Էդինբուրգ (Հին քաղաք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
WorldHeritageBlanc.svg
Էդինբուրգի Հին քաղաք
անգլ.՝ Old Town*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Edinburgh Cockburn St dsc06789.jpg
Երկիր Շոտլանդիա Շոտլանդիա
Տիպ
Չափանիշներ
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս**
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում   (անհայտ նստաշրջան)
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային UNESCO logo.svg ժառանգություն

Էդինբուրգի Հին քաղաք (անգլ.՝ Old Town), Շոտլանդիայի մայրաքաղաք Էդինբուրգի պատմական կենտրոնը։ Կլասիցիզմի ոճով կառուցված Նոր քաղաքի հետ ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Հին քաղաքում պահպանվել են ռեֆորմացիայի դարաշրջանի միջնադարյան բազմաթիվ կառույցներ։

Հին քաղաքը տեղակայված է Էդինբուրգի ամրոցի և Հոլիռուդի աբբայության միջև (ներկայումս այդ տեղում Հոլիռուդյան պալատն է)։ Հին քաղաքի գլխավոր փողոցը Թագավորական մղոնն է, որը կազմված է միջնադարյան մի շարք փողոցներից։ Նրանից երկու կողմից դուրս են գալիս փողոցներ ու փակուղիներ, այնպես որ Թագավորական փողոցը իր ձևով ձկան ողնաշար է հիշեցնում։ Փողոցը Էդինբուրգի ամենակարևոր տեսարժան վայրերից է. այստեղ են գտնվում Սենտ Ջայլի տաճարը, Հաբը (ներկայումս` Էդինբուրգի միջազգային փառատոնի շտաբ), ինչպես նաև մեծ թվով փոքր խանութներ, որոնցում վաճառվում են շոտլանդական ավանդական վիսկի, քիլթեր և այլ հուշանվերներ։

Էդինբուրգի պատմական կենտրոնի տեսարժան վայրերից են Էդինբուրգի համալսարանը, Շոտլանդիայի արքայական թանգարանը, Վիսկիի ժառանգության շոտլանդական կենտրոնը, մի քանի եկեղեցիներ և պատմական այլ կառույցներ։ Հին քաղաքում է գտնվում նաև Գրասսմարքեթը, որը հայտնի է իր բազմաթիվ պանդոկներով։

Հին քաղաքի շատ կառույցներ պահպանվել են կառուցման պահից` դառնալով միջնադարյան ճարտարապետության յուրահատուկ օրինակներ։ Վերին հատվածում բարձր պատուհաններով շինությունները կառուցված են քարից։ Շատ շենքեր ծածկված են մրով, քանի որ միջնադարում շինությունները տաքացվում էին ածուխով ու փայտով։ Այդ պատճառով Հին քաղաքում գերիշխում է գորշ գույնը։ Առավել նոր շինություններին բնորոշ է մի քանի հարկերի առկայությունը, քանի որ ուշ միջնադարում բնակչության թվի աճի հետ անհրաժեշտություն էր առաջացել բավարարել նրանց բնակարանային պահանջները։ 18-րդ դարի սկզբին Հին քաղաքում ապրում էր մոտ 80.000 մարդ, իսկ ներկայումս` ընդամենը 20.000:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]