Էդեա (քաղաք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Էդեա
ֆր.՝ Édéa
ԵրկիրԿամերուն Կամերուն
Հիմնադրված է1891 թ.
Մակերես180 կմ²
ԲԾՄ35 մետր
Բնակչություն73 128 մարդ (2012)[1]
Ժամային գոտիUTC+1
Էդեա (քաղաք) (Կամերուն)##
Էդեա (քաղաք) (Կամերուն)

Էդեա (ֆր.՝ Édéa), արդյունաբերական քաղաք Կամերունի հարավում, ափամերձ շրջանում, Սանագա Մարիտիմ դեպարտամենտի կենտրոն։ Բնակչությունը՝ 122,3 հազար մարդ (2001 թվականի տվյալներով)։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը գտնվում է Սանգա գետի ձաղ ափին, Դուալայից 60 կիլոմետր հարավ-արևելք և Յաունդեից 150 կիլոմետր հարավ-արևմուտք, Ատլանտյան օվիանոսից 50 կմ հեռավորության վրա

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախքան քաղաքի ծագումը, նրա տեղում գոյություն ուներ Բակո ժողովրդի բնակավայր։ Քաղաքը հիմնվել է գերմանացիների կողմից 1891 թվականի հոկտեմբերին, որոնք գնահատել են նրա շահավետ աշխարհագրական դիրքը և կառուցել կամուրջ Սանագա գետի վրա։ Հետաքրքիր է, որ մերձակա շրջանները գերմանացիների վերահսկողության տակ են վերցվել միայն 1904 թվականին։ Չնայած կայազորի տեղակայմանը, Էդեան միշտ գտնվել է քաղաքացիական կառավարման ներքո։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո Էդեան անցավ ֆրանսիացիներն։

Բնակչությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության թվաքանակը ըստ տարիների (հազ. մարդ)[2][3]
Գնահատման կամ մարդահամարի ամսաթիվը 1970 1987 2001 2008
Բնակչության թվաքանակը 23,0 50,6 122,3 186,6[4]

Կրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդեայում գտնվում է կաթոլիկ թեմ (1993 թվականի մարտի 22-ից)[5]։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդեայում զամբյուղների պատրաստում

Քաղաքի գլխավոր ձեռնարկությունն է «Պեշինե-Ալյուկամ» ալյումինե գործարանը, որը կառուցվել է դեռևս գաղութային ժամանակներում ֆրանսիացիների կողմից (1957 թվականին)[6]։ Այս գործարանը դարձավ արևմտյան Աֆրիկայի առաջին ալյումինե գործարանը[7]։ 1960-ական թվականներին գործարանը տարեկան արտադրում էր 45-60 հազար տոննա ալյումին[7]։ Մինչև 2005 թվականը նրա հզորությունն աճել է տարեկան մինչև 90 հազար տոննա ալյումին[8]։ Ներկայումս պատկանում է Կամերունի կառավարության և օտարերկրյա ներդրողների կողմից կառավարվող «Ալյուկամ» համատեղ ձեռնարկությանը։ Ըստ նախնական տվկալների՝ Կամերունի կառավարությանը է պատկանում ձեռնարկության բաժնետոմսերի 39 տոկոսը[9], մյուսով՝ 46,7 տոկոսը[8]։ Կավահող գործարանի համար գալիս է Գվինեայից, որն ունի աշխարհի ամենախոշոր բոքսիտները։ Էդեայում գործարանի կառուցումը պայմանավորված էր Սանագա գետի շրջադարձը օգտագործող հիդրոէլեկտրակայանի կառուցման հաշվին էժան էլեկտրաէներգիա ստանալու հնարավորությամբ։ ՀԷԿ-ի հզորությունը 1976 թվականին կազմել է 264 ՄՎտ[2]։ 1971 թվականին էլեկտրակայանը արտադրել է 1,2 մլրդ կվտ էլեկտրաէներգիա, որի 90 տոկոսից ավելին սպառվել է գործարանի կողմից[10]։ Էդեան ՀԷԿ-ի շնորհիվ դարձավ Կամերունի առաջին էլեկտրիֆիկացված քաղաքը։ Գործարանը արտադրում է ծալքավոր ալյումինե թիթեղներ (1962 թ-ից) և ալյումինե գլանվածք (1968 թ-ից)։ Գործարանի գրեթե ողջ արտադրանքն արտահանվում է[11]։ 2005 թվականին տարեկան միչև 300 հազար տոննա ալյումինի հզորության ընդայլման մասին է հայտարարվել[8]։

Այլ ճյուղերից զարգացած են պողպատի արտադրությունը, փայտամշակումը, թղթի արտադրությունը։ Էդեաից հյուսիս է գտնվում բոքսիտների արդյունահանման հանքը։ էդեաի շրջակայքում շատ ֆերմաներ կան, որոնք զբաղվում են արմավենու յուղի արտադրությամբ, բանանի և կակաոյի աճեցմամբ։

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդեա քաղաքը կապված է երկաթուղու և Յաունդե և Դուալա քաղաքների հետ ավտոճանապարհներով։ Էդեան ունի շատ շահավետ տրանսպորտային դիրք, մինչև 1980-ական թվականներին Էդեաի երկաթուղային և ավտոմոբիլային կամուրջներ են եղել Սանագա գետի վրայով։

Արտահանման համար նախատեսված արտադրանքը հիմնականում ալյումինն է, երկաթուղով հասնում է Դուալի նավահանգիստ։ 2007 թվականի սեպտեմբերին հայտարարվել էր մինչև Կրիբի քաղաք 130-կիլոմետրանոց երկաթուղու կառուցման մասին, որի նավահանգիստն ավելի հարմար է խոշոր նավերի համար, քան Դուալյում համանման։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. PopulationMondiale.com
  2. 2,0 2,1 Էդեա (քաղաք) հոդվածը Սովետական մեծ հանրագիտարանում 
  3. «World Gazetteer: Cameroon — largest cities (per geographical entity)». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 22-ին.
  4. Прогнозное значение по данным «World Gazetteer: Cameroon — largest cities (per geographical entity)». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 22-ին.
  5. «Камерун». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 31-ին. // «Российская католическая энциклопедия». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 31-ին.
  6. Генш К. Центральная Африка. — М.: АСТ: Восток-Запад, 2006. — 415 с. — ISBN 5-478-00187-2
  7. 7,0 7,1 Гинсберг Г. Алюминий. Пер. с нем. — М.: Металлургия, 1968. — С. 103
  8. 8,0 8,1 8,2 «НП «Алюминий»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 5-ին.
  9. Лопатов В. «Россия и бокситы Африки».{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)(չաշխատող հղում) // Журнал «Африканские и азиатские рынки». — 2002. — № 2.
  10. Камерун հոդվածը Սովետական մեծ հանրագիտարանում 
  11. «Камерун». Արխիվացված է [www.bigpi.biysk.ru/encicl/articles/63/1006338/1006338A.htm օրիգինալից] 2013 թ․ ապրիլի 16-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն) // Официальный сайт БПГУ Արխիվացված 2007-01-02 Wayback Machine