Էդիթ Ֆարկաշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդիթ Ֆարկաշ
հունգ.՝ Farkas Edit Erzsébet
Ծնվել էհոկտեմբերի 13, 1921(1921-10-13)
Դյուլա, Gyula District, Բեքեշ, Հունգարիա
Մահացել էփետրվարի 3, 1993(1993-02-03) (71 տարեկան)
Վելինգտոն, Նոր Զելանդիա
Քաղաքացիություն Նոր Զելանդիա և  Հունգարիա
Մասնագիտությունօդերևութաբան և հետազոտող
Գործունեության ոլորտգիտություն, polar research? և Օզոնային շերտ
Ալմա մատերՎիկտորիա թագուհու համալսարան (1952) և Pázmány Péter Catholic University? (1944)
Տիրապետում է լեզուներինհունգարերեն և անգլերեն
Պարգևներ
ՀայրIstván Farkas?

Էդիթ Էլիզաբեթ Ֆարկաշ (անգլ.՝ և հունգ.՝ Edith Elizabeth Farkas, հոկտեմբերի 13, 1921(1921-10-13), Դյուլա, Gyula District, Բեքեշ, Հունգարիա - փետրվարի 3, 1993(1993-02-03), Վելինգտոն, Նոր Զելանդիա), հունգարական ծագումով նորզելանդացի բևեռախույզ, եղել է առաջին հունգարուհին և Նոր Զելանդիայի օդերևութաբանական ծառայության առաջին կինը, որն այցելել է Անտարկտիդա[1]։ Նա 30 տարի ուսումնասիրել է օզոնային շերտը[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1921 թվականի հոկտեմբերի 13-ին Հունգարիայի Սենթգոթհարդ քաղաքում։ Սովորել է Սենթգոթհարդի և Դյորի դպրոցներում, իսկ 1944 թվականին ավարտել է Պետեր Պազմանի կաթոլիկ համալսարանը` որպես ֆիզիկայի և մաթեմատիկայի ուսուցիչ[2][3]։ 1949 թվականին պատերազմից հետո Հունգարիայից մեկնել է Նոր Զելանդիա[1][4], որտեղ նա ստացել է Վիկտորիա թագուհու Վելինգթոն համալսարանի ֆիզիկայի մագիստրոսի աստիճան[2]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆարկաշը հայտնի է եղել որպես օդերևութաբան և օզոնային շերտի հետազոտող[5]։ 1951 թվականի սկսել է աշխատել Նոր Զելանդիայի օդերևութաբանական ծառայության հետազոտական բաժնում, որտեղ աշխատել է 35 տարի[5][6]։ 1950-1986 թվականներին նա հետևել է օզոնային շերտին և անցկացրել է մի շարք հետազոտություններ։ 1960-ական թվականներին նրա աշխատանքի շրջանակը ընդլայնվել ու բարելավվել է՝ շնորհիվ օզոնային շերտի ցուցանիշների ուսումնասիրման մեջ Դոբսոնի սպեկտրալուսաչափի օգտագործման[4][5]։ Նա միացել է գիտնականների միջազգային փոքր խմբին, որոնք ուսումնասիրել են մթնոլորտը, մասնավորապես՝ օզոնային շերտը[7]։ Նա իր աշխատանքներով մեծ ներդրում է ունեցել օզոնային շերտի անցքերի հայտնաբերման մեջ, որը ընդմիշտ փոխել է շրջակա միջավայրի նկատմամբ վերաբերմունքը։ Մթնոլորտում օզոնի բաղադրության հանդեպ նրա հետաքրքրությունը թույլ է տվել բնապահպաններին օգտագործել Ֆարկաշի ուսումնասիրությունների և փորձերից ստացված արդյունքները շրջակա միջավայրի աղտոտման պատճառների և հետևանքների ուսումնասիրման մեջ, ինչպես նաև չափել մրրկայնությունը[1]։ 1975 թվականին Ֆարկաշը դարձել է առաջին հունգարացի կինը և Նոր Զելանդիայի չափագիտական ծառայության առաջին կինը, որն այցելել է Անտարկտիդա[5]։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գրված օրագրերը տպագրվել են «Ֆարկաշի փաստաթղթեր» գրքի ձևով (անգլ.՝ The Farkas Files)[5]։

Մահ և հիշողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդիթ Ֆարկաշը մահացել է 1993 թվականի փետրվարի 3-ին քաղցկեղից[2][8]։

Նրա ներդրումները բարձր են գնահատվել Նոր Զելանդիայի գիտական շրջանակներում։ 1986 թվականին Ֆարկաշը դարձել է Նոր Զելանդիայի օդերևութաբանական ծառայության առաջին կինը, որն դարձել է Հենրի Հիլլի մրցանակի դափնեկիր[1][8]։ Նա հատուկ ընդունելության է արժանացել 1988 թվականին Գերմանիայում անցկացված քառամյակի միջազգային գիտական համախորհրդակցության ժամանակ օզոնային շերտի ուսումնասիրման 30-ամյա աշխատանքի համար[1]։ Զգալի թվով անձնական իրեր և փաստաթղթեր, ներառյալ Անտարկտիդայի տեսակների նմուշները, Էդիթ Ֆարկաշի լուսանկարներն ու հրապարակումներն այժմ թանգարանային ցուցանմուշներ են։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «Rosslyn Shanks». iwonderweather. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 18-ին.
  2. 2,0 2,1 2,2 Balázs, Dénes (1993). «In Memóriám: Farkas Edit—Antarktika Kutatója (1921-1993)». Földrajzi Múzeumi Tanulmányok (հունգարերեն). Budapest, Hungary: Magyar Földrajzi Múzeum (12): 109–110. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 19-ին.
  3. Balázs, Dénes. «In Memóriám: Farkas Edit—Antarktika Kutatója (1921-1993) PART 2». {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  4. 4,0 4,1 McGlone, Matt; Clarkson, Tom; Fitzharris, Brian Blair (1990). Unsettled-outlook: New Zealand and the greenhouse effect. Wellington, New Zealand: GP Books. էջ 61. ISBN 978-0-477-01465-6.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 «The Farkas Files Book 425698». www.bookemon.com. Bookemon. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 18-ին.
  6. Taylor, Rowan; Smith, Ian (1997). The State of New Zealand's Environment, 1997. Wellington, New Zealand: New Zealand Government - Ministry for the Environment. էջ 10. ISBN 978-0-478-09000-0.
  7. Bojkov, Rumen D. «The International Ozone Commission (IO3C) Its history and activities related to atmospheric ozone» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ սեպտեմբերի 19-ին.
  8. 8,0 8,1 Munster, R. (1993). «Edith Elisabeth Farkas 1921-1993». Földrajzi Múzeumi Tanulmányok (անգլերեն). Budapest, Hungary: Magyar Földrajzi Múzeum (12): 110. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 19-ին.