ Մեծ Բրիտանիայում[2]։

Երգի առաջին տարբերակը թողարկվել է Ջեք Ջոնսի կողմից 1966 թվականի ապրիլին, բայց ամենահայտնի տարբերակը թողարկվել է դրանից 3 օր հետո Ֆրենկ Սինատրայի կողմից։

Մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդի Սնայդերը մահացել է 2011 թվականի Մարտի 10-ին Ֆլորիդայում, 92 տարեկանում։ Նրան խնամում էր իր կինը՝ Ջեսսին[2]։

Ընտրյալ երգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Անծանոթները գիշերվա մեջ»
  • «Ինձ սիրիր նորից»
  • «Ի՞նչ կասի իմ Մերին»
  • «Իսպանական աչքեր»
  • «Խոսիր ինձ հետ»
  • «Մեր ժամանակն է»
  • «Ոսկե ծամերով աղջիկը», «Եվս մի լեռ»
  • «Դառը և քաղցր»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 http://www.telegraph.co.uk/news/obituaries/culture-obituaries/music-obituaries/8419821/Eddie-Snyder.html
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 «Eddie Snyder obituary». The Daily Telegraph. 2011 թ․ մարտի 31. Վերցված է 2011 թ․ ապրիլի 2-ին.