Էբոլավիրուս
| Միջազգային գիտական անվանում | Ebolavirus | |
|---|---|---|
| Taxon rank | ցեղ | |
| Parent taxon | • Monjiviricetes • Mononegavirales • Filoviridae | |
| Բակտերոիդներ | Zaire ebolavirus | |
| Կոչվել է ի պատիվ | Ebola River | |
| Հաջորդող | Orthoebolavirus | |
| Հետևանք | Էբոլա վիրուսային հիվանդություն | |
| Հետազոտվում է | wastewater surveillance | |
| Has natural reservoir | թևոտուկազգիներ | |
| Taxon synonym of | Orthoebolavirus | |
| ICTV virus genome composition | negative-sense single strand RNA virus | |

Էբոլավիրուս անգլ.՝ Ebolavirus), վիրուսաբանական տաքսոն, որն ընդգրկված է ֆիլովիրիդե ընտանիքի մոնոնեգավիրալների կարգում[1]: Այս ընտանիքի ներկայացուցիչ էբոլավիրուսներն[1] իրենց գենոմը կոդավորում են միաշղթա բացասական ՌՆԹ-ի տեսքով[2]: Հայտնի վեց վիրուսային տեսակներն անվանվել են այն տարածաշրջանների պատվին, որտեղ դրանք առաջին անգամ հայտնաբերվել են՝ Բունդիբուգիո էբոլավիրուս, Ռեստոն էբոլավիրուս, Սուդան էբոլավիրուս, Տայի անտառի էբոլավիրուս (նախկինում՝ Կոտ դ'Իվուաղի էբոլավիրուս), Զաիր էբոլավիրուս, Բոմբալի էբոլավիրուս:
Վերջինը հայտնաբերված՝ ամենանոր տեսակը, անվանվել և անջատվել է Սիեռա Լեոնեի Անգոլական ազատապոչ չղջիկներից[3]: Էբոլավիրուսը մարդկանց մոտ առաջացնում է Էբոլա վիրուսային հիվանդություն, որը հանգեցնում է վիրուսային հեմոռագիկ տենդի զարգացմանը և ունի մահացության շատ բարձր ցուցանիշ: Ռեստոն տեսակը էբոլա վիրուսային հիվանդություն է առաջացրել պրիմատների մոտ[4][5], Զաիր էբոլավիրուսն ունի ամենաբարձր մահացության մակարդակը և պատասխանատու է հայտնի վեց տեսակների մեջ ամենամեծ թվով գրանցված բռնկումների համար, որը ներառում է 1976 թվականին Զաիրում տեղի ունեցած մեծածավալ բռնկումը, որը բերել է ամենաշատ թվով մահերի առաջացմանը[6]:
Էբոլավիրուսներն առաջին անգամ նկարագրվել են 1976 թվականի հունիսին հարավային Սուդանի և 1976 թվականի օգոստոսին Զաիրում տեղի ունեցած ԷՎՀ բռնկումներից հետո[7][8]: Էբոլավիրուս անվանումը ծագել է Զաիրի այժմ՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության Էբոլա գետից[8] և -վիրուս վերջավորությունից[1]։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Էբոլավիրուսը թելանման, պատյանավոր վիրուս է, որը պատկանում է մոնոնեգովիրալների կարգին։ Այս կարգին են պատկանում նաև կատաղության և կարմրուկի վիրուսները[9]: Այս ենթատիպը բնութագրվում է չհատվածավորված, միաշղթա բացասական ՌՆԹ գենոմներով, որոնք շրջապատված են պարուրաձև նուկլեոկապսիդով[10]: Ֆիլովիրուսները կոդավորում են յոթ տարբեր սպիտակուցների, որոնք ներառում են՝ NP (նուկլեոպրոտեին), VP35 (պոլիմերազային համալիրի մաս), VP40 (մատրիցային սպիտակուց), GP (գլիկոպրոտեինային փշիկ), VP30 (տրանսկրիպցիայի ակտիվատոր), VP24 (երկրորդ մատրիցային սպիտակուց), L (ՌՆԹ-կախյալ ՌՆԹ-պոլիմերազ)։
Այս սպիտակուցներից GP-ն և NP-ն վճռորոշ նշանակություն ունեն վիրուսի ներթափանցման և ռեպլիկացիայի համար[11]: GP սպիտակուցը պատասխանատու է էբոլավիրուսների միջև ախտածնության տարբերությունների համար[11]:
GP-ն կոդավորում է երկու գլիկոպրոտեինի, որոնցից մեկը sGP-ն է (լուծվող գլիկոպրոտեին), որը դեր է խաղում էբոլայի ախտածնության մեջ[11]: Հետազոտությունները ցույց են տվել, որ sGP-ն ընդունակ է շրջանցել տիրոջ իմունային պատասխանը՝ մեծացնելով վիրուսի ախտածնությունը[12][13]:
NP-ն պարունակում է ինչպես ֆիլովիրուսային գենոմը, այնպես էլ հակագենոմը[11]: NP օլիգոմերացումը պատասխանատու է պարուրաձև նուկլեոկապսիդի (NC) ձևավորման համար, ինչը թույլ է տալիս պաշտպանել ՌՆԹ գենոմը տիրոջ բջջային էնդոնուկլեազների կողմից քայքայումից և իմունային պատասխանից[11]: Նաև ապացուցված է, որ NP-ն ներգրավում է տիրոջ բջջային սպիտակուցները՝ ցիտոպլազմայում վիրուսի տրանսկրիպցիան և ռեպլիկացիան հեշտացնելու համար[11]:
Էբոլավիրուսների չափսերը տարբերվում են ըստ տարբերակների՝ ունենալով գլանաձև միջուկներ, որոնց տրամագիծը 50 - 80 նմ է, իսկ երկարությունը՝ 10 - 14 մկմ[14]: Էբոլավիրուսի փշիկները դուրս են ցցվում 10 նմ և դասավորված են միմյանցից մոտ 10 նմ հեռավորության վրա[15]:
Կրողներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հետազոտողները Էբոլա վարակը հայտնաբերել են պտղակեր չղջիկների 3 տեսակների մոտ: Չղջիկների մոտ հիվանդության ախտանշաններ չեն դրսևորվում, ինչը հուշում է, որ նրանք կարող են լինել Էբոլավիրուսի հիմնական բնական շտեմարանները: Հնարավոր է, որ գոյություն ունեն նաև այլ շտեմարաններ և փոխանցման վեկտորներ[16]: Այն հանգամանքի ըմբռնումը, թե որտեղ է վիրուսը «թաքնվում»՝ ինկուբացվում բռնկումների միջև ընկած ժամանակահատվածում և ինչպես է այն փոխանցվում տեսակների միջև, կօգնի պաշտպանել մարդկանց և այլ պրիմատներին այս վիրուսից[17]:
Հետազոտողները պարզել են, որ չղջիկների երեք տեսակներ՝ Ֆրանկեի էպաուլետային պտղակեր չղջիկը, մուրճագլուխ չղջիկը և փոքր օձիքավոր պտղակեր չղջիկը, ունեցել են կա՛մ Էբոլա վիրուսի գենետիկական նյութ՝ հայտնի որպես ՌՆԹ հաջորդականություններ: Չղջիկների մոտ որևէ ախտանիշ չի նկատվել[18]:
Սիեռա Լեոնեում Բոմբալի էբոլավիրուսը մեկուսացվել է փոքր ազատապոչ չղջիկից և անգոլական ազատապոչ չղջիկից[3]:
Ներթափանցման ուղին
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիրուսի կողմից օգտագործվող ներթափանցման ուղին նրա կենսապտույտի առանցքային փուլն է: Էբոլավիրուսի համար առաջարկվել են մի քանի ուղիներ, ինչպիսիք են ֆագոցիտոզը, ինչպես նաև կլատրինով և կավեոլինով միջնորդավորված էնդոցիտոզը: Սակայն Նանբոն, Սաիդը և այլ հետազոտողներ 2010 թվականին անկախաբար ապացուցել են, որ նշված ուղիներից ոչ մեկը իրականում չի օգտագործվում[19][20]:
Նրանք բացահայտեցին, որ Էբոլավիրուսն օգտագործում է մակրոպինոցիտոզի եղանակը տիրոջ բջիջներ ներթափանցելու համար[21]: Մակրոպինոցիտոզի խթանումը հանգեցնում է մակրոպինոցիտոզին բնորոշ էնդոսոմների՝ մակրոպինոսոմների ձևավորմանը, որոնք բավականաչափ մեծ են Էբոլայի վիրիոնները տեղավորելու համար: Այս հայտնագործությունն ապացուցվել է այն փաստով, որ Էբոլավիրուսը տեղակայվում է տեսակավորող նեքսին 5-ի հետ միասին, որը բաղկացած է ծայրամասային թաղանթային սպիտակուցների մեծ ընտանիքից և կապված է նոր ձևավորված մակրոպինոսոմների հետ[19]: Բացի այդ, ապացուցվել է, որ մակրոպինոցիտոզի ուղու արգելափակումը կանգնեցնում է էբոլավիրուսի մուտքը բջիջներ: Փորձարկվել են մակրոպինոցիտոզի չորս տարբերակներ՝ հատուկ ինհիբիտորներ, ցիտոխալազին D (ապապոլիմերացնող գործոն), Վորտմաննին, LY-294002 (երկուսն էլ ֆոսֆոինոինոզիտիդ 3-կինազ ինհիբիտորներ են), 5-(N-էթիլ-N-իզոպրոպիլ) ամիլորիդա, որը նատրիում-ջրածնային պոմպի հատուկ արգելակիչ է պինոցիտոզի համար[19][20]:
Այնուհետև բջջի ներսում հայտնված էբոլավիրուսային մասնիկները Rab7-ի և գուանոզինեռֆոսֆորական թթվի(ԳԵՖ) Rab7-ի (ուշ էնդոսոմների մարկեր) հետ տեղափոխվում են էնդոսոմներ, որտեղ համատեղ տեղակայվում են[19]: Rab5 և Rab7 ԳԵՖ-ազների մուտացիան լրացուցիչ կերպով ընկճում է վիրուսի մուտքը[20]: Ուշ էնդոսոմներ հասնելուց հետո Էբոլա վիրուսը կապվում է ներբջջային Նիման-Պիկ C1 (NPC1) ընկալչի հետ[22], և վիրուսային թաղանթը ձուլվում է էնդոսոմային թաղանթի հետ՝ թույլ տալով վիրուսին արձակել իր գենոմը ցիտոպլազմայի մեջ[23]:
Բուժում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հասանելի բուժման մեթոդների սակավության հիմնական պատճառն այն է, որ Էբոլան չափազանց վտանգավոր վիրուս է՝ մինչև 90% մահացության ցուցանիշով[24]: Այն կարելի է հետազոտել միայն կենսաանվտանգության 4-րդ մակարդակի (BSL-4) լաբորատորիաներում, որոնք խիստ սակավ են: Որպեսզի վիրուսն ավելի լայնորեն ուսումնասիրվի, BSL-2 լաբորատորիաներն օգտագործում են համակարգեր, որոնք փոխարինում են հիմնական վարակիչ վիրուսին: Գիտնականներն օգտագործել են պսևդոտիպեր, որոնք իրենց մակերեսին ունեն նույն գլիկոպրոտեինը, որն օգտագործվում է տիրոջ բջիջ ներթափանցելու համար: Նրանք նաև օգտագործում են ոչ վարակիչ էբոլանման մասնիկներ՝ որպես ուսումնասիրության փոխարինող համակարգ[25]:
Էբոլայի դեմ պատվաստանյութի որոնումները սկսվել են անմիջապես 1976 թվականին դրա հայտնաբերումից հետո[26]: Ներկայումս գոյություն ունեն Սննդի և դեղերի որակի վերահսկման վարչության կողմից հաստատված միայն երկու դեղամիջոց: 2020 թվականի հոկտեմբերին պաշտոնապես հաստատվեց ինմազեբը, իսկ 2020 թվականի դեկտեմբերին պաշտոնապես հաստատվեց էբանգան:
Այս երկու բուժման մեթոդների միջև տարբերությունն այն է, որ ինմազեբն օգտագործում է երեք մոնոկլոնալ հակամարմիններ, մինչդեռ էբանգան ունի միայն մեկ մոնոկլոնալ հակամարմին: Այս երկու մեթոդներն էլ նախատեսված են գլիկոպրոտեինի վրա հարձակվելու համար, որպեսզի կանխեն վիրուսի մուտքը նոր տիրոջ բջիջ և դրա հետագա բազմացումը: Բացի այս երկու դեղամիջոցներից, գոյություն ունի նաև ընդհանուր բուժօգնություն, ինչպիսիք են Էբոլայի առաջացրած ախտանիշների կառավարումը՝ փսխումը, տենդը, լուծը և ցանկացած տեսակի ցավերը[27]:
Տաքսոնոմիկ նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն վիրուսների տաքսոնոմիայի միջազգային կոմիտեի սահմանված տաքսոնների անվանակարգման կանոնների՝ էբոլավիրուս անվանումը միշտ պետք է գրվի մեծատառով, շեղատառ (իտալիկ), երբեք չպետք է հապավվի[1]:
Սեռի ընդգրկման չափանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլովիրիդե ընտանիքի վիրուսը համարվում է էբոլա եթե ունի հետևյալ չափանիշները[1]՝
- նրա գենոմն ունի գեների մի քանի վերածածկեր
- նրա չորրորդ գենը կոդավորում է չորս սպիտակուցների (sGP, ssGP, Δ-peptide և GP1,2)` օգտագործելով կո-տրանսկրիպցիան ssGP և GP1,2 սպիտակուցների էքսպրեսիայի համար, և պրոթեոլիտիկ ճեղքումը՝ sGP ու Δ-peptide սպիտակուցների էքսպրեսիայի համար
- նրա վիրիոնների վարակունակության գագաթնակետը կապված է մոտ 805 նմ երկարություն ունեցող մասնիկների հետ
- նրա գենոմը նուկլեոտիդային մակարդակում տարբերվում է Մարբուրգ վիրուսի գենոմից ≥50%-ով և Զաիր էբոլավիրուսի գենոմից՝ <50%-ով.
- նրա վիրիոնները գրեթե չեն դրսևորում անտիգենային խաչաձև ռեակտիվություն մարբուրգյան վիրիոնների հետ:
Դասակարգում
[խմբագրել | խմբագրել կոդը]

Էբոլավիրուսը և Մարբուրգյան վիրուսը ի սկզբանե դասակարգվել են որպես Ֆիլովիրուսների ընտանիքին: 1998 թվականի մարտին ողնաշարավորների վիրուսների ենթակոմիտեն՝ Վիրուսների տաքսոնոմիայի միջազգային կոմիտեին (ICTV), առաջարկել է փոխել Ֆիլովիրուսների ընտանիքը Ֆիլովիրիդե ընտանիքով, որի մեջ ներառված են «Էբոլանման վիրուսներ»ը (անգլ.՝ Ebola-like viruses) և «Մարբուրգնման վիրուսներ»ը (անգլ.՝ Marburg-like viruses): Այս առաջարկն իրականացվեց 2001 թվականի ապրիլին Վաշինգտոնում և 2002 թվականի հուլիսին՝ Փարիզում: 2000 թվականին Վաշինգտոնում արվել է ևս մեկ առաջարկ՝ փոխել «-նման վիրուսներ» վերջավորությունը պարզապես «-վիրուս»-ով, ինչի արդյունքում ձևավորվել են այսօրվա էբոլավիրուս և մարբորգյան վիրուս անվանումները[28][29]:
Էբոլավիրուսի հինգ բնութագրված տեսակներն են
- Զաիր էբոլավիրուս (ZEBOV)
- Հայտնի է նաև պարզապես որպես Զաիր վիրուս: ZEBOV-ն ունի մահացության ամենաբարձր ցուցանիշը՝ որոշ համաճարակների ժամանակ մինչև 90%, իսկ 27 տարվա ընթացքում միջին մահացությունը կազմել է մոտ 83%: Զաիր էբոլավիրուսի բռնկումներն ավելի շատ են եղել, քան որևէ այլ տեսակի: Առաջին բռնկումը տեղի է ունեցել 1976 թվականի օգոստոսի 26-ին Յամբուկուում[30]: Առաջին գրանցված դեպքը 44-ամյա ուսուցիչ Մաբալո Լոկելան էր: Ախտանշանները նման էին մալարիային, ուստի հաջորդող հիվանդները բուժման նպատակով ստացան քինին: Վիրուսի տարածումը վերագրվել է չստերիլիզացված ասեղների վերաօգտագործմանը և սերտ անձնական շփմանը: Այս վիրուսն է պատասխանատու 2014 թվականի արևմտյան Աֆրիկայի բռնկման համար, որը մինչ օրս ֆիլովիրուսների ամենամահաբեր բռնկումն է[31][32][33]:
- Սուդան էբոլավիրուս (SUDV)
- Ինչպես և Զաիր վիրուսը, Սուդան էբոլավիրուսը ի հայտ եկավ 1976 թվականին. սկզբում ենթադրվում էր, որ այն նման է ZEBOV-ին[34]: Համարվում է, որ SUDV-ի առաջին բռնկումը եղել է 1976 թվականի հունիսին Սուդանի (այժմ՝ հարավային Սուդան) Նզարա քաղաքի բամբակի գործարանի բանվորների շրջանում: Առաջին դեպքը գրանցվել է գործարանի մի աշխատակի մոտ, ով շփվել էր հնարավոր բնական շտեմարանի հետ: Ի պատասխան սրան՝ գիտնականները հետազոտեցին տեղի կենդանիներին և միջատներին, սակայն ոչ մեկի մոտ վիրուս չի հայտնաբերվել: Կրողը մինչ օրս անհայտ է: Մեկուսացման կանոնների բացակայությունը նպաստեց հիվանդության տարածմանը[35]: SUDV-ի մահացության միջին ցուցանիշները եղել են՝ 53% 1976-ին թվականին[35], 65% 1979 թվականին և 53% 2000 թվականին[36]:
- Ռեստոն էբոլավիրուս (RESTV)
- Այս վիրուսը հայտնաբերվել է 1989 թվականին Hazleton լաբորատորիայում (այժմ՝ Fortrea) կապիկների հեմոռագիկ տենդի վիրուսի (SHFV) բռնկման ժամանակ՝ Ֆիլիպիններից ներկրված մակակների մոտ: Վիրջինիայի Ռեստոն քաղաքի առաջին բռնկումից հետո այն հայտնաբերվել է նաև Փենսիլվանիայում, Տեխասում և Իտալիայի Սիենա քաղաքում: Բոլոր դեպքերում կենդանիները ներկրվել էին Ֆիլիպինների նույն հաստատությունից[37], որտեղ վիրուսը վարակել էր նաև խոզերին[38]: Չնայած իր «4-րդ մակարդակի օրգանիզմ» կարգավիճակին և կապիկների համար խիստ ախտածին լինելուն, RESTV-ն հիվանդություն չի առաջացրել վիրուսի հետ շփված լաբորատոր աշխատակիցների մոտ[39]:
- Տայի անտառի էբոլավիրուս (TAFV)
- Նախկինում հայտնի որպես «Կոտ դ'Իվուարի էբոլավիրուս», այն առաջին անգամ հայտնաբերվել է 1994 թվականին Կոտ դ'Իվուարի Տայի անտառի շիմպանզեների մոտ: Հերձումները ցույց են տվել, որ սրտի մեջ եղած արյունը շագանակագույն է եղել, իսկ թոքերը լցված են եղել արյունով: Շիմպանզեների հյուսվածքների հետազոտությունը ցույց տվեց նմանություն 1976 թվականի Զաիրի և Սուդանի դեպքերի հետ: Վիրուսի աղբյուր էր համարվում վարակված կարմիր կոլոբուս կապիկների միսը, որոնցով սնվում էին շիմպանզեները: Հերձումն իրականացնող գիտնականներից մեկը վարակվեց Էբոլայով: Նրա մոտ ախտանշաններն ի հայտ եկան մոտ մեկ շաբաթ անց, նա տեղափոխվեց Շվեյցարիա և ամբողջությամբ ապաքինվեց վեց շաբաթ անց[40]:
- Բունդիբուգիո էբոլավիրուս (BDBV)
- 2007 թվականի նոյեմբերի 24-ին Ուգանդայի առողջապահության նախարարությունը հաստատել է Էբոլայի բռնկում Բունդիբուգիո շրջանում: ԱՄՆ լաբորատորիաների և CDC-ի կողմից նմուշների հետազոտումից հետո Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հաստատեց նոր տեսակի առկայությունը[41]: 2008 թվականի փետրվարի 20-ին Ուգանդան պաշտոնապես հայտարարեց համաճարակի ավարտի մասին: Համաճարակաբանական հետազոտությունը ցույց տվեց, որ կար նոր տեսակի 116 հաստատված կամ հավանական դեպք, իսկ մահացության ցուցանիշը կազմել էր 34% (39 մահ)[42]:
Էվոլյուցիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Գենետիկ փոփոխությունների արագությունը կազմում է տարեկան 8*10−4 փոփոխություն՝ յուրաքանչյուր տեղամասի համար, ինչը մոտ 4 անգամ ավելի դանդաղ է, քան մարդկանց մոտ գրիպի Ա տեսակի (անգլ.՝ influenza A) վիրուսի փոփոխության արագությունը[43]: Հետադարձ հաշվարկ կատարելով՝ կարելի է ենթադրել, որ էբոլավիրուսը և մարբուրգյան վիրուսը հավանաբար միմյանցից տարանջատվել են մի քանի հազար տարի առաջ[44]: 1995 և 1996 թվականներին կատարված հետազոտությունը պարզել է, որ էբոլավիրուսի և մարբուրգյան վիրուսի գեները նուկլեոտիդային մակարդակում տարբերվում են մոտ 55%-ով, իսկ ամինաթթվային մակարդակում՝ առնվազն 67%-ով: Նույն հետազոտությունը ցույց է տվել, որ էբոլավիրուսի տարբեր շտամները միմյանցից տարբերվում են նուկլեոտիդային մակարդակում մոտ 37-41%-ով, իսկ ամինաթթվային մակարդակում՝ 34-43%-ով: Պարզվել է նաև, որ EBOV (Զաիր) շտամի մոտ նուկլեոտիդային մակարդակում տեղի է ունեցել գրեթե 2% փոփոխություն՝ 1976 թվականի Յամբուկուի բռնկման բնօրինակ շտամի և 1995 թվականի Կիկվիտի բռնկման շտամի միջև[45]: Այնուամենայնիվ, կաթնասունների մոտ հայտնաբերված ֆիլովիրուսների պալեովիրուսները՝ հնագույն վիրուսային հետքերը մատնանշում են, որ ընտանիքն ինքնին առնվազն տասնյակ միլիոնավոր տարիների պատմություն ունի[46]:
Կազմակերպում և տարածված անվանումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Էբոլավիրուսը կազմված է վեց տեսակներից, սակայն անվանակարգը որոշակի յուրահատկություններ ունի: Շատ հեղինակներ շարունակում են օգտագործել տարածված անունները, այլ ոչ թե տեսակների պաշտոնական անվանումները[1]: Մասնավորապես «Էբոլա վիրուս» ընդհանուր տերմինը լայնորեն օգտագործվում է հատկապես Զաիր էբոլավիրոուս տեսակի ներկայացուցիչներին հղում անելու համար։ Դրանից ելնելով՝ 2010 թվականին մի խումբ հետազոտողներ առաջարկեցին «Էբոլա վիրուս» անունն ընդունել որպես Զաիր էբոլավիրուս տեսակի անվանակարգման համար, և նմանատիպ տարածված անուններ պաշտոնապես սահմանել նաև մյուս տեսակների համար[1]: Սակայն 2011 թվականին Վիրուսների տաքսոնոմիայի միջազգային կոմիտեն (ICTV) մերժել է այս անունները պաշտոնապես ճանաչելու առաջարկը, քանի որ կոմիտեն չի սահմանում ենթատիպերի, տարբերակների, շտամների կամ ենթատեսակային այլ խմբավորումների անվանումները[47]: Հետևաբար, լայնորեն կիրառվող հասարակ անունները տաքսոնոմիական անվանակարգի պաշտոնական մաս չեն կազմում։ Մասնավորապես, «Էբոլա վիրուսը» չունի ICTV-ի կողմից ճանաչված պաշտոնական իմաստ: Փոխարենը կոմիտեն շարունակում է առաջարկել և կիրառել միայն տեսակի պաշտոնական անվանումը՝ Զաիր էբոլավիրուս[48]:
Մեկուսիչները տարբեր տեսակների մեջ դասակարգելու շեմը սովորաբար նուկլեոտիդային մակարդակում 30%-ից ավելի տարբերությունն է՝ համեմատած տիպային շտամի հետ։ Եթե վիրուսը պատկանում է տվյալ տեսակին, բայց տիպային շտամից նուկլեոտիդային մակարդակում տարբերվում է ավելի քան 10%-ով, առաջարկվում է այն անվանել որպես նոր վիրուս։ Էբոլավիրուսի տարբերակներից ոչ մեկը չի պարունակում այնքան տարբերվող ձևեր, որոնք հիմք կտային մեկից ավելի «վիրուսային» նշանակում ստանալու համար[1]:
| Տեսակի անվանումը | Վիրուսի ընդհանուր անվանումը |
|---|---|
| Բոմբալի էբոլավիրուս | Բոմբալի վիրուս (ԲՈՄԲ) |
| Բունդիբուգիո էբոլա վիրուս (BEBOV) | Բունդիբուգիո վիրուս (BDBV) |
| Ռեստոնի էբոլա վիրուս (REBOV) | Ռեստոնի վիրուս (RESTV) |
| Սուդանի էբոլա վիրուս (SEBOV) | Սուդանի վիրուս (SUDV) |
| Թայ Ֆորեսթի էբոլա վիրուս (TEBOV; նախկինում CIEBOV) | Թայ Ֆորեսթ վիրուս (TAFV) |
| Զաիրի էբոլա վիրուս (ZEBOV) | Էբոլա վիրուս (EBOV) |
Հետազոտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականին կատարված հետազոտությունը Բանգլադեշի պտղակեր չղջիկներից անջատել է հակամարմիններ Էբոլա Զաիր և Ռեստոն վիրուսների դեմ՝ այդպիսով բացահայտելով վիրուսի պոտենցիալ տերերին և Ասիայում ֆիլովիրուսների առկայության նշանները[49]:
Էբոլա վիրուսի գենոմների վերջին անալիզը ի հայտ է բերել ԴՆԹ-ի երեք կարճ հաջորդականություն, որոնք բացակայում են մարդու գենոմում։ Սա թույլ է տալիս ենթադրել, որ տեսակին բնորոշ հատուկ հաջորդականությունների բացահայտումը կարող է օգտակար լինել ինչպես ախտորոշման, այնպես էլ բուժման մեթոդների մշակման համար[50]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 7 8 Kuhn, J. H.; Becker, S.; Ebihara, H.; Geisbert, T. W.; Johnson, K. M.; Kawaoka, Y.; Lipkin, W. I.; Negredo, A. I.; Netesov, S. V.; Nichol, S. T.; Palacios, G.; Peters, C. J.; Tenorio, A.; Volchkov, V. E.; Jahrling, P. B. (2010). «Proposal for a revised taxonomy of the family Filoviridae: Classification, names of taxa and viruses, and virus abbreviations». Archives of Virology. 155 (12): 2083–2103. doi:10.1007/s00705-010-0814-x. PMC 3074192. PMID 21046175.
- ↑ Kuhn, JH; Amarasinghe, GK; Basler, CF; Bavari, S; Bukreyev, A; Chandran, K; Crozier, I; Dolnik, O; Dye, JM; Formenty, PBH; Griffiths, A; Hewson, R; Kobinger, GP; Leroy, EM; Mühlberger, E; Netesov, SV; Palacios, G; Pályi, B; Pawęska, JT; Smither, SJ; Takada, A; Towner, JS; Wahl, V; ICTV Report, Consortium (2019 թ․ հունիս). «ICTV Virus Taxonomy Profile: Filoviridae». The Journal of General Virology. 100 (6): 911–912. doi:10.1099/jgv.0.001252. PMC 7011696. PMID 31021739.
- 1 2 «New Ebola species is reported for first time in a decade». STAT (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ հուլիսի 27. Վերցված է 2018 թ․ հուլիսի 28-ին.
- ↑ Spickler, Anna. «Ebolavirus and Marburgvirus Infections» (PDF).
- ↑ «About Ebola Virus Disease». Centers for Disease Control. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ Kamorudeen, Ramat Toyin; Adedokun, Kamoru Ademola; Olarinmoye, Ayodeji Oluwadare (2020 թ․ մայիս). «Ebola outbreak in West Africa, 2014–2016: Epidemic timeline, differential diagnoses, determining factors, and lessons for future response». Journal of Infection and Public Health (անգլերեն). 13 (7): 956–962. doi:10.1016/j.jiph.2020.03.014. PMID 32475805.
- ↑ «Home» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014-10-13-ին. Վերցված է 2014-10-07-ին.
- 1 2 Kalra S., Kelkar D., Galwankar S. C., Papadimos T. J., Stawicki S. P., Arquilla B., Hoey B. A., Sharpe R. P., Sabol D., Jahre J. A. The emergence of Ebola as a global health security threat: From 'lessons learned' to coordinated multilateral containment efforts. J Global Infect Dis [serial online] 2014 [cited 2015 Mar 1]; 6:164–177.
- ↑ Wan, William; Kolesnikova, Larissa; Clarke, Mairi; Koehler, Alexander; Noda, Takeshi; Becker, Stephan; Briggs, John A. G. (2017-11-16). «Structure and assembly of the Ebola virus nucleocapsid». Nature. 551 (7680): 394–397. Bibcode:2017Natur.551..394W. doi:10.1038/nature24490. ISSN 1476-4687. PMC 5714281. PMID 29144446.
- ↑ Dong, Shishang; Yang, Peng; Li, Guobang; Liu, Baocheng; Wang, Wenming; Liu, Xiang; Xia, Boran; Yang, Cheng; Lou, Zhiyong; Guo, Yu; Rao, Zihe (2015 թ․ մայիս). «Insight into the Ebola virus nucleocapsid assembly mechanism: crystal structure of Ebola virus nucleoprotein core domain at 1.8 Å resolution». Protein & Cell. 6 (5): 351–362. doi:10.1007/s13238-015-0163-3. ISSN 1674-800X. PMC 4417675. PMID 25910597.
- 1 2 3 4 5 6 Jain, Sahil; Martynova, Ekaterina; Rizvanov, Albert; Khaiboullina, Svetlana; Baranwal, Manoj (2021-10-15). «Structural and Functional Aspects of Ebola Virus Proteins». Pathogens. 10 (10): 1330. doi:10.3390/pathogens10101330. ISSN 2076-0817. PMC 8538763. PMID 34684279.
- ↑ de La Vega, Marc-Antoine; Wong, Gary; Kobinger, Gary P.; Qiu, Xiangguo (2015-02-01). «The Multiple Roles of sGP in Ebola Pathogenesis». Viral Immunology. 28 (1): 3–9. doi:10.1089/vim.2014.0068. ISSN 0882-8245. PMC 4287119. PMID 25354393.
- ↑ Pallesen, Jesper; Murin, Charles D.; de Val, Natalia; Cottrell, Christopher A.; Hastie, Kathryn M.; Turner, Hannah L.; Fusco, Marnie L.; Flyak, Andrew I.; Zeitlin, Larry; Crowe, James E.; Andersen, Kristian G.; Saphire, Erica Ollmann; Ward, Andrew B. (2016-08-08). «Structures of Ebola virus GP and sGP in complex with therapeutic antibodies». Nature Microbiology. 1 (9) 16128. doi:10.1038/nmicrobiol.2016.128. ISSN 2058-5276. PMC 5003320. PMID 27562261.
- ↑ Hussein, Hassan Abdi (2023 թ․ օգոստոս). «Brief review on ebola virus disease and one health approach». Heliyon. 9 (8) e19036. Bibcode:2023Heliy...919036H. doi:10.1016/j.heliyon.2023.e19036. PMC 10432691. PMID 37600424.
- ↑ Noda, T; Sagara, H; Suzuki, E; Takada, A; Kida, H; Kawaoka, Y (2002 թ․ մայիս). «Ebola virus VP40 drives the formation of virus-like filamentous particles along with GP». Journal of Virology. 76 (10): 4855–65. doi:10.1128/jvi.76.10.4855-4865.2002. PMID 11967302.
- ↑ Caron, Alexandre; Bourgarel, Mathieu; Cappelle, Julien; Liégeois, Florian; De Nys, Hélène M.; Roger, François (2018). «Ebola Virus Maintenance: If Not (Only) Bats, What Else?». Viruses (անգլերեն). 10 (10): 549. doi:10.3390/v10100549. ISSN 1999-4915. PMC 6213544. PMID 30304789.
- ↑ de La Vega, Marc-Antoine; Wong, Gary; Kobinger, Gary P.; Qiu, Xiangguo (2015-02-01). «The Multiple Roles of sGP in Ebola Pathogenesis». Viral Immunology. 28 (1): 3–9. doi:10.1089/vim.2014.0068. ISSN 0882-8245. PMC 4287119. PMID 25354393.
- ↑ «Fruit Bats Likely Hosts of Deadly Ebola Virus». news.nationalgeographic.com. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2017-05-14-ին.
- 1 2 3 4 Nanbo, Asuka; Masaki, Imai; Shinji, Watanabe; Noda, Takeshi; Takahash, Kei; Neuman, Gabriele; Halfmann, Peter; Kawaoka, Yoshihiro (2010 թ․ սեպտեմբերի 23). «Ebolavirus Is Internalized into Host Cells via Macropinocytosis in a Viral Glycoprotein-Dependent Manner». PLOS Pathogens. 6 (9) e1001121. doi:10.1371/journal.ppat.1001121. PMC 2944813. PMID 20886108.
- 1 2 3 Saeed, Mohammad F.; Kolokoltsov, Andrey A.; Albrecht, Thomas; Davey, Robert A. (2010-09-16). «Cellular entry of ebola virus involves uptake by a macropinocytosis-like mechanism and subsequent trafficking through early and late endosomes». PLOS Pathogens. 6 (9) e1001110. doi:10.1371/journal.ppat.1001110. ISSN 1553-7374. PMC 2940741. PMID 20862315.
- ↑ Yu, Dong-Shan; Weng, Tian-Hao; Wu, Xiao-Xin; Wang, Frederick X.C.; Lu, Xiang-Yun; Wu, Hai-Bo; Wu, Nan-Ping; Li, Lan-Juan; Yao, Hang-Ping (2017-06-15). «The lifecycle of the Ebola virus in host cells». Oncotarget. 8 (33): 55750–55759. doi:10.18632/oncotarget.18498. ISSN 1949-2553. PMC 5589696. PMID 28903457.
- ↑ Carette, Jan E.; Raaben, Matthijs; Wong, Anthony C.; Herbert, Andrew S.; Obernosterer, Gregor; Mulherkar, Nirupama; Kuehne, Ana I.; Kranzusch, Philip J.; Griffin, April M.; Ruthel, Gordon; Dal Cin, Paola (2011-08-24). «Ebola virus entry requires the cholesterol transporter Niemann-Pick C1». Nature. 477 (7364): 340–343. Bibcode:2011Natur.477..340C. doi:10.1038/nature10348. ISSN 1476-4687. PMC 3175325. PMID 21866103.
- ↑ Das, Dibyendu Kumar; Bulow, Uriel; Diehl, William E.; Durham, Natasha D.; Senjobe, Fernando; Chandran, Kartik; Luban, Jeremy; Munro, James B. (2020-02-10). «Conformational changes in the Ebola virus membrane fusion machine induced by pH, Ca2+, and receptor binding». PLOS Biology (անգլերեն). 18 (2) e3000626. doi:10.1371/journal.pbio.3000626. ISSN 1545-7885. PMC 7034923. PMID 32040508.
- ↑ Yamaoka, Satoko; Ebihara, Hideki (2021). «Pathogenicity and Virulence of Ebolaviruses with Species- and Variant-specificity». Virulence. 12 (1): 885–901. doi:10.1080/21505594.2021.1898169. ISSN 2150-5594. PMC 7993122. PMID 33734027.
- ↑ Salata, Cristiano; Calistri, Arianna; Alvisi, Gualtiero; Celestino, Michele; Parolin, Cristina; Palù, Giorgio (2019 թ․ մարտ). «Ebola Virus Entry: From Molecular Characterization to Drug Discovery». Viruses (անգլերեն). 11 (3): 274. doi:10.3390/v11030274. ISSN 1999-4915. PMC 6466262. PMID 30893774.
- ↑ Feldmann, Heinz; Jones, Steven; Klenk, Hans-Dieter; Schnittler, Hans-Joachim (2003 թ․ օգոստոս). «Ebola virus: from discovery to vaccine». Nature Reviews Immunology (անգլերեն). 3 (8): 677–685. doi:10.1038/nri1154. ISSN 1474-1741. PMID 12974482. S2CID 27486878.
- ↑ «Treatment | Ebola (Ebola Virus Disease) | CDC». www.cdc.gov (ամերիկյան անգլերեն). 2021-02-26. Վերցված է 2022-10-18-ին.
- ↑ Büchen-Osmond, Cornelia (2006-04-25). «ICTVdB Virus Description – 01.025.0.02. Ebolavirus». International Committee on Taxonomy of Viruses. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2009-06-02-ին.
- ↑ «Virus Taxonomy: 2013 Release». International Committee on Taxonomy of Viruses. 2013. Վերցված է 2014-10-31-ին.
- ↑ Isaacson, M; Sureau, P; Courteille, G; Pattyn, SR. «Clinical Aspects of Ebola Virus Disease at the Ngaliema Hospital, Kinshasa, Zaire, 1976». Ebola Virus Haemorrhagic Fever: Proceedings of an International Colloquium on Ebola Virus Infection and Other Haemorrhagic Fevers Held in Antwerp, Belgium, 6–8 December 1977. Արխիվացված է օրիգինալից 2016-03-16-ին. Վերցված է 2016-01-02-ին.
- ↑ «Ebola virus disease». www.who.int (անգլերեն). Վերցված է 2021-12-08-ին.
- ↑ «2014–2016 Ebola Outbreak Distribution in West Africa Error processing SSI file». www.cdc.gov (ամերիկյան անգլերեն). 2021-01-28. Վերցված է 2021-12-08-ին.
- ↑ Jacob, Shevin T.; Crozier, Ian; Fischer, William A.; Hewlett, Angela; Kraft, Colleen S.; Vega, Marc-Antoine de La; Soka, Moses J.; Wahl, Victoria; Griffiths, Anthony; Bollinger, Laura; Kuhn, Jens H. (2020-02-20). «Ebola virus disease». Nature Reviews Disease Primers (անգլերեն). 6 (1): 13. doi:10.1038/s41572-020-0147-3. ISSN 2056-676X. PMC 7223853. PMID 32080199.
- ↑ Feldmann, H.; Geisbert, T. W. (2011). «Ebola haemorrhagic fever». The Lancet. 377 (9768): 849–862. doi:10.1016/S0140-6736(10)60667-8. PMC 3406178. PMID 21084112.
- 1 2 Report of a WHO/International Study Team (1978). «Ebola haemorrhagic fever in Sudan, 1976». Bulletin of the World Health Organization. 56 (2): 247–270. ISSN 0042-9686. PMC 2395561. PMID 307455.
- ↑ «History of Ebola Virus Disease (EVD) Outbreaks Error processing SSI file». www.cdc.gov (ամերիկյան անգլերեն). 2021-10-04. Վերցված է 2021-12-08-ին.
- ↑ Special Pathogens Branch CDC (2008-01-14). «Known Cases and Outbreaks of Ebola Hemorrhagic Fever». Center for Disease Control and Prevention. Արխիվացված է օրիգինալից 2008-08-29-ին. Վերցված է 2008-08-02-ին.
- ↑ McNeil Jr, Donald G. (2009-01-24). «Pig-to-Human Ebola Case Suspected in Philippines». New York Times. Վերցված է 2009-01-26-ին.
- ↑ McCormick JB, Fisher-Hoch S, Horvitz LA (1999). Level 4: Virus Hunters of the CDC. Barnes & Nobles Books. էջ 300. ISBN 978-0-7607-1211-5.
- ↑ Waterman, Tara (1999). Ebola Cote D'Ivoire Outbreaks. Stanford University. Արխիվացված է օրիգինալից 2008-02-16-ին. Վերցված է 2009-05-30-ին.
- ↑ «End of Ebola outbreak in Uganda» (Press release). World Health Organization. 2008-02-20. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 1-ին.
- ↑ Wamala, J; Lukwago, L; Malimbo, M; Nguku, P; Yoti, Z; Musenero, M; Amone, J; Mbabazi, W; Nanyunja, M; Zaramba, S; Opio, A; Lutwama, J; Talisuna, A; Okware, I (2010). «Ebola Hemorrhagic Fever Associated with Novel Virus Strain, Uganda, 2007–2008». Emerging Infectious Diseases. 16 (7): 1087–1092. doi:10.3201/eid1607.091525. PMC 3321896. PMID 20587179.
- ↑ Gire, S. K.; Goba, A.; Andersen, K. G.; Sealfon, R. S. G.; Park, D. J.; Kanneh, L.; Jalloh, S.; Momoh, M.; Fullah, M.; Dudas, G.; Wohl, S.; Moses, L. M.; Yozwiak, N. L.; Winnicki, S.; Matranga, C. B.; Malboeuf, C. M.; Qu, J.; Gladden, A. D.; Schaffner, S. F.; Yang, X.; Jiang, P.-P.; Nekoui, M.; Colubri, A.; Coomber, M. R.; Fonnie, M.; Moigboi, A.; Gbakie, M.; Kamara, F. K.; Tucker, V.; և այլք: (2014). «Genomic surveillance elucidates Ebola virus origin and transmission during the 2014 outbreak». Science. 345 (6202): 1369–1372. Bibcode:2014Sci...345.1369G. doi:10.1126/science.1259657. PMC 4431643. PMID 25214632.
- ↑ Suzuki, Y; Gojobori, T. (1997). «The origin and evolution of Ebola and Marburg viruses». Molecular Biology and Evolution. 14 (8): 800–806. doi:10.1093/oxfordjournals.molbev.a025820. PMID 9254917.
- ↑ Sanchez, Anthony; Trappier, Sam; Mahy, Brian; Peters, Clarence; Nichol, Stuart (1996 թ․ ապրիլ). «The virion glycoproteins of Ebola are encoded in two reading frames and are expressed through transcriptional editing». Proceedings of the National Academy of Sciences of the United States of America. 93 (8): 3602–3607. Bibcode:1996PNAS...93.3602S. doi:10.1073/pnas.93.8.3602. PMC 39657. PMID 8622982.
- ↑ Taylor, D.; Leach, R.; Bruenn, J. (2010). «Filoviruses are ancient and integrated into mammalian genomes». BMC Evolutionary Biology. 10 (1): 193. Bibcode:2010BMCEE..10..193T. doi:10.1186/1471-2148-10-193. PMC 2906475. PMID 20569424.
- ↑ «Replace the species name Lake Victoria marburgvirus with Marburg marburgvirus in the genus Marburgvirus». Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին. Վերցված է 2014-11-12-ին.
- ↑ International Committee on Taxonomy of Viruses. «Virus Taxonomy: 2013 Release».
- ↑ Kevin J. Olival; Ariful Islam; Meng Yu; Simon J. Anthony; Jonathan H. Epstein; Shahneaz Ali Khan; Salah Uddin Khan; Gary Crameri; Lin-Fa Wang; W. Ian Lipkin; Stephen P. Luby; Peter Daszak (2013). «Ebola Virus Antibodies in Fruit Bats, Bangladesh». Emerging Infectious Diseases. 19 (2): 270–273. doi:10.3201/eid1902.120524. PMC 3559038. PMID 23343532.
- ↑ Raquel M. Silva; Diogo Pratas; Luísa Castro; Armando J. Pinho; Paulo J. S. G. Ferreira (2015). «Three minimal sequences found in Ebola virus genomes and absent from human DNA». Bioinformatics. 31 (15): 2421–2425. doi:10.1093/bioinformatics/btv189. PMC 4514932. PMID 25840045.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Էբոլավիրուս կատեգորիայում։ |

- ICTV Report: Genus: Orthoebolavirus
- ViralZone: Ebola-like viruses - Virological repository from the Swiss Institute of Bioinformatics
- Virus Pathogen Database and Analysis Resource (ViPR): Ebolavirus
- 3D macromolecular structures of the Ebola virus archived in the EM Data Bank (EMDB) Արխիվացված 2014-08-08 Wayback Machine
|
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էբոլավիրուս» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էբոլավիրուս» հոդվածին։ |
| ||||||||||