Էդին Ցոցալիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Էդին Ցոցալիչ
Cocalic2.jpg
Քաղաքացիությունը Flag of Bosnia and Herzegovina.svg Բոսնիա և Հերցեգովինա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 5, 1987(1987-12-05)[1][2][3] (33 տարեկան)
Ծննդավայր Վիշեգրադ, Սերբական Հանրապետություն, Բոսնիա և Հերցեգովինա
Հասակ 190 սանտիմետր
Քաշ 86 կիլոգրամ
Դիրք կենտրոնական պաշտպան
Պատանեկան կարիերա
Բոսնիա և Հերցեգովինա Ժելեզնիչար
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2006—2010 Բոսնիա և Հերցեգովինա Ժելեզնիչար 88 (5)
2010—2012 Հունաստան Պանիոնիոս 49 (1)
2012—2015 Իսրայել Մաքաբի Հայֆա 77 (2)
2015—2019 Բելգիա Մեխելեն 106 (2)
2019—մ․հ․ Թուրքիա Ակհիսար Բելեդիեսպոր 1 (1)
Ազգային հավաքական
2015— Բոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինա 4 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 27.01.2019:

Էդին Ցոցալիչ (բոս․՝ Edin Cocalić, դեկտեմբերի 5, 1987(1987-12-05)[1][2][3], Վիշեգրադ, Սերբական Հանրապետություն, Բոսնիա և Հերցեգովինա), բոսնիացի ֆուտբոլիստ, որը խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում թուրքական «Ակխիսար Բելեդիեսպոր» ակումբում ու Բոսնիա և Հերցեգովինայի ազգային հավաքականի կազմում։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցոցալիչն իր ֆուտբոլային կարիերան սկսել է «Ժելեզնիչար», որտեղ անցկացրել է 11 տարի և վերջին երեք տարում եղել է թիմի ավագը։ Նա երիտասարդական հավաքականի կազմում խաղալիս արժանացել է մի շարք մրցանակների և հայտնի է որպես ամենաերիտասարդ ավագը «Ժելեզնիչարի» պատմության մեջ։

Ակումբում Ցոցալիչի ելույթների ամենավառ պահը եղել է Գավաթի խաղարկության՝ «Սարաևոյի» հետ դերբիում խփած գոլը[4]։

2010 թվականի հունվարին Էդին Ցոցալիչը պայմանագիր է կնքել «Պանիոնիոսի» հետ երեքուկես տարով[5]։

2011 թվականի հունիսի 3-ին «Պանիոնիոսը» պաշտոնական կայքում հայտնել է, որ Իսրայելի չեմպիոն «Մաքաբի Հայֆից» Ցոցալիչին ձեռք բերելու առաջարկ է ստացել, որը մերժել է[6]։

2012 թվականի հունվարի 9-ին հայտարարվել է, որ Ցոցալիչը տեղափոխվելու է «Մաքաբի»[7]։

2015 թվականի փետրվարին Ցոցալիչը երեքուկես մրցաշրջանի համար պայմանագիր է կնքել «Մեխելենի» հետ[8]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդին Ցոցալիչը եղել է մինչև 17 տարեկանների հավաքականի ավագը, ինչպես նաև խաղացել է մինչև 19 տարեկան և մինչև 21 տարեկանների հավաքականներում։ Ցոցալիչը առաջին անգամ Բոսնիա և Հերցեգովինայի հավաքական հրավիրվել է 2015 թվականի մարտին՝ մասնակցելու Անդորրայի դեմ խաղին[9]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի մարտին ծնվել է Ցոցալիչի ու Մերիմայի դուստրը[10]։

Ցոցալիչը բիլինգվիստ է, լավ խոսում է և՛ բոսնիերեն, և՛ անգլերեն[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo PRISA, 1967.
  4. «Edin Cocalić scores against Sarajevo video» 
  5. «Cocalić potpisuje za Panionios – Dnevni Avaz» (չաշխատող հղում)
  6. «Panionios F.C. rejected an offer from Maccabi Haifa»։ Արխիվացված է օրիգինալից 2011-10-05-ին 
  7. «"Cocalic signs for Maccabi"»։ Արխիվացված է օրիգինալից 2016-02-01-ին 
  8. «"Edin Cocalic signs for Belgian Mechelen"» 
  9. «"Andorra BiH 0-3"» 
  10. «SAN Dnevne novine»։ Արխիվացված է օրիգինալից 2017-10-06-ին։ Վերցված է 2016-10-30 
  11. «YouTube - Novasports interviews Edin Cocalić» 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]