Էդիթ Նեսբիթ
Էդիթ Նեսբիթ անգլ.՝ Edith Nesbit | |
---|---|
![]() | |
Ծննդյան անուն | անգլ.՝ Edith Nesbit |
Ծնվել է | օգոստոսի 15, 1858[1][2][3][…] |
Ծննդավայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] կամ Քենինգթոն, Լամբեթ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Վախճանվել է | մայիսի 4, 1924[1][2][3][…] (65 տարեկան) |
Վախճանի վայր | New Romney, Folkestone and Hythe, Քենթ, Քենթ, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Գերեզման | St Mary in the Marsh |
Գրական անուն | E. Nesbit և Fabian Bland |
Մասնագիտություն | գրող, մանկագիր և բանաստեղծուհի |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Ուշագրավ աշխատանքներ | Երկաթուղու երեխաները |
Անդամակցություն | Ֆաբիանների ընկերություն[5] |
Ամուսին | Hubert Bland? և Thomas Tucker? |
Զավակներ | Rosamund Edith Nesbit Bland? |
Կայք | edithnesbit.co.uk |
![]() |
Էդիթ Նեսբիթ (Էդիթ Բլենդ;անգլ.՝ Edith Nesbit. օգոստոսի 15, 1858[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] և Քենինգթոն, Լամբեթ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - մայիսի 4, 1924[1][2][3][…], New Romney, Folkestone and Hythe, Քենթ, Քենթ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի արձակագիր և բանաստեղծուհի։ Հեղինակ (համահեղինակ) ավելի քան 60 մանկական գեղարվեստական ստեղծագործությունների, որոնցից մի քանիսը էկրանավորվել են: Նա նաև քաղաքական ակտիվիստ էր, Ֆաբիան ընկերության հիմնադիրներից մեկը, ընկերություն, որ դարձել է ժամանակակից Լեյբորիստական կուսակցության նախակարապետը:
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էդիթ Նեսբիթը ծնվել է 1858 թվականին՝ գյուղատնտես-քիմիկոս Ջոն Քոլիզ Նեսբիթի ընտանիքում: Հայրը մահացել է, երբ Էդիթը եղել է 4 տարեկան: Քրոջ՝ Մարիայի վատառողջության պատճառով ընտանիքը մի քանի տարի շարունակ անընդհատ տեղից տեղ է փոխվել՝ ապրելով Բրայթոնում, Բուքինգհեմշիրում, Ֆրանսիայում (Դիեպ, Ռուան, Փարիզ, Տուր, Պուատիե, Անգուլեմ, Բորդո, Արկաշոն, Պաու, Բագներ-դը-Բիգոր), Իսպանիայում, Գերմանիայում, ապա երեք տարի բնակություն է հաստատել Քենթ կոմսության հյուսիս-արևմուտքում՝ Հալստեդ Հոլլում, մի վայր, որը հետագայում նկարագրվել է նրա «Երկաթուղու երեխաները» երկում:
Երբ Էդիթը 17 տարեկան էր, ընտանիքը նորից տեղափոխվեց, այս անգամ՝ Լոնդոն:
1877 թվականին 19-ամյա Նեսբիթը հանդիպեց բանկի ծառայող Հյուբերտ Բլենդին, ում հետ ամուսնացավ 1880 թվականի ապրիլի 22-ին, երբ արդեն հղի էր: Նրանք վարում էին ամուսնական բաց հարաբերություններ. Բլենդը շարունակեց իր հարաբերությունները Էլիս Հոթսոնի հետ, ումից ուներ երկու երեխա (Ռոզամունդ (ծնվ. 1886) և Ջոն (ծնվ. 1899), որոնց որդեգրեց Նեսբիթը։ Բլենդի հետ ամուսնությունից Նեսբիթն ունեցավ երեք երեխա՝ որդի՝ Փոլ Բլենդը (1880–1940), որին նվիրված էր «Երկաթուղու երեխաները». դուստր՝ Այրիս Բլենդը (1881-1950) և որդի՝ Ֆաբիան Բլենդը (1885-1900), ով մահացել է 15 տարեկանում նշագեղձերի վիրահատությունից հետո, և ում մայրը նվիրել է իր հեղինակած «Հինգ երեխաներն ու հրեշը», «Գանձեր որոնողները» գրքերը։
Նեսբիթն ու Բլենդը 1884 թվականին դարձան Ֆաբիան ընկերության ( Լեյբորիստական կուսակցության նախորդը) հիմնադիրներից։ Իրենց որդիներից մեկին այդ ընկերության անունով կոչել են Ֆաբիան։ Նրանք նաև աշխատակցել են այդ ընկերության ամսագրի խմբագրությանը։ Կարճ ժամանակով անդամակցել են սոցիալ-դեմոկրատական ֆեդերացիային, բայց այն համարելով չափազանց արմատական՝ հեռացել են: Նեսբիթը 1880-ական թվականներին սոցիալիզմի մասին ակտիվորեն դասախոսություններ է կարդացել և հոդվածներ գրել: Ընդ որում՝ գրել է նաև ամուսնու հետ՝ Ֆաբիան Բլենդ կեղծանվամբ, սակայն այդ գործունեությունն աստիճանաբար իր տեղը զիջել է մանկական գրականությանը, ասպարեզ, որտեղ Նեսբիթի հաջողություններն ակնհայտ էին։
Էդիթը 1899-1920 թվականներին ապրել է Քենթ կոմսությունում՝ Ուել Հոլ Հաուսում: 1917 թվականի փետրվարի 20-ին՝ Բլենդի մահից երեք տարի անց, նա ամուսնացել է նավաշինության ինժեներ Թոմաս «Սքիփեր» Թաքերի հետ։
Նա մինչև իր կյանքի վերջն ապրել է Արևելյան Սասեքս նահանգի Ֆրինստոն քաղաքում՝, Քրոուլինք քոթեջում: Մահացել է 1924 թվականին թոքերի քաղցկեղից, թաղվել Մարշի Սուրբ Մարիամ եկեղեցու գերեզմանատանը :
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էդիթ Նեսբիթը գրականության հանդեպ նոր մոտեցում է բերել. Նրա ստեղծագործությունների հերոսները, որ հեղինակի երիտասարդ ժամանակակիցներն են ու բացարձակ ռեալիստներ, սովորական աշխարհում հանդիպում են կախարդական առարկաների ու արարածների, երբեմն էլ ճանապարհորդում են դեպի ֆանտաստիկ աշխարհներ: Այս մեթոդը ուղղակիորեն կամ անուղղակիորեն ազդել է այնպիսի գրողների վրա, ինչպիսիք են Պամելա Լինդոն Թրավերսը ( Մերի Փոփինսի մասին պատմությունների հեղինակը), Դիանա Ուայն Ջոնսը և Ջ.Կ. Ռոուլինգը:
Էդիթ Նեսբիթի ստեղծագործությունների ազդեցությամբ է Քլայվ Սթեյփլս Լյուիսը գրել իր «Նարնիայի քրոնիկները» շարքը[6]։ Բացի այդ, նա հիշատակում է Նեսբիթի հերոսներին իր « Կախարդի եղբորորդին» վեպում։
Մայքլ Մուրքոկը վեպերի շարք է գրել մեծահասակ Օսվալդ Բասթեյբլի ներգրավմամբ (վերջինս հանդես է եկել Նեսբիթի «Գանձ որոնողները» վեպում)՝ որպես այդ վիպաշարի գլխավոր հերոս։
Ժակլին Ուիլսոնն էլ գրել է Psammead եռերգության շարունակությունը՝ վերնագրելով Four Children and It։
Մանկական ստեղծագործությունների հետ մեկտեղ՝ Էդիթ Նեսբիթը մեծահասակների համար տասնմեկ վեպ, պատմվածքներ և «սարսափ-պատմությունների» չորս ժողովածու է գրել:
Վեպեր երեխաների համար
[խմբագրել | խմբագրել կոդը]Բասթեյբլների մասին շարքը
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1899 Գանձ փնտրողների պատմությունը / (The Story of the Treasure Seekers).
- 1901 The Wouldbegoods Society .
- 1904 Նոր գանձ փնտրողները / The New Treasure Seekers
- 1928 Complete History of the Bastable Family / Բասթեյբլ ընտանիքի ամբողջական պատմությունը (Բասթեյբլների մասին եռերգության հետմահու հրատարակություն)
Բասթեյբլների մասին մի քանի պատմվածք ներառված են Օսվալդ Բասթեյբլը և մյուսները պատմվածքների ժողովածուում (Oswald Bastable and Others, 1905): Բացի այդ, Բասթեյբլները հանդես են գալիս մեծահասակների համար գրված «Կարմիր տունը» ( 1902) վեպում:
Փսամիադ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1902 Five Children and It
- 1904 Փյունիկն ու գորգը / (The Phoenix and the Carpet)
- 1906 Թալիսմանի պատմությունը / (The Story of the Amulet)
Արդենի տունը
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1908 Արդենի տունը / The House of Arden
- 1909 Հարդինգի բախտը / Harding’s Luck
Շարքերից դուրս մանկական վեպեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1906 Երկաթուղու երեխաները / (The Railway Children)
- 1907 Կախարդված ամրոցը / The Enchanted Castle
- 1910 The Magic City
- 1911 Հրաշալի այգին / The Wonderful Garden
- 1913 Թաց կախարդանք / (Wet Magic)
- 1925 Five of Us and Madeline (հրատարակվել է հետմահու)
Վեպեր մեծահասակների համար
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1885 Մարգարեի թիկնոցը / The Prophet’s Mantle
- 1896 The Marden Mystery / Մարդենի առեղծվածը (առաջին հրատարակությունը մատենագիտական հազվագյուտություն է, քանի որ պահպանվել են ընդամենը մի քանի օրինակ)
- 1899 The Secret of the Kyriels / Կիրիելների գաղտնիքը
- 1902 The Red House / Կարմիր տունը
- 1906 Man and Maid / Տղամարդ և աղախին
- 1906 The Incomplete Amorist / Թերի սիրահարը
- 1909 The House With No Address (Salome and the Head) / Անհասցե տունը ( Սալոմեն և գլուխը )
- 1909 Daphne in Fitzroy Street / Դաֆնեն Ֆիցռոյ փողոցում
- 1911 Dormant aka Rose Royal
- 1921 The Incredible Honeymoon / Անհավանական մեղրամիս
- 1922 The Lark
Պատմվածքներ և ժողովածուներ երեխաների համար
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1894 Miss Mischief
- 1895 Tick Tock, Tales of the Clock / Թիկ Թակ, Ժամացույցի հեքիաթները
- 1895 Pussy Tales
- 1895 Doggy Tales
- 1897 The Children’s Shakespeare / Մանուկների Շեքսպիրը
- 1897 Royal Children of English History / Անգլիայի պատմության թագավորական երեխաները
- 1898 The Book of Dogs / Շների գիրքը
- 1899 Pussy and Doggy Tales
- 1900 The Book of Dragons / Վիշապների գիրքը
- 1901 Nine Unlikely Tales / Ինը անհավանական հեքիաթներ
- 1902 The Revolt of the Toys / Խաղալիքների ապստամբությունը
- 1903 The Rainbow Queen and Other Stories / Ծիածանի թագուհին և այլ պատմություններ
- 1903 Playtime Stories
- 1904 The Story of Five Rebellious Dolls / Հինգ ապստամբ տիկնիկների պատմությունը
- 1904 Cat Tales / Կատուների հեքիաթներ
- 1905 Oswald Bastable And Others / Օսվալդ Բասթեյբլը և մյուսները
- 1905 Pug Peter, King of Mouseland / Մկնաշխարհի արքա Փուգ Փիթերը
- 1907 Շեքսպիրյան գեղեցիկ պատմություններ (Beautiful Stories from Shakespeare)
- 1908 The Old Nursery Stories / Մանկական հին պատմություններ
- 1912 The Magic World / Մոգական աշխարհ
Էկրանավորումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երկաթուղու երեխխաները (The Railway Children), (Լայոնել Ջեֆրիս), 1970 թ.
- Երկաթուղու երեխաները (The Railway Children), ( Քեթրին Մորսհեդ), 2000 թ
- Փյունիկն ու կախարդական գորգը / The Phoenix And The Magic Carpet (1994, Մեծ Բրիտանիա)
- Փյունիկն ու կախարդական գորգը, (The Phoenix and the Magic Carpet), (Մայքլ Քերիգան), 1997 թ
- Հինգ երեխաները և այն / (Five Children and It),, (Մերիլին Ֆոքս), 1991 թ
- Հինգ երեխաները և այն / (Five Children and It), ( Ջոն Սթիվենսոն), Անգլիա - Ֆրանսիա, 2004 թ
- Onegai! Samia Don (Five Children and It) - 1985 թվականի անիմե-սերիալ, Ճապոնիա
- Ճաղատ արքայադստեր մասին (Սոֆյա Կրավցովա) անիմացիոն ֆիլմ, Ռուսաստան, 2005 թ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 4,0 4,1 4,2 Bell A. Encyclopædia Britannica (բրիտ․ անգլ.) — Encyclopædia Britannica, Inc., 1768.
- ↑ https://fabians.org.uk/permeating-politics/
- ↑ Nicholson, Mervyn (1998). «C.S. Lewis and the scholarship of imagination in E. Nesbit and Rider Haggard». Renascence. Արխիվացված է օրիգինալից 2008-06-07-ին. Վերցված է 2012-10-01-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- [lib.ru/TALES/NESBIT/ Edith Nesbit] Lib գրադարանում: Ռու.
- Էդիթ Նեսբիթի աշխատանքները օնլայն խանութներում.
- Էդիթ Նեսբիթը Գուտենբերգի նախագծում(անգլերեն)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդիթ Նեսբիթ» հոդվածին։ |
|
- Օգոստոսի 15 ծնունդներ
- 1858 ծնունդներ
- Լոնդոն քաղաքում ծնվածներ
- Մայիսի 4 մահեր
- 1924 մահեր
- Անգլիայում մահացածներ
- Միացյալ Թագավորությունում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Վիկտորյական դարաշրջանի կանայք
- Բրիտանացի սոցիալիստներ
- 20-րդ դարի բանաստեղծուհիներ
- Բրիտանացի բանաստեղծուհիներ
- Բանաստեղծներ այբբենական կարգով
- 20-րդ դարի կին գրողներ
- 19-րդ դարի կին գրողներ
- Բրիտանացի կին գրողներ