Էգիդիո Միրագոլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էգիդիո Միրագոլի
BISHOP egidio miragoli.jpg
Ընդհանուր տեղեկություններ
Ավազանի անունը Էգիդիո Միրագոլիի
Եկեղեցի Հռոմի Կաթոլիկ եկեղեցի
Կառավարման սկիզբ սեպտեմբերի 29, 2017
Նախորդող Լուչիանո Պակոմիո
Ծնվել է հուլիսի 20, 1955 (64 տարեկան)
Ծննդավայր Պանդինո, Իտալիա Իտալիա
Հոգևոր աստիճան Եպիսկոպոս


Էգիդիո Միրագոլի (իտալ.՝ Egidio Miragoli, հուլիսի 20, 1955(1955-07-20), Գրադելլա, Պանդինո, Կրեմոնա, Լոմբարդիա, Իտալիա), եպիսկոպոս Մոնդովիում 2017 թվականի սեպտեմբերից[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էգիդիո Միրագոլին ծնվել է 1955 թվականին Պանդինո կոմունայի Գրադելլա գյուղում։ 1979 թվականին եպիսկոպոս Պաոլո Մանյանին նրան կարգել է քահանա։ Շարունակել է աստվածաբանություն ուսումնասիրել Լոդիի ճեմարանում և Պապական Գրեգորյանական համալսարանում։ Մասնագիտացել է կանոնական իրավունքի մեջ։

1994 թվականից եղել է Լոդի Ֆրանցիսկա Քսավերիա Կաբրինիի ծխական համայնքի պաստորը։ 2007 թվականից Լոմբարդիայի շրջանային եկեղեցական դատարանի դատավորն էր։

2017 թվականի սեպտեմբերի 29-ին Ֆրանցիսկոս պապը Միրագոլիին նշանակում է Մոնդովիի եպիսկոպոս։ Օծումը կատարել է Լոդիի եպիսկոպոս Մաուրիցիո Մալվեստիտին 2013 թվականի նոյեմբերի 11-ին[2]։

Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Il sacramento della penitenza. Il ministero del confessore: indicazioni canoniche e pastorali, curatela. Milano, Àncora Editrice, 1999, 88-7610-764-9
  • Il Consiglio pastorale diocesano secondo il Concilio e la sua attuazione nelle diocesi lombarde, tesi di dottorato, Roma, Pontificia università gregoriana, 2000, 88-7652-855-5

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]