Էդդի Գերերո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Էդդի Գեռեռոից)
Էդդի Գերերո
Eddie Guerrero
Ռինգային անուն(ներ) Էդդի Գերերո
Սև Վագր
Էլ Կալիենտե
Մասկարա Մագիկա
Լատինական շոգ
Ընդհանուր տեղեկություններ
Իրական քաշ 103 կգ
Իրական հասակ 1,73 մ
Ծննդյան թվական Հոկտեմբերի 9, 1967
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Էլ Պասո, Տեխաս, ԱՄՆ
Վախճանի թվական Նոյեմբերի 13, 2005
(38 տարեկանում)
Վախճանի վայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մինեապոլիս, Մինեսոտա, ԱՄՆ
Մարզիչ Գորի Գերերո
Դեբյուտ Հուլիսի 1, 1992 թ.
Կարիերայի ավարտ Նոյեմբերի 15, 2005 թ.
Ամուսին Վիկի Գերերո (1990–2005)
Երեխաներ 3
Գերերոն (աջից) վաղեմի ընկեր Քրիս Բենուայի հետ («Ռեսլմանիա 20»)

Էդուարդո Գորի «Էդդի» Գերերո Լիանես (իսպ.՝ Eduardo Gory "Eddie" Guerrero Llanes, հոկտեմբերի 9, 1967 - նոյեմբերի 13, 2005) մեքսիկացի և ամերիկացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր), Գերերոների ընտանիքի անդամ, AAA, WWE և «Ռեստլինգ օբզեռվեր» տեղեկագրի փառքի սրահների անդամ։ Ելույթներ է ունեցել Մեքսիկայի, Ճապոնիայի և Միացյալ Նահանգների բազմաթիվ առաջնություններում, մասնավորապես՝ «Extreme Championship Wrestling» (ECW), «World Championship Wrestling» (WCW) և «World Wrestling Entertainment» (WWE) կազմակերպություններում։

Մարզական կարիերայում ընդհանուր առմամբ տիրել է 23 չեմպիոնական տիտղոսի, այդ թվում՝ 1 դարձել է WWE չեմպիոն, 1 անգամ WCW/WWE Միացյալ Նահանգների չեմպիոն, 4 անգամ WWE թիմային չեմպիոն, 1 ECW աշխարհի հեռուստատեսային չեմպիոն և այլն։

Չնայած մեծ ժողովրդայնություն վայելելուն՝ Գերերոն իրական կյանքում հաճախ էր խնդիրներ ունենում ալկոհոլիզմի և ցավազրկող դեղերի հանդեպ ունեցած կախվածության հետ, որոնք շատ հաճախ պատկերվում էին ռինգային սյուժեներում։

Մահացել է 2005 թվականի նոյեմբերի 9-ին՝ 38 տարեկանում՝ սրտամկանի ինֆարկտի պատճառով։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]