Էդգար Հովսեփյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Էդգար Հովսեփյան
Edgar Housepian.jpg
Ծնվել էմարտի 18, 1928(1928-03-18)
ԾննդավայրՆյու Յորք
Մահացել է2014
Ազգությունհայ
Մասնագիտություննյարդավիրաբույժ
ԾնողներՄովսես Հովսեփյան

Էդգար Մովսեսի Հովսեփյան (1928, մարտի 18, Նյու Յորք - 2014[1]), նյարդավիրաբույժ։ Կոլումբիայի համալսարանի (ԱՄՆ) բժշկական քոլեջի նյարդավիրաբուժության բաժնի պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ և Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր (1997 թ.)։

Բժիշկ, հասարակական գործիչ Մովսես Հովսեփյանի որդին է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1949 թվականին ավարտել է Կոլումբիայի համալսարանի քոլեջը, 1953 թվականին՝ նույն համալսարանի բժիշկների ու վիրաբույժների բաժինը։ 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո Հովսեփյանը Հյուսիսային Ամերիկայի Արևելյան թեմի Առաջնորդարանի հետ ստանձնել է ՀՀ բժշկական օգնության ծրագրերի համակարգումը։ Նրա անմիջական ղեկավարությամբ ամերիկյան մի խումբ անվանի բժիշկներ ստեղծեցին Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) բժշկական հանձնախումբը, որի բժշկական ծրագրերի մեջ հատկանշական են հայ մասնագետների վերապատրաստման և Հանրապետական գիտաբժշկական գրադարանի զարգացման հարցերը[2]։ 1998 թվականին գրադարանը միացավ Ինտերնետ համակարգչային ցանցին, որի ֆինանսավորումն իրագործեց ՀՕՖ-ը՝ Հովսեփյանի նախաձեռնությամբ[3]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկարամյա և արդյունավետ աշխատանքի համար Հովսեփյանն արժանացել է «Էլիս կղզու» պատվո շքանշանի (1986 թ.)։ Հայ ժողովրդին ցուցաբերած ծառայությունների համար Ամերիկայի հայ առաքելական եկեղեցու Արևելյան թեմի Առաջնորդարանը 1992 թ.-ին Հովսեփյանին շնորհել է Տարվա հայը (Armenian of the Year) պատվավոր տիտղոսը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Edgar M. Housepian (1928-2014)
  2. Dr. Edgar Housepian; led quake relief effort
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայկական համառոտ հանրագիտարան. Հատոր 4, 2003
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png