Էբուլիոսկոպիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Էբուլիոսկոպիա (լատին․՝ ebullio - եռում եմ և հուն․՝ σκοπεω - դիտել), ֆիզիկաքիմիական հետազոտության եղանակ, որը հիմնված է լուծույթի և մաքուր լուծիչի եռման ջերմաստիճանների տարբերությունը (Δtեռմ.) չափելու վրա։ Էլեկտրոլիտային դիսոցման բացակայության դեպքում և ըստ Ռաուլի օրենքի չցնդող նյութի անսահման նոսր լուծույթի համար Δtեռմ. = EէC, որտեղ Eէ-ն համեմատականության գործակիցն է (էբուլիոսկոպիկ հաստատունը), բնորոշ է յուրաքանչյուր լուծիչի համար և կախված չէ լուծված նյութի բնույթից։ C-ն լուծույթի կոնցենտրացիան է՝ արտահայտված Մոլարով 1000 գ լուծիչում։ Էբուլոսկոպիան կիրառվում է լուծված նյութի մոլեկուլային զանգվածը, լուծիչի ակտիվությունը և լուծված նյութի կամ թույլ էլեկտրոլիտի դիսոցման աստիճանը որոշելու համար։ Այսպես, նյութի մոլեկուլային զանգվածը որոշում են ըստ հավասարման՝

որտեղ P1-ը և P2-ը համապատասխանաբար լուծված նյութի և լուծիչի զանգվածներն են՝ գրամով արտահայտված։ Δtեռմ. չափում են մետաստատիկ ջերմաչափի կամ զգայուն ջերմազույգի միջոցով։Eէ կարելի է որոշել փորձով կամ թերմոդինամիկական հավասարումների օգնությամբ։ Փորձնական դժվարությունների պատճառով էբուլոսկոպիան, ի տարբերություն կրիոսկոպիայի, մոլեկուլային զանգվածը որոշելու համար հազվադեպ է կիրառվում։



Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 6