Էդիթ Բալաշ
| Էդիթ Բալաշ | |
|---|---|
| Ծնվել է | հունիսի 20, 1929[1][2] |
| Ծննդավայր | Կլուժ-Նապոկա, Ռումինիա |
| Մահացել է | նոյեմբերի 16, 2024[3] (95 տարեկան) |
| Կրթություն | Փիթսբուրգի համալսարան |
| Մասնագիտություն | արվեստագետ |
| Աշխատատու | Քարնեգի Մելոն համալսարան |
Էդիտ Բալաշ (հունգ.՝ Balas Edith, հունիսի 20, 1929[1][2], Կլուժ-Նապոկա, Ռումինիա - նոյեմբերի 16, 2024[3]), արվեստի պատմության պրոֆեսոր ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Փիթսբուրգ քաղաքի Կարնեգի Մելոն համալսարանի հումանիտար և հասարակական գիտությունների քոլեջում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բալաշը ծնվել է 1929 թվականին Կլուժում (ժամանակակից Ռումինիա), վերապրել է Հոլոքոստը։ Նա մաթեմատիկոս Էգոն Բալաշի այրին է, ով նույնպես Քարնեգի Մելոն համալսարանի պրոֆեսոր է եղել[4]:
Բալաշների հիմնական հետաքրքրությունների ոլորտներն են մոդեռնիստական արվեստը (1890–1960), նկարչությունն ու քանդակագործությունը, ինչպես նաև իտալական Վերածննդի արվեստը[5][6][7][8]: 2003 թվականին նա կազմակերպել է ցուցահանդես Ֆրիկի արվեստի թանգարանում[9], ինչպես նաև մի քանի ցուցահանդեսներ Պիտսբուրգում, Փարիզում, Նյու Յորքում և Բուդապեշտում։ 1977 թվականից դասավանդել է Կարնեգի Մելոն համալսարանում, ինչպես նաև համարվել է արվեստի պատմության և ճարտարապետության պրոֆեսորի օգնական Փիթսբուրգի համալսարանում։
Բալաշը նույնպես վերապրել է Հոլոքոստը, նրան ուղարկել են Օսվենցիմի նացիստական մահվան ճամբար: Իր «Թռչունը թռիչքի պահին՝ վերապրածի և գիտնականի հուշագրությունները» գրքում Բալաշը պատմում է իր պատմությունը այն մասին, թե ինչպես է ինքը բախվել դաժան իրավիճակների և դարձել այն, ինչին նա անվանում է «պրոֆեսիոնալ վերապրած»: Բալաշը իր հուշագրությունը վերնագրել է «Թռչունը թռիչքի պահին»՝ Կոնստանտին Բրանկուզիի համանուն հայտնի քանդակի անունով: «Ես այն համարում եմ իմ կյանքի խորհրդանիշը», - ասել է նա[10]:
Պատերազմից հետո նրա ամուսինը կոմունիստական իշխանությունների կողմից երեք տարով բանտարկվել է, որի ընթացքում Բալաշը մեծացրել է իրենց երկու դուստրերին։ 1952 թվականին նա Բուխարեստի համալսարանից ստացել է փիլիսոփայության մագիստրոսի աստիճան[11]: Այնուհետև ամուսնու հետ գաղթել են Միացյալ Նահանգներ և 1970 թվականին Պիտսբուրգի համալսարանից ստացել է արվեստի պատմության մագիստրոսի աստիճան, իսկ 1973 թվականին՝ դոկտորի աստիճան։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Record #92500015 // Միջազգային նույնականացման վիրտուալ նիշք(բազմ․) — [Dublin, Ohio]: OCLC, 2003.
- 1 2 NUKAT — 2002.
- 1 2 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ «Edith Balas». Holocaust Center of Pittsburgh. Արխիվացված է օրիգինալից 2017-10-08-ին. Վերցված է 2017-10-08-ին.
- ↑ Beck, James (1998-07). «Review: Michelangelo's Medici Chapel: A New Interpretation. Edith Balas». Renaissance Quarterly. 51 (2): 620–621. doi:10.2307/2901595. JSTOR 2901595.
- ↑ Emison, Patricia (2005-06). «Review: Michelangelo's Double Self-Portraits by Edith Balas». Renaissance Quarterly. 58 (2): 600–602. doi:10.1353/ren.2008.0719. S2CID 162049348.
- ↑ Feinstein, Steve (2003). «The Holocaust in the Painting of Valentin Lustig (review)». Shofar: An Interdisciplinary Journal of Jewish Studies. 21 (3): 190–192. doi:10.1353/sho.2003.0013.
- ↑ Thomas, Mary. «Art Reviews: Painter goes deep into both Holocaust history and his own story». Pittsburgh Post-Gazette. Արխիվացված օրիգինալից 2017-10-10-ին. Վերցված է 2017-10-09-ին.
- ↑ Thomas, Mary. «Art Review: Frick exhibits explore two artists' sense of loss». Pittsburgh Post-Gazette. Արխիվացված օրիգինալից 2017-10-10-ին. Վերցված է 2017-10-09-ին.
- ↑ (CMU), Carnegie Mellon University. «March 22: CMU's Edith Balas Pens Memoir Depicting Life as a Survivor and Scholar - Carnegie Mellon University - CMU». www.cmu.edu. Արխիվացված է օրիգինալից 2017-10-08-ին. Վերցված է 2017-10-08-ին.
- ↑ University, Carnegie Mellon. «Edith Balas - Center for the Arts in Society - Carnegie Mellon University». www.cmu.edu. Արխիվացված է օրիգինալից 2019-03-27-ին. Վերցված է 2017-10-08-ին.
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Balas, Edith (2008). Brancusi and his world. Pittsburgh: Carnegie Mellon University Press. ISBN 978-0887484896.
- Balas, Edith (2006). Brancusi & Romanian folk traditions. Pittsburgh: Carnegie Mellon University Press. ISBN 978-0887484599.
- Balas, Edith (2004). Michelangelo's double self-portraits. Pittsburgh: Carnegie Mellon University Press. ISBN 978-0887484179.
- Balas, Edith (2002). The Mother Goddess in Italian Renaissance art. Pittsburgh: Carnegie Mellon University Press. ISBN 978-0887483813.
- Balas, Edith (1998). Joseph Csáky: a pioneer of modern sculpture. Philadelphia: American Philososphical Society. ISBN 978-0871692306.
- Balas, Edith (1995). Michelangelo's Medici Chapel: a new interpretation. Philadelphia: American Philosophical Society. ISBN 978-0871692160.
- Balas, Edith (2002). The Holocaust in the painting of Valentin Lustig. Pittsburgh: Carnegie Mellon University Press. ISBN 978-0887483738.
- Koerner, Henry (2003). The early work of Henry Koerner. Pittsburgh, Pa: Frick Art & Historical Center. ISBN 978-0970342553.
- Balas, Edith (2010). Bird in flight: memoir of a survivor and scholar. Pittsburgh: Carnegie Mellon University Press. ISBN 978-0887485381.
- Edith Balas, "Michelangelo's Medici Chapel: A New Interpretation", Philadelphia, 1995
| ||||||||