Էդդի Ժերեմիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդդի Ժերեմիա
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 4, 1905(1905-11-04)
ԾննդավայրՎուստեր, Մասաչուսեթս, ԱՄՆ
Մահացել էօգոստոսի 15, 1967(1967-08-15) (61 տարեկան)
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԴարտմուտի քոլեջ
ՄասնագիտությունՀոկեյիստ
Պարգևներ և
մրցանակներ
 Eddie Jeremiah Վիքիպահեստում

Էդվարդ Ջոն Ժերեմիա (Ջերեմյան, անգլ.՝ Edward John Jeremiah, նոյեմբերի 4, 1905(1905-11-04), Վուստեր, Մասաչուսեթս, ԱՄՆ - օգոստոսի 15, 1967(1967-08-15)), պրոֆեսիոնալ հոկեյիստ, Հոկեյի ազգային լիգայում անցկացրել է 15 խաղ՝ «Նյու Յորք Ամերիքանս»-ի և «Բոստոն Բրուինս»-ի կազմերում։ Ազգությամբ հայ է, ծնվել է հայ ներգաղթյալների ընտանիքում[2]։ Խաղացողի կարիերան ավարտելուց հետո Ժերեմիան դարձել է «Դորտմունդ» թիմի գլխավոր մարզիչը, մինչև 1967 թվականին թոշակի անցնելը։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղացող[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդվարդ Ժերեմիան Հեբրոնի Ակադեմիան ավարտելուց հետո միացավ Հնդկական Դորտմունդին 1926 թվականին, որտեղ նա նաև բեյսբոլի աստղ էր[3]։ Փորձ ձեռք բերելու համար նա հրաժարվել էր իր առաջին ուսանողական տարվանից մինչ սպորտային ակումբում խաղալը, որը իր՝ սահադաշտում լինելու տարիներին, գրանցել է 25-11-5 հաշիվը[4]։ Դորտմունդ թիմում խաղալու հետ միաժամանակ, Ժերեմիան նաև խաղացել է ամառային բեյսբոլ «Օսթրեվայլ քաղաքային թիմ»-ի հետ «Քեյփ Քոդ Բեյսբոլի լիգայի» շրջանակներում[5]։ Ավարտելուց հետո Ժերեմիան միացավ Կանադա-Ամերիկյան Լիգայի «Նյու Հեվըն Իգլս» թիմին, որպես Ամերիկայի հոկեյի լիգայի նախկին խաղացող՝ թիմի հետ անցկացնելով երեք մրցաշրջանների մի մասը։ 1931-32 թվականների մրցաշրջանի ընթացքում Ժերեմիան խաղացել է առանձին թիմերում՝ «Իգլս», «Բոստոն Քաբս», (մեկ այլ թիմ CAHL) «Նյու Յորք Ամերիքանս» և «Բոստոն Բրուինս»։ Իր այդ 15 միավորված խաղերում Հոկեյի Ազգային Լիգայի երկու թիմերի միջև Ժերեմիան գրանցել է միայն մեկ հաղթանակ։ 1933 թվականից հետո Ժերեմիան համագործակցել է տարբեր ոչ այնքան կարևոր լիգաների հետ մինչև 1935 թվականը՝ իր խաղային կարիերայի ավարտը։

Մարզչական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոկեյ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոստոն Օլիմպիկսում կարճ մարզչական գործունեությունից հետո Ժերեմիան 1937 թվականի սկզբին վերադարձավ որպես գլխավոր մարզիչ։ Փոխարինելով Հերբերթ Գիլին՝ Ժերեմիան շարունակեց[6] Դորտմունդի հաղթական ավանդույթը՝ իր առաջին արշավի ընթացքում սահմանելով իր ժամանակի դպրոցական 18 ռեկորդ և հրապարակեց իր առաջին տասը տարիների ընթացքում գրանցած ռեկորդային հաղթանակները։ Հնդկացիներին 21-2 հաշվով պարտության մատնելուց հետո 1941-42թթ․ Ժերեմիան դադարեցրեց հաջորդ երեք մրցարշավերը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակեցոլու համար՝ վերադառնալով իր աշխատանքին Հանովերում պատերազմի ավարտից հետո[7]։ Իր բացակայության ընթացքում (չնայած այդ ընթացքում ժամանակ առ ժամանակ զբաղվել է մարզչական գործունեությամբ) Դորտմունդն անպարտելի էր քոլեջային Մարզական Ազգային Ասոցացիայի (NCAA) համար, իրար հաջորդող ռեկորդային 46 խաղ 1942-1946 թվականներին, իսկ 19-ը իր ղեկավարության ներքո[4][8]։

Գլխավոր մարզչի պարտականություններին վերդառնալուց հետո և շարունակելով Դորտմունդի հաղթական ճանապարհը քոլեջային հոկեյի ուղին սկսեց արագ փոխվել։ NCAA-ն մեկնարկեց տղամարդկանց հոկեյի մրցարշավի 1947-48 թվականների սեզոնը՝ 20-3 ռեկորդային հաշվով, և այդ տարի Դորտմունդը այն չորս թիմերից էր, որին հրավիրել էին մասնակցելու։ Հնդկացիները կիսաեզրափակչում հաղթեցին «Կոլորադո Քոլեջ»-ին 1948 թվականի NCAA տղամարդկանց հոկեյի մրցարշավում 8-4 հաշվով, բայց առաջնության խաղում չկարողացան հաղթել «Միչիգան»-ին[9]։ Բոլոր չորս թիմերը հաջորդ տարի Դորտմունդի հետ վերադարձան ռեվանշ պահանջելու 1949 թվականի կիսաեզրափակչում «Վոլվերինզ»-ին 4-2 հաշվով պարտվելու համար, բայց կրկին պարտություն կրեցին գլխավոր մրցույթում, այս անգամ պարտվելով «Բոստոն Քոլեջին» 4-3 հաշվով։

1949 թվականից հետո Դորտմունդը իր բարձունքից սկսեց դանդաղ անկում ապրել՝ գրանցելով միայն չորս հաղթական սեզոն հաջորդ 12 տարիների ընթացքում։ Ամեն ինչ այդքան չէր վատանա, եթե հնդկացիները 1961 թվականին չդառնային Արևելյան Քոլեջի Մարզական Համաժողովի հիմնադիր անդամ․ բացի այդ սեզոնից նա 1963-1964 թվականներին դադար վերցրեց։ Ժերեմիան միայն մեկ հաղթական սեզոն գրանցեց մինչև 1967 թվականին թոշակի անցնելը՝ հանձնելով թիմը Աբներ Օակեսին։ Չնայած իր 18 տարիների մարզչական գործունեության ընթացքում գրանցած քիչ հաջողություններին, Ժերեմիան Ամերիկայի հոկեյի մարզչական ասոցացիայի կողմից երկու անգամ ստացել է «Տարվա Մարզիչ» կոչումը՝ ստանալով «Սփենսեր Փենռոզ» մրցանակ 1951 և 1967 թվականներին։ Թոշակի անցնելուց երեք ամիս հետո Ժերեմիան 61 տարեկանում մահացավ քաղցկեղից։ Հիվանդությունը չխանգարեց շնորհակալագրերի հանձնմանը, քանի որ Ամերիկայի հոկեյի մարզչական ասոցացիան իր 3-դ ստորաբաժանման Տարվա Մարզիչ մրցանակաբաշխությունը կատարել է նրա պատվին[10]։ Ժերեմիան տեղ գտավ Միացյալ Նահանգների հոկեյի փառքի սրահում 1973 թվականին, 2002 թվականին[11] Մյու Հեմփշիրի «Հոկեյի Լեգենդներ»-ում, իսկ 2008 թվականին մի շարք այլ մրցանակների հետ միասին հետմահու պարգևատրվել է նաև «Հոբեյ Բեյքեր Քոլեջի Լեգենդար Հոկեյ»[12] մրցանակով[13][14]։

Այլ մարզաձևեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոկեյի իր պարտականություններից բացի, Էդդի Ժերեմիան եղել է նաև գլխավոր մարզիչ Դորտմունդի թե՛ սկսնակների բեյսբոլի և թե՛ սկսնակների ֆուտբոլի թիմերում[8], անգամ մի քանի տարի եղել է նաև բարձր դասի բեյսբոլի թիմի գլխավոր մարզիչ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://records.nhl.com/awards/trophies/lester-patrick-trophy
  2. «Էդդի Ժերեմիա (Ջերեմյան)». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 17-ին.
  3. «Eddie Jeremiah». Elite Prospects. Վերցված է 2014 թ․ հուլիսի 5-ին.
  4. 4,0 4,1 «2009-10 Media Guide Year-By-Year Results» (PDF). Dartmouth Big Green. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 5-ին.
  5. Davis, Hartley R. (1960 թ․ օգոստոսի 11). «Cape Cod League Yesteryears». Barnstable Patriot. Barnstable, MA. էջ 6.
  6. «Dartmouth Men's Hockey Team History». USCHO.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 5-ին.
  7. «Edward J. Jeremiah». US Hockey Hall of Fame. Վերցված է 2014 թ․ հուլիսի 5-ին.
  8. 8,0 8,1 «Eddie Jeremiah Dies». Nashua Telegraph. 1967 թ․ հունիսի 7. Վերցված է 2014 թ․ հուլիսի 5-ին.
  9. «NCAA Division 1 Tournament». College Hockey Historical Archive. Վերցված է 2014 թ․ հուլիսի 5-ին.
  10. «Look Up and Keep Fighting». Dartmouth College. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 5-ին.
  11. «Hall Of Fame Members». New Hampshire Legends of Hockey. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 5-ին.
  12. «Previous Legends». Hobey Baker.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 4-ին.
  13. «Athletic Hall of Fame». Hebron Academy. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 4-ին.
  14. «Halls of Fame». Dartmouth Big Green. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 4-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդդի Ժերեմիա» հոդվածին։