Էդգարս Ռինկևիչս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Էդգար Ռինկևիչից)
Էդգարս Ռինկևիչս
 
Կուսակցություն՝ Unity?, Latvian Way? և Reform Party?
Կրթություն՝ Լատվիայի համալսարան և Գրոնինգենի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և դիվանագետ
Ծննդյան օր սեպտեմբերի 21, 1973(1973-09-21) (50 տարեկան)
Ծննդավայր Յուրմալա, Լատվիական ԽՍՀ
Քաղաքացիություն  Լատվիա և  ԽՍՀՄ
 
Պարգևներ

Էդգարս Ռինկևիչս (լատիշ․՝ Edgars Rinkēvičs, սեպտեմբերի 21, 1973(1973-09-21), Յուրմալա, Լատվիական ԽՍՀ), լատվիացի պետական և քաղաքական գործիչ, Լատվիայի նախագահ է ընտրվել 2023 թվականից։ Նախկինում զբաղեցրել Է Լատվիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնը 2011-2023 թվականներին, Լատվիայի նախագահի գրասենյակի ղեկավարի, պաշտպանության նախարարության պետական քարտուղարի, ինչպես նաև Սեյմի պատգամավորի պաշտոնը։

Նախկինում ներկայացրել է «Լատվիական ուղի» և «Բարեփոխումների կուսակցություն»-ը, 2014 թվականի մայիսից «Միասնություն» կուսակցության անդամ է։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1991 թվականին ավարտել է Յուրմալայի № 4 միջնակարգ դպրոցը։

1991-1995 թվականներին սովորել է Լատվիայի համալսարանի պատմության և փիլիսոփայության ֆակուլտետում։

1994-1995 թվականներին սովորել է Գրոնինգենի համալսարանում (Նիդերլանդներ), անցել է քաղաքական գիտությունների և միջազգային հարաբերությունների դասընթաց։

1995-1997 թվականներին սովորել է Լատվիայի համալսարանում, քաղաքական գիտությունների մագիստրոս։

1999-2000 թվականներին ուսանել է ԱՄՆ ազգային պաշտպանության համալսարանում, գիտությունների մագիստրոս՝ պետության ազգային ռեսուրսների ռազմավարության բնագավառում։

Բացի լատիշերենից, գերազանց տիրապետում է անգլերեն, ռուսերեն և ֆրանսերեն լեզուներին։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1993-1994 թվականներին եղել է լատվիական ռադիոյի լրագրող։ Արտաքին քաղաքականության և միջազգային հարաբերությունների հարցերով մեկնաբան։

1995-1996 թվականներին եղել է Լատվիայի Հանրապետության պաշտպանության նախարարության քաղաքական դեպարտամենտի ավագ ռեֆերենտ, իսկ 1996 թվականի մարտից մինչև սեպտեմբեր՝ այդ դեպարտամենտի տնօրեն։

1996 թվականի սեպտեմբերից մինչև 1997 թվականի մայիս՝ Լատվիայի Հանրապետության պաշտպանության նախարարության պաշտպանության քաղաքականության հարցերով պետական քարտուղարի տեղակալ։ 1997 թվականի մայիս-օգոստոս ամիսներին եղել է Լատվիայի Հանրապետության պաշտպանության նախարարության Պետական քարտուղարի պաշտոնակատար, իսկ 1997 թվականի օգոստոսից մինչև 2008 թվականի հոկտեմբեր եղել է Լատվիայի Հանրապետության պաշտպանության նախարարության պետական քարտուղար։

2002-2003 թվականներին՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու շուրջ բանակցություններում Լատվիայի պատվիրակության ղեկավարի տեղակալ, իսկ 2005-2007 թվականներին՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների խորհրդակցության կազմակերպման Բյուրոյի վարիչ։

2008 թվականի հոկտեմբերից մինչև 2011 թվականի հոկտեմբեր՝ Լատվիայի Հանրապետության նախագահի գրասենյակի վարիչ։

2011 թվականի հոկտեմբերի 25-ից Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար է։

2014 թվականին առաջադրվել և ընտրվել է Լատվիայի 12-րդ Սեյմի պատգամավոր[4]։

Ինտեգրման հիմնադրամի խորհրդի անդամ և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով Լատվիայի ազգային հանձնաժողովի փոխնախագահ։

2014 թվականի նոյեմբերի 6-ին դարձել է Լատվիայի պատմության մեջ առաջին քաղաքական գործիչը, որը բացահայտորեն ճանաչել է իր միասեռական կողմնորոշումը[5][6][7][8][9][10]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լատվիայի պարգևներ

  • Երեք աստղերի շքանշանի մեծ սպա (2007 թվական)
  • Վիեստուրայի շքանշան Մեծ Խաչի հրամանատար (2004 թվական)
  • Լատվիայի Հանրապետության պաշտպանության նախարարության հուշամեդալ «ՆԱՏՕ-ին Լատվիայի անդամակցությանը աջակցելու համար» (2004 թվական)
  • Լատվիայի Հանրապետության պաշտպանության նախարարի պատվո նշան «զինված ուժերի զարգացման գործում ներդրած ավանդի համար» (2000 թվական)

Այլ պետությունների մրցանակներ

  • Լեհաստանի Հանրապետության արժանիքների շքանշանի կոմանդոր (2005 թվական, Լեհաստան)
  • «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի ասպետ (2005 թվական, Իտալիա)
  • Նասաուի Օրանս շքանշանի ասպետ (2005 թվական, Նիդերլանդներ)
  • Ֆինլանդիայի առյուծի շքանշանի I դասի կոմանդոր (2013 թվական, Ֆինլանդիա)
  • Էստոնիայի Հանրապետության պաշտպանության զորքերի արժանիքների խաչ (2005 թվական, Էստոնիա)
  • «Արժանիքների համար» II աստիճանի շքանշան (2009 թվականի հուլիսի 10, Ուկրաինա), Ուկրաինա-լատվիական համագործակցության զարգացման գործում ներդրած ծանրակշիռ անձնական ավանդի համար[11]
  • ՆԱՏՕ-ի պարգև «վաստակի համար» (2007 թվական)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.mk.gov.lv/en/employee/edgars-rinkevics
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Edgars Rinkēvičs | Ārlietu ministrija
  3. https://www.president.gov.ua/documents/5952022-43765
  4. «Vienotībā» uzņem astoņus RP politiķus, tostarp Kozlovski un Rinkēviču (լատիշերեն)
  5. Ārlietu ministrs Rinkēvičs publiski atzīstas, ka ir homoseksuāls (լատիշերեն)
  6. Ринкевич: это было тяжелое, обдуманное решение
  7. Признание министра-гея в Латвии: неоднозначная реакция // BBC Russian
  8. «Карлис Стрейпс в «ауте» от признания Ринкевича: спасибо, господин министр! // Mixnews.lv». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 8-ին.
  9. Washington post: Заявление латвийского министра — шаг навстречу геям в Восточной Европе // ИА Regnum
  10. ««Признание Ринкевича»: на какие деньги катается начальник его бюро?». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 8-ին.
  11. Указ Президента Украины от 10 июля 2009 года № 533/2009 «О награждении государственными наградами Украины граждан Латвийской Республики»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդգարս Ռինկևիչս» հոդվածին։