Էդիկ Պետրոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էդիկ Պետրոսյան
հայ․՝ Էդիկ Ալեքսանդրի Պետրոսյան
Эдик Петросян Александрович.jpg
Ծնվել էնոյեմբերի 22, 1932(1932-11-22)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էդեկտեմբերի 2, 1991(1991-12-02) (59 տարեկանում)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունճարտարագետ
Քաղաքական կուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և ԽՍՀՄ պետական մրցանակ

Էդիկ Ալեքսանդրի Պետրոսյան, նոյեմբերի 22, 1932(1932-11-22), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 2, 1991(1991-12-02), Երևան, Հայաստան) — հասարակական գործիչ, տեխնիկական գիտությունների թեկնածու (1974). «Պոզիստոր» («Սիրիուս» գործարան) արտադրական միավորման գլխավոր դիրեկտոր, ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր (1984).

Կենսագրական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդիկ Պետրոսյանը ծնվել է նոյեմբերի 22-ին, 1932 թ. Երևանում, հայ։

Ավարտել է Երևանի էներգետիկ տեխնիկումը 1951 թվականին, այնուհետև, 1956 թ.` Երևանի  Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտը: ՍՄԿԿ անդամ է 1961 թվականից:

1974 թ. Մոսկվայի Կ. Է. Ցիոլկովսկու անվան ավիացիոն տեխնոլոգիական ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական դիսերտացիա` «Ռադիոտեխնիկական և էլեկտրոնային սարքավորանքի կառուցանախագծումը և արտադրության տեխնոլոգիան» թեմայով:

Գիտաարտադրական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1957-1964 — մասնակցել է լուսատեխնիկական առարկաների և սարքերի մշակման և արտադրության մեջ ներդրման աշխատանքներին: Զբաղեցրել է արտադրության պետի, գլխավոր ինժեների տեղակալի դիրեկտորի տեղակալի պաշտոնները:
  • 1964-1966 — մասնակցել է էլեկտրոնային սարքերի և հարմարանքների մշակման և ներդրման աշխատանքներին ռադիոկոմպոնենտների ԳՀԻ հատուկ կոնստրուկտորական բյուրոյում և ՌԿՏԲ-ում: Եղել է լաբորատորիայի վարիչ, դիրեկտորի տեղակալ: 1966 -1974 թվականները զբաղվել է էլեկտրոնային սարքերի, մասնավորապես` սեղանի ստեղնային հաշվիչ մեքենաների մշակմանը ու ներդրմանը, և ջերմակայունացման խնդրի հետազոտության և ջերմաէլեկտրական սառեցուցիչ սարքերի ստեղծմանը: Եղել է ձեռնարկության դիրեկտոր, «Էրեբունի», ԳԱՄ գլխավոր դիրեկտոր:
  • 1966-1974 — զբաղվել մշակման և ներդրման, էլեկտրոնային սարքերի, մասնավորապես, սեղանի ստեղնայիններ հաշվողական մեքենաների, հետազոտության խնդիրները термостатирования ստեղծման ու термоэлектрических հովացման սարքերի. Նա զբաղեցրել է տնօրենի ձեռնարկության գլխավոր տնօրեն - "Էրեբունի" Էջմիածին.
  • 1974-1991 — «Պոզիստոր» Ա/Մ գլխավոր տնօրեն: 

Էդիկ Պետրոսյանի գիտական ղեկավարությամբ և անմիջական մասնակցությամբ ստեղծվել են կառավարվող դիագնոստիկ համակարգեր` միկրոպրոցեսորային տեխնիկայի կիրառմամբ, ինչպես նաև մշակվել են մի շարք այլ համակարգեր` կիսահաղորդիչային ստրուկտուրաների վերահսկման, դիագնոստիկայի, խափանման պատճառների վերլուծության համար և սկսվել է նրանց արդյունաբերական յուրացումը: Հայրենական արդյունաբերության մեջ առաջին անգամ այդ համակարգերը թույլ են տալիս իրագործել ԻՄՍ-ների և ԻԳՄՍ-ների հատկանիշների վերահսկումը և նրանց դիագնոստիկան անմիջականորեն պատրաստման ընթացքում: Այդ եղանակով ստացված ինֆորմացիան թույլ է տալիս ինտեգրալ մեծ և գերմեծ սխեմաների արտադրության մեկ իրագործել արդյունավետ մեքենայական մշակումը և արագ հակադարձ կապը:

Թռչող ապարատների դիմացկունության դինամիկ բնութագրերի հետազոտության համար Ն.Ե.Ժուկովսկու անվան կենտրոնական աերոհիդրոդինամիկ ինստիտուտի հետ համատեղ ստեղծել և փորձի կառավարման ավտոմատացված բազմականալ համալիր /միկրոԷՀՄ-ների հիման վրա/` ունիվերսալ էլեկտրոհիդրավլիկ մեքենաների և թռչող ապարատների բնական կառուցվածքների փորձարկման համար: Այդ փորձը ցույց է տալիս ժամանակի ռեալ մասշտաբում գնահատել պատրաստվող սարքի որակական հատկանիշները:Նույն այդ սկզբունքի վրա է հիմնված գյուղատնտեսության մեջ տեխնոլոգիական պրոցեսները կառավարելու մի շարք համակարգերի ստեղծումը, որը նույնպես Է.Ա.Պետրոսյանի կատարած կարևորագույն աշխատանքներից է:

Է.Ա.Պետորսյանի ղեկավարած միավորման մեջ կազմակերպված էր միկրո և մինիԷՀՄ-ների, ինչպես նաև նրանց վրա հիմնված համալիրների խոշոր սերիական թողարկումը: Այդ ժամանակ «Պոզիստոր» միավորումը ՍՍՀՄ-ում միակ կազմակերպությունն էր, որը թողարկում էր հաշվողական տեխնիկայի այդ դասի սարքեր, որոնցով ապահովվում էր երկրի ժողովրդական տնտեսությունը : Միավորումը դարձել էր ամբողջ երկրի գիտաարտադրական խոշոր կենտրոններից մեկը, որտեղ այդ ժամանակ անցկացվել էր տնօրենների համամիութենական ակումբի հերթական նստաշրջանը: Նստաշրջանում լուծվեցին հրատապ խնդիրներ` կապված արտադրության վերակազմավորման և ժողովրդական տնտեսության մեջ կատարվող վերափոխումների հետ:Է.Ա.Պետրոսյանը աշխատել է գիտության և տեխնիկայի առաջավոր բնագծերում և սերտ կապերի մեջ եղել երկրի առաջատար գիտահետազոտական կենտրոնների հետ, ինչպիսիք էին ՍՍՀՄ գիտությունների ակադեմիայի Ա.Ֆ.Իոֆֆեի անվան ֆիզիկա-տեխնիկական ինստիտուտը, «Քիմֆոտոնախագիծ» Պետ.գիտահետազոտական ինստիտուտը և այլն:

է.Ա.Պետրոսյանի խոշոր ավանդը գիտության տեխնիկայի բնագավառւմ 1984 թվականին նշվել է ՍՍՀՄ Պետական մրցանակով։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]