Էդգար Սաֆարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սաֆարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Էդգար Սաֆարյան
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Հայաստան
Ծննդյան ամսաթիվ մայիսի 26, 1978(1978-05-26) (45 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Դիրք կիսապաշտպան, հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Հայաստան Արարատ (Երևան)
Համար մարզիչ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1995 Հայաստան Կոտայք-2 8 (1)
1996-1997 Հայաստան ԲԿՄԱ (Երևան) 10 (1)
1997 Հայաստան Կոտայք 7 (1)
1997-1998 Հայաստան Էրեբունի 37 (6)
1999-2004 Հայաստան Արարատ (Երևան) 72[1] (13)
2005 Հայաստան Լեռնային Արցախ ? (2)
2006 Հայաստան Արարատ (Երևան) ? (8)
2007 Հայաստան Գանձասար 23 (4)
2008-2010 Հայաստան Արարատ (Երևան) 21 (3)
Մարզչական կարիերա
2009 Հայաստան Արարատ (Երևան) մարզչի պաշտ․
2010— Հայաստան Արարատ (Երևան) մարզիչ
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Էդգար Ռուբենի Սաֆարյան (մայիսի 26, 1978(1978-05-26), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նախկին ֆուտբոլիստ, «Արարատ» ակումբի գլխավոր մարզչի օգնական։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Տասնյոթ տարեկան հասակում Էդգար Սաֆարյանն ընդգրկվել է «Կոտայքի» երկրորդ կազմում, որը հանդես էր գալիս 1995 թվականի Հայաստանի բարձրագույն լիգայի ոչ պաշտոնական առաջնությունում։ Հաջորդ մրցաշրջանում տեղափոխվել է մայրաքաղաքային ԲԿՄԱ, որտեղից մրցաշրջանի ավարտից հետո վերադարձել է «Կոտայք»՝ ընդգրկվելով արդեն հիմնական թիմի կազմում։ Սակայն երկրորդ փորձից թիմի հիմնական կազմում իր տեղն ամրապնդել Սաֆարյանին չի հաջողվել, և արդյունավետությունն էլ փայլուն չի եղել։ Նա տեղափոխվել է «Էրեբունի», որ կազմալուծվել է 1999 թվականին, և Սաֆարյանն ստիպված է եղել փնտրել նոր ակումբ։ Նրա նոր ակումբը դարձել է Երևանի «Արարատը», որի կազմում նա հայտնվել է 21 տարեկանում, և որի կազմում անցկացրել է իր կարիերայի մեծ մասը (ընդմիջումներով, 2005 թվականին խաղացել է «Լեռնային Արցախում», 2007 թվականին՝ «Գանձասարում»2003 թվականին «Արարատը» հեռացվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և ՈՒԵՖԱ հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերից, որովհետև հրաժարվել է իր կազմում հանդես եկող հինգ ֆուտբոլիստների ուղարկել մասնակցելու Իսրայելի հավաքականի դեմ Հայաստանի հավաքականի խաղին։ Սաֆարյանը մնացել է ակումբում ու շարունակել մարզվել։ Ակումբում տիրող անկայունության շրջանից հետո Սաֆարյանը տեղափոխվել է Կապան, որտեղ ընդգրկվել է տեղի «Գանձասարի» կազմում։ Մեկ մրցաշրջան խաղալով Հարավային Հայաստանի թիմում՝ Սաֆարյանը կրկին վերադարձել է «Արարատ»։

2010 թվականի փետրվարին Էդգար Սաֆարյանը հայտարարել է խաղացողի կարիերան ավարտելու մասին[2]։

Մարզչական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաֆարյանն իր մարզչական գործունեությունն սկսել է «Արարատում»։ Սկզբում եղել է գլխավոր մարզիչ Տիգրան Եսայանի[2], ապա Ալբերտ Սաֆարյանի օգնականը։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Էրեբունի»
«Արարատ» (Երևան)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Նշված են 1999-2004 թվականների տվյալները, 2005 թվականի մրցաշրջանի տվյալներն անհայտ են։
  2. 2,0 2,1 Эдгар Сафарян завершил карьеру футболиста Արխիվացված 2010-02-20 Wayback Machine(ռուս.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]