Էդիտ Գոնսալես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդիտ Գոնսալես
Ծնվել էդեկտեմբերի 10, 1964(1964-12-10)
ԾննդավայրՄեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Մահացել էհունիսի 13, 2019(2019-06-13)[1] (54 տարեկան)
Մահվան վայրՀուիքսկուիլուկան, Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
ԳերեզմանParque Memorial Gayosso
ԿրթությունNeighborhood Playhouse թատերական դպրոց, Սորբոն և Լի Ստրասբերգի թատրոնի և կինոյի ինստիտուտ
Քաղաքացիություն Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Մասնագիտությունդերասանուհի

Էդիտ Գոնսալես Ֆուենտես (իսպ.՝ Edith González Fuentes, դեկտեմբերի 10, 1964(1964-12-10), Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ - հունիսի 13, 2019(2019-06-13)[1], Հուիքսկուիլուկան, Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), մեքսիկացի դերասան, պարուհի և մոդել։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդիտ Գոնսալեսը ծնվել է 1964 թվականի դեկտեմբերի 10-ին, Մոնտերեյում[2]՝ ուրախ, համերաշխ, հյուրասեր և ամուր ընտանիքում, ունեցել է տատիկ՝ Էսպերանսա, նաև հարազատ եղբայր։ Նա համընդհանուր սեր է վայելել ընտանիքում։ Երբ տանը հյուրեր էին լինում, նրանց համար երգում էր և բանաստեղծություններ արտասանում։ Ծնողներն իրենց սիրելի դստեր համար կազմակերպում էին հանպատրաստից համերգներ և ներկայացումներ։ Եվ քանի որ դրանք հաջող էին ստացվում, նրանք փորձել են զարգացնել դստեր դրամատիկ տաղանդները։

Էդիտ Գոնսալեսի ավագ եղբայրը՝ Վիկտոր Մանուելը, որը տասներկու տարով մեծ էր քրոջից, մասնակցում էր գործադուլների և ցույցերի։ Նա հնգամյա Էդիտին էլ էր իր հետ տանում։ Այդպես էլ, մի անգամ եղբայրն իր ընկերների և Էդիտի հետ մասնակցել են Ռաուլ Վելասկոյի «Միշտ կիրակիի մեջ» հեռուստահաղորդման նկարահանմանը։ Այդ պատահականության արդյունքում հնգամյա Էդիտին նկատել են հաղորդման պրոդյուսերները և նրան հրավիրել են կինոյում նկարահանվելու։ 1969 թվականին կայացել է նրա դեբյուտը, որը մեքսիկական ֆիլմ էր։ Դրան հաջորդել են մի շարք էպիզոդիկ դերեր ինչպես թատրոնում, այնպես էլ ներկայացումներում։

1979 թվականին թողարկված «Հարուստները նույնպես լալիս են» հեռուստասերիալում նկարահանվելուց հետո նա ճանաչվել է ամբողջ աշխարհում, իսկ դպրոցում նրան ընտրել են դասարանի ավագ և «դասարանի առաջին աղջիկ»։

Խորհրդային միության երկրներում նա հայտնի է դարձել ինչպես «Հարուստները նույնպես լալիս են» (1979 թվական)[3],այնպես էլ «Վայրի Ռոզա»(1987 թվական)[4], «Ոսկե վանդակ» (1997 թվական) և «Սալոմե» (2001-2002 թվականներ[5]) հանրահայտ սերիալներով։

Նկարահանումներից դուրս[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած դերասանական ծանրաբեռնված գործունեությանը, նա սիրել և գնահատել է ընտանեկան ջերմությունն ու հարմարավետությունը։ Նա հաջողություններ է ունեցել ոչ միայն կինոյում, այլ նաև թատրոնում, որտեղ կատարել է գլխավոր դերեր։ 1990 թվականին իր մասնակցությամբ «Արկածախնդիր աղջիկը» (Aventurera)[6] հայտնի ներկայացումը տարիներ շարունակ եղել է խաղացանկում։ Նա՝ որպես պարկեշտ կին, խուսափել է դիսկոտեկներից և աղմկոտ երեկույթներից, բայց նախքան իմանալը, որ անբուժելի հիվանդ է, սիրել է աշխարհով մեկ ճամփորդել։

Ապրել և աշխատել է Մեխիկոյի հրաշալի առանձնատանը, որը գտնվում էր քաղաքի կենտրոնում և կառուցվել է դեռևս 1700-ական թվականներին։ Նա ամեն տարի թարմացրել է իր առանձնատունը՝ ընտրել է դեկորներ, կահույք, նկարներ և անտիկվար իրեր։ Նա ճանապարհորդել է շատ քաղաքներով և սիրել է գնել հուշանվերներ ( Իտալիայից բյուրեղապակյա դեկորատիվ ծաղկաման, Թուրքիայից՝ էներգախնայող լամպեր, որոնք նոր էին վաճառքի դուրս եկել)։ Նա ոչ միայն դերասանուհի էր, ճանապարհորդ, նաև լավ խոհարարուհի էր, որը սիրում էր համեղ ուտեստներ պատրաստել․ նրա սիրելի ուտեստներից մեկը եղել է մեքսիկական ավանդական խոհանոցի էնչիլադա կծու ուտեստը։

Հիվանդություն և մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականին ախտորոշվել է IV աստիճանի ձվարանի քաղցկեղ։ Էդիտ Գոնսալեսին վիրահատել են՝ հեռացնելով ձվարանները, արգանդը և ավշային հանգույցները։ 2017 թվականին հիվանդությունը ժամանակվոր նահանջել է, բայց 2019 թվականին հիվանդությունը կրկին գլուխ է բարձրացրել։ Երեք տարի հիվանդության դեմ պայքարից հետո[7], Էդիտ Գոնսալեսը մահացել է 2019 թվականի հունիսի 13-ին, Մեքսիկայում[8][9][10]։ Հուղարկավորվել է Մեխիկոյի Ֆրանսես Պանթեոնում[11][12]։ Նրա մահը լուսաբանել են բազմաթիվ օտարերկրյա լրատվամիջոցներ[13]։

Մահից առաջ Գոնսալեսը North Point en Español խմբի հետ ձայնագրել է իսպաներեն «Իմ ապաստարանը» (Mi Refugio) երգը, որը թողարկվել է նույն թվականի դեկտեմբերին[14][15]։ Մահվան մահճում նա իր դստեր՝ 15-ամյա Կոնստանսայի խնամակալությունը հանձնել է իր հորեղբորը՝ Վիկտոր Մանուել Գոնսալեսին[16]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականի օգոստոսի 17-ին Էդիտ Գոնսալեսը քաղաքական գործիչ Կրիլ Սատնիագոյից ունեցել է դուստր՝ Կոնստանսային։ Սկզբում Գոնսալեսը ցանկանում հայտնել աղջկա հոր անունը, սակայն 2008 թվականին Կիրիլ Սատնիագոն ճանաչել է հայրությունը[17]։ 2010 թվականի սեպտեմբերի 24-ին ամուսնացել է Լորենցո Լազո Մարգեյնի հետ[18]։

Սերիալներ և դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Գորիլաների արքան» (1977 թվական) - Բետտի
  • «Ցիկլոն» (1978 թվական)
  • «Հարուստները նույնպես լալիս են» (1979 թվական) — Մարիսաբել Սալվատերրա
  • «Սոլեդադ» (1981 թվական) — Լուիզա Սանչես Ֆուենտես
  • «Բյանկա Վիդալ» (1985 թվական) — Բյանկա Վիդալ
  • «Իրական տանջանք» (1986 թվական) — Անա Ռոսա
  • «Վայրի Ռոզա» (1987 թվական) — Լիոնելլի Վիլյառեալի դերում առաջինը (երկուսից)
  • «Վայրի սիրտ» (1993 թվական) — Մոնիկա
  • «Ուրիշի ստվեր» (1996 թվական) — Լոռնա Մադրիգալ
  • «Ոսկյա վանդակ» (1997 թվական ) — Արիանա Վալտիերա / Կարոլինա
  • «Ես քեզ երբեք չեմ մոռանա» (1999 թվական) — Էսպերանսա
  • «Սալոմե» (2001 թվական) - Ֆերնանդա Լավալի (Սալոմե)
  • «Անզգա» (2004 թվական) — Մարիսա Սանտիբանեզ
  • «Դաժան աշխարհ» (2006 թվական) — Խոսելին դե Սերվանտես-Բրավո
  • «Դոնյա Բարբարա» (2008—2009 թվականներ) — Բարբարա
  • Քամալեոնես (2009—2010 թվականներ) — Ֆրանսիսկա Կամպոս
  • Cielo Rojo (2011 թվական) — Ալմա[19]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Murió la actriz Edith González tras una lucha contra el cáncer de ovario — 2019.
  2. «Edith González: biografía y quién fue la actriz mexicana». www.milenio.com. Վերցված է 2020 թ․ հուլիսի 16-ին.
  3. https://armenpress.am/arm/news/987923.html
  4. https://www.kinopoisk.ru/film/1062196/
  5. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 17-ին.
  6. «La carrera de Edith González en fotos». People en Español (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 16-ին.
  7. Orta, Marisol. «Edith González tiene muerte cerebral; la desconectarán a medio día». Publimetro México (իսպաներեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 16-ին.
  8. Redacción (2019 թ․ հունիսի 13). «Muere a los 54 años la actriz Edith González, uno de los rostros más famosos de las telenovelas en México» (իսպաներեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 16-ին.
  9. «ÚLTIMA HORA: Fallece la actriz Edith González tras dura batalla contra el cáncer». Radio Fórmula (մեքսիկական իսպաներեն). 2019 թ․ հունիսի 13. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 16-ին.
  10. «Fallece la actriz Edith González a los 54 años de edad». www.eluniversal.com.mx. Վերցված է 2020 թ․ հուլիսի 16-ին.
  11. «Edith González: llega cuerpo al Panteón Francés». www.milenio.com. Վերցված է 2020 թ․ հուլիսի 16-ին.
  12. TIM, Televisa. «Detrás de las cámaras del homenaje a Edith González: así se vivió el ambiente en el Teatro Jorge Negrete». Las Estrellas TV (իսպաներեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 16-ին.
  13. «Así fue el último adiós a Edith González / Էդիտ Գոնսալեսի վերջին հրաժեշտը». Hoy - "Այսօր" հեռուստաընկերություն.
  14. «North Point en Español - "Mi Refugio"».
  15. «Mucho Más - EP».(չաշխատող հղում)
  16. «ESTA FUE LA ÚLTIMA VOLUNTAD DE EDITH GONZÁLEZ / Գոնսալեսի վերջին կամքը».
  17. ««He reconocido que Constanza es mi hija»:Satniago Creel». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 18-ին.
  18. «Edith González y Lorenzo Lazo la historia del romance». Quién (իսպաներեն). 2010 թ․ մարտի 17. Վերցված է 2020 թ․ հուլիսի 18-ին.
  19. «Edith González: Su vida en películas». Sector Cine (մեքսիկական իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 18-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդիտ Գոնսալես» հոդվածին։