Էդեն Ալեն
Էդեն Ալեն | |
---|---|
Բնօրինակ անուն | եբրայերեն՝ עדן אלנה |
Ծնվել է | մայիսի 7, 2000 (22 տարեկան) Երուսաղեմ, Իսրայել |
Երկիր | ![]() |
Ժանրեր | սոուլ, փոփ և ռիթմ էնդ բլյուզ |
Մասնագիտություն | երգչուհի |
Երգչաձայն | սոպրանո |
Լեյբլ | Aroma Music? |
Կրթություն | Hebrew University Secondary School? |
![]() |
Էդեն Ալեն (եբրայերեն՝ עדן אלנה, [Ն 1], ամհարերեն՝ ኤደን አለነ, մայիսի 7, 2000, Երուսաղեմ, Իսրայել), իսրայելցի երգչուհի։ Իսրայելի ներկայացուցիչը «Եվրատեսիլ-2021» երգի մրցույթում։ Սկզբում նա պետք է ներկայացներ Իսրայելը ներկայումս չեղյալ հայտարարված «Եվրատեսիլ-2020»-ում՝ 2020 թվականի մայիսի 12-ին կայանալիք մրցույթի առաջին կիսաեզրափակիչում «Feker Libi» երգով։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Երուսաղեմում՝ եթովպացի հրեաների ընտանիքում։
2017 թվականի հոկտեմբերին մասնակցել է «X Factor» շոուի իսրայելական տարբերակի երրորդ սեզոնին։ Առաջին ունկնդրման ժամանակ կատարել է Դեմի Լովատոյի «Stone Cold» երգը։ 2018 թվականի հունվարին Ալենը հաղթել է եզրափակչում։
2018 թվականի դեկտեմբերին թողարկել է «Better» դեբյուտային սինգլը[1]։
2019 թվականի փետրվարին՝ Իսրայելում կայանալիք Եվրատեսիլ երգի մրցույթի նախաշեմին, Ալենը քավեր է թողարկել Brotherhood of Man խմբի «Save Your Kisses for Me» երգի համար, որով խումբը հաղթել էր 1976 թվականին[2]։
2019 թվականի մարտին թողարկել է երկրորդ սինգլը՝ «When It Comes to You», որի պրոդյուսերը եղել է ամերիկացի պրոդյուսեր Ջուլիան Բանետան[3]։ Նույն թվականին մասնակցել է իսրայելական «Little Shop of Horrors» մյուզիքլի բեմադրությանը։
2019 թվականին Ալենը մասնակցել է իսրայելական «Rising Star» ռեալիթի-շոուի յոթերորդ եթերաշրջանին՝ դառնալով շոուի հաղթող։ Որպես հաղթող իրավունք է ստացել ներկայացնել Իսրայելը Եվրատեսիլ-2020 մրցույթում, սակայն մրցույթը չեղյալ է հայտարարվել COVID-19 համավարակի պատճառով։ 2020 թվականի մարտի 22-ին Իսրայելի հեռարձակողը հաստատել է, որ երգչուհին Եվրատեսիլ-2021-ին կմեկնի հաջորդ տարի[4]:.
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Անվանում | Տարի | Ամենաբարձր հորիզոնական |
Ալբոմ |
---|---|---|---|
«Better» | 2018 | — | Ոչ ալբոմային սինգլներ |
«Save Your Kisses for Me» (քավեր) | 2019 | — | |
«When It Comes to You» | — | ||
«Feker Libi» | 2020 | — | |
«Savior in the Sound» | — | ||
«Rakata» | — | ||
«Roots» | — |
Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Hebrew pronunciation: [[Միջազգային հնչյունական այբուբեն|[ˈʕeden ʔaˈlena]]]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «עדן אלנה חוזרת עם סינגל הבכורה "Better", שנה אחרי הניצחון»։ mako։ 2018-12-10։ Վերցված է 2020-02-05
- ↑ «דוז פואה: עדן אלנה בביצוע מחודש לשיר אירוויזיוני»։ פרוגי։ 2019-02-25։ Վերցված է 2020-02-05
- ↑ «איפה אקס פקטור? עדן אלנה מנסה לפרוץ עם מפיק-על בינלאומי ומפספסת»։ www.maariv.co.il։ Վերցված է 2020-02-05
- ↑ Steven Spiteri (22 марта 2020)։ «Israel: Eden Alene back for Eurovision 2021» (անգլերեն)։ eurovisionworld։ Վերցված է 2020-03-30
|