Էդգար Վոոգ
Էդգար Վոոգ | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 24, 1898[1][2] |
Մահացել է | հունիսի 20, 1973[1][2] (75 տարեկան) |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Շվեյցարիայի ազգային խորհրդի անդամ |
Կուսակցություն | Շվեյցարիայի կոմունիստական կուսակցություն |
Էդգար Վոոգ (Edgar Woog, ապրիլի 24, 1898[1][2] - հունիսի 20, 1973[1][2]), շվեյցարացի կոմունիստ քաղաքական գործիչ։ Մասնագիտությամբ գրադարանավար։
1916 թվականին մտել է Շվեյցարիայի սոցիալիստական երիտասարդության կազմակերպության մեջ։ 1919 թվականին մեկնել է Մեքսիկա, մասնակցել Մեքսիկայի կոմունիստական կուսակցության հիմնադրմանը (1919)։ Եղել է Կոմինտերնի III—V կոնգրեսների պատվիրակ, ԿԻԳԿ (1922-1924) և ԿԻԴԿ ինտերնացիոնալ վերահսկիչ հանձնաժողովի (1924-1928) անդամ։ 1928-ից 1935 թվականներին աշխատել է ԿԻԳԿ ապարատում։ 1935 թվականին վերադարձել է հայրենիք և ընգրկվել Շվեյցարիայի կոմունիստական կուսակցության կազմում։ 1944 թվականին մասնակցել է Շվեյցարիայի աշխատանքի կուսակցության (ՇԱԿ) հիմնադրմանը։ 1944 թվականից եղել է ՇԱԿ ԿԿ և ԿԿ ղեկավարող կոմիտեի անդամ։ 1946 թվականին նշանակվել է ՇԱԿ փոխնախագահ, 1949 -ին՝ գլխավոր քարտուղար։ 1968 թվականի նոյեմբերից եղել է ՇԱԿ ԿՎՀ նախագահ։ 1947-1955 թվականներին եղել է պառլամենտի դեպուտատ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |