Էգոիստական գեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox book.png
Էգոիստական գեն
The Selfish Gene և 利己的な遺伝子
Livro O Gene Egoísta.jpg
Հեղինակ Ռիչարդ Դոկինզ
Տեսակ գիրք
Ժանր էսսե
Թեմա Էվոլյուցիոն կենսաբանություն
Բնօրինակ լեզու անգլերեն
Էջեր 224
Հաջորդ The Extended Phenotype
Երկիր Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Հրատարակիչ Օքսֆորդի համալսարանի հրատարակչություն
Հրատարակման տարեթիվ 1976
ԳՄՍՀ 0-19-857519-X
OCLC 2681149 և 174359233

Էգոիստական գեն (անգլ.՝ «The Selfish Gene»), որոշ առումով դիսկուսիոն բնույթի գիրք էվոլյուցիայի մասին։ Այն գրվել է Ռիչարդ Դոքինզի կողմից և հրատարակվել է 1976 թ․-ին։

Գրքի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

«Էգոիստական գեն» բառակապակցությունը ընտրվել է Դոկինզի կողմից որպես պրովակացիոն միջոց և արտահայտում է էվոլյուցիայի գենակենտրոն հայացքը․ էվոլյուցիան դիտարկվում է որպես գեների էվոլյուցիա։ Գեների մակարդակում էվոլյուցիան համարյա միշտ գերակշռում է առանձնյակների և պոպուլյացիայի մակարդակաում տեղի ունեցող էվոլյուցիային։ Անգլալեզու ընթերցողի համար այս անվանումը համահունչ է Օսկար Ուայլդի «Էգոիստ հսկա» (անգլ.՝ The Selfish Giant) հեքիաթի անվան հետ, որը էլ ավելի է ընդգծում պրովակացիոն էֆեկտը։

Ենթադրվում է, որ առանձնյակը ենթարկվում է էվոլյուցիայի, որպեսզի մաքսիմալացնի իր ընդհանուր հարմարվողականությունը, այսինքն իր գեների պատճեների թիվը։ Պոպոլյացիայի զարգացումը ձգտում է էվոլյուցիոն ստաբիլ ստրատեգիային։ Գրքում ներմուծվում է նաև որպես մշակութային էվոլյուցիայի էլեմենտ «մեմ» տերմինը, որը անալոգ է գենին։ Ինչպես «էգոիստական» ռեպլիկացիան, այն կարող է դասվել մշակութային էվոլյուցիայի էլեմենտներին՝ գաղափարներին, տեխնոլոգիական հնարքներին, կրոնին, նորաձևության ոճերին և այլն։

Այժմ գիրքը հրատարարակվել է երեք անգամ՝ 1976, 1989 և 2006 թվականներին։ Երկրորդ հրատարակչությունում լրացվել էին 12 և 13 գլուխները։ Դրանք հիմնված էին Ասկելրոդի «Կոոպերացիայի էվոլյուցիա» և հենց Դոկինզի «Ընդլայնված ֆենոտիպ» գրքերի վրա[1]։

Բովանդակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գլուխ 1. Ինչի համար ենք մենք ապրում.
  • Գլուխ 2. Ռեպլիկատորներ
  • Գլուխ 3. Անմահ սպիրալներ
  • Գլուխ 4. Գենային մեքենա
  • Գլուխ 5. Ագրեսիա։ Ստաբիլությունը և գենային մեքենան
  • Գլուխ 6. Գենային եղբայրություն
  • Գլուխ 7. Ընտանիքի պլանավորում
  • Գլուխ 8. Սերունդների կռիվ
  • Գլուխ 9. Սեռերի կռիվ
  • Գլուխ 10. Քորիր իմ մեջքը, իսկ ես քեզ կհեծնեմ
  • Գլուխ 11. Մեմեր՝ նոր ռեպլիկատորներ
  • Գլուխ 12. Լավ տղաները առաջինն են հասնում ֆինիշին
  • Գլուխ 13. Գենի երկար ձեռքը

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիրքը շատ մեծ արձագանք է ստացել ինչպես գիտնականների, այնպես էլ հասարակության կողմից։ Ահա այդ արձագանքներից որոշները․

«...գիտական է, սրամիտ և լավ է գրված, հարբեցուցիչ հիասքանչ է»։Փիթեր Մեդուեր

«Նմանատիպ գիտահանրամատչելի ստեղծագործությունները թույլ են տալիս ընթերցողին իրեն գրեթե հանճար զգալ»։ Նյու Յորք Թայմս օրաթերթ

Գրքի հեղինակը ինքը երկրորդ հրատարակչության նախաբանում գրում է.

«Տասներկու տարվա ընթացքում, անցած «Էգոիստական գենի» լույս տեսնելուց հետո, գրքի գլխավոր գաղափարը դարձել է հասարակության կողմից ընդունելի և մուտք է գործել դասագրքերի մեջ։ Դա պարադոքսալ է, թեև պարադոքսալությունը աչքի չի զարնում։ Գիրքը նրանց թվում չէր, որոնք սկզբում միայն կշտամբանքի էին արժանանում, իսկ հետո աստիճանաբար ձեռք էին բերում ավելի ու ավելի շատ կողմնակիցներ՝ մինչ վերջին հաշվով չեն դառնում այնքան ընդունված, որ այժմ մենք միայն զարմանում ենք, թե ինչով էր պայմանավորված իրարանցումը։ Տեղի էր ունեցել ճիշտ հակառակը։ Սկզբնական շրջանում արձագանգները ուրախացնում էին իրենց բարյացակամությամբ, և գիրքը համարում էին վիճելի։ Ցնորքային լինելու վարկանիշը հասունացել է բազմաթիվ տարիների ընթացքում և միայն հիմա է, որ գրքին վերաբերում են որպես ծայրահեղական։ Բայց հենց այդ տարիներին, երբ գիրքը հաստատվում էր որպես ծայրահեղական, նրա փաստային բովանդակությունը ավելի քիչ էր թվում այդպիսին՝ մոտենալով ընդունելի հայացքներին»։

Այնպիսի հայտնի կենսաբաններ, ինչպիսիք են Ուիլյամ Համիլտոնը, Ջորջ Ուիլյամսը, Ջոն Մեյնարդ Սմիթը և Ռոբերտ Թրիվերսը, բարձր են գնահատել Դոկինզի «Էգոիստական գենը» գիրքը և եկել են այն եզրակացության, որ նա արել է ավելին, քան ուղղակի իրենց գաղափարների բացատրելն էր։

Ջորջ Ուիլյամսը հարցազրույցում հայտարարել էր, որ Դոկինզը որոշ հարցեր ավելի հեռանկարայնորեն էր առաջ քաշել, քան հենց ինքը։ Ըստ Ուիլյամ Համիլտոնի , «Էգոիստական գենը» գրքում Դոկինզը «հասել էր հաջողության թվում էր թե անհնարին մի հարցում․ պարզ լեզվով ներկայացնել Էվոլյուցիոն կենսաբանության բարդ թեմաների վերջին մտքերը» և այդպիսով «զարմացրեց և կենդանացրեց շատ կենսաբան-հետազոտողների»։[2] Ըստ փիլիսոփա Դենիել Դենետի՝ Դոկինզի գիրքը «ոչ միայն գիտություն է, այլ նաև՝ լավագույն ձևով ներկայացված փիլիսոփայություն։ «Էգոիստական ԴՆԹ-ի» մասին գաղափարները դրդել են որոշ գիտնականների ՝ այդ թվում հայտնի քիմիկոս Լեսլի Օրգելին և Նոբելյան մրցանակակիր Ֆրենսիս Քրիքին, այդ հարցը ավելի մանրամասն ուսումնասիրել։[2][3][4] Դոկինզի գաղափարները հիմնովին հաստատվեցին, երբ հայտնաբերեցին, որ «Էգոիստական ԴՆԹ-ի» էական մասը կազմված է տրանսպոզոններից։ Այսպիսով, Դոկինզի գաղափարները օգեցին բացատրել, թե ինչ է կատարվում գենոմի ներսում, ավելի շուտ քան ԴՆԹ-ի սեքվենավորումը դարձավ սովորական երևույթ։[2]

Ըստ կենդանաբան, լրագրող Մեթ Ռեդլիի, Դոկինզի էվոլյուցիայի գենակենտրոն հայացքը այժմ խաղում է կենտրոնական դեր տեսական էվոլյուցիոն կենսաբանության մեջ և «ոչ մի այլ բացատրություններ իմաստ չունեն», թեև կան նաև այլ հայացքներ։ Նա նաև ասում էր, որ «էգոիստական գեն» գիրքը «առաջացրել է «ոսկե տենդ» գիտահանրամատչելի գրողների մեջ, և հրատարակողները սկսել են փնտրել նոր «Էգոիստական գեն»։[2]

Հայտնի ամերիկացի գենետիկ Ռիչարդ Լևոնտինը բնութագրում է Դոկինզի մոտեցումը որպես կենսաբանական ռեդուկցիոնիզմ, որը հղի է իդեոլոգիզացիայով և մարդու ինտելեկտի, սոցիալական կարգի մասին նախապաշարմունքների տարածմամբ․

«Մենք ըստ Դոկինզի , անփույթ ռոբոտներ ենք՝ հոգով և մարմնով ստեղծված ԴՆԹ–ի կողմից։ Եվ կարծիքը այն մասին, որ մենք ամբողջությամբ գտնվում ենք ներքին ուժերի իշխանության ներքո, միայն մասն է այն գաղափարական հարթակի, որը կարելի է անվանել ռեդուկցիոնիզմ»։[5]

Նմանտիպ քննադատությանը Դոկինզը պատասխանել է իր հաջորդ՝ «Ընդլայնված ֆենոտիպ» գրքում (Գլուխ 2 «Գենետիկական դետերմինիզմ ու գենային սելեկցիոնիզմ»)։ Տվյալ դեպքում Դոկինզի հայացքները չափից դուրս պարզեցվել և աղավաղվել էին։ Դոկինզը բացատրում է, որ գեների ազդեղությունը ունի միայն ստատիկ բնույթ, այլ ոչ թե ֆատալ, և գեների ազդեցության էֆեկտները կարող են հեշտությամբ փոփոխվել շրջակա միջավայրի, դաստիարակության, կրթության և այլնի ազդեցությամբ[6]։ Եվ հենց «Էգոիստական գենում» Դոկինզը գրում է․

«Մենք միակ էակներն ենք Երկրի վրա, ովքեր ընդունակ են ընդվզելու էգոիստական ռեպլիկատորների բռնապետության դեմ»։[7] Չորրորդ գլխում ՝ «Գենային մեքենաներ», Դոկինզը բացատրում է, որ գեները չեն կարող անուղղակիորեն կառավարել բոլոր շարժվող կենդանիներին , հենց միայն ժամանակային առումով։ Գեները կարող են միայն կառավարել սպիտակուցների սինթեզը։ Հետևաբար , գեների էվոլյուցիայի ընթացքում պետք է որ առաջանար զարգացած ուղեղ, որը ընդունակ է մոդելավորել շրջակա միջավայրը և ինքնուրույն որոշումներ կայացնել։ Նրան գեները տալիս են միայն ընդհանուր վարքի ցուցումներ։ Հետագա զարգացումը կարող էր բերել նրան, որ որոշ «գոյատևման մեքենաներ» կարողացան ամբողջությամբ դուրս գալ գեների իշխանությունից։ «Մեմեր՝ նոր ռեպլիկատորներ» գլխում նա ներմուծում է մեմ հասկացողություը՝ հերքելով այլ կենսաբանների կարծիքը, որ մարդու վարքագծի ցանկացած գիծ պայմանավորված է գեներով և պետք է նմաստի գեների նպաստավոր բազմացմանը։ Դոկինզը ընդգծում է, որ որևէ հատկանիշ կարող է գոյություն ունենալ, եթե այն նպաստում է այս կամ այն ռեպլիկատորի հաջողությանը։ Մշակույթի առաջացման հետ առաջացել են ինֆորմացիայի փոխանցման ոչ գենետիկական միջոցներ, և չի ժխտում, որ մարդու մոտ շատ բաներ պայմանավորված են մշակույթով և դաստիարակությամբ, այլ ոչ թե գենետիկայով։[8].

Ռուս կենսաբան Մարկովը նշում էր, որ Դոկինզի գաղափարները «հիմնված են անհերքելի տրամաբանության վրա», մուտք են գործել գիտական առօրյա[9] և որոշում են աշխարհում ժամանակակից կենսաբանության պատկերը[10]։ Նա Դոկինզի գաղափարներին, որոնք արտահայտվել էին «Էգոիստական գեն» և «Ընդլայնված ֆենոտիպ» գրքերում, տալիս է հետևյալ գնահատականը․

« Դա էվոլյուցիայի գենակենտրոն մոտեցում է, որը այդպես էլ չընդունվեց ռուս կենսաբանների կողմից, թեև արևմուտքում լայն տարածում է ունեցել, և շատ կենսաբաններ են աշխատում այդ մոդելի վրա։ Դա շատ հետաքրքրաշարժ և օգտակար մոդել է, որը ավանդական պատկերացումներով, որոնք հիմնված են խմբային ընտրության վրա, դժվար է պատկերացնել։ Սակայն Դոկինզի և նրա ուսուցիչների գաղափարները արտացոլվում են որոշ ռուս կենսաբանների մոտ, թվացող ռեդուկցիոնիզմի պատճառով շատերը չեն կարողանում հասկանալ թե ինչպես կարելի է ամեն ինչը հանգեցնել գեներին։ Նրանց թվում է, որ մենք մասնատում ենք կենդանին չափից փոքր մասերի և ոչնչացնում ենք նրա ամբողջականությունը։ Դա, ըստ ինձ, իլյուզիա է, քանի որ մենք ոչինչ չենք ոչնչացնում․ հասկանալով թե ինչպես է աշխատում էվոլյուցիան գեների մակարդակում, մենք կարող ենք նորից անցում կատարել ամբողջական օրգանիզմի և տեսակների մակարդակներին։[11]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. . Ричард Докинз Эгоистичный ген / пер. с англ. Н. Фоминой. — Москва: АСТ:CORPUS, 2013. — 512 с. — 5000 экз. — ISBN 978-5-17-077772-3
  2. 2,0 2,1 2,2 2,3 Ridley Matt. In retrospect: The selfish gene.//Nature, 529, 462–463. (28 Januar y 2016)
  3. ultimate parasite.// Nature, 284, 604—607. (17 April 1980)
  4. Doolittle W. Ford & Sapienza Carmen. Selfish genes, the phenotype paradigm and genome evolution.// Nature, 284, 601-603. (17 April 1980)
  5. UKRAINE.com.ua : Срок предоставления хостинга для socialcompas.com истек
  6. UKRAINE.com.ua : Срок предоставления хостинга для socialcompas.com истек
  7. UKRAINE.com.ua : Срок предоставления хостинга для socialcompas.com истек
  8. «У человека есть черта, присущая ему одному, развитие которой могло происходить через мемы или без связи с ними: его способность к осознанному предвидению». (Докинз, Ричард. Эгоистичный ген. — Пер. с англ. М.: АСТ:CORPUS, 2013. Стр. 305.)
  9. Докинз, Ричард. Расширенный фенотип. М.: Астрель: CORPUS, 2011. Предисловие научного редактора. Стр. 9-10.
  10. Доказательства эволюции. Часть 10. Ответы на некоторые типичные «доводы» антиэволюционистов.
  11. А. В. Марков. 5 книг об эволюционной биологии.