Էբերհարդ Կեյլ
Էբերհարդ Կեյլ դան․՝ Eberhart Keilhau | |
---|---|
Ծնվել է | 1624[1][2][3][…] |
Ծննդավայր | Էլսիներ, Դանիա |
Մահացել է | փետրվարի 3, 1687[2][4][5] |
Մահվան վայր | Հռոմ, Պապական մարզ |
Քաղաքացիություն | Դանիա |
Մասնագիտություն | նկարիչ |
![]() |
Էբերհարդ Կեյլ (դան․՝ Bernhard [Eberhard] Keil, Bernardo Keilhau detto Monsu Bernardo, 1624[1][2][3][…], Էլսիներ, Դանիա - փետրվարի 3, 1687[2][4][5], Հռոմ, Պապական մարզ), բարոկկոյի ժամանակաշրջանի դանիացի նկարիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էբերհարդ Կեյլը ծնվել է 1624 թվականին Դանիայի հյուսիս-արևելքում՝ Հելսինգյոր քաղաքում, Դանիայի Քրիստիան IV թագավորի արքունիքում աշխատող գերմանացի նկարչի ընտանիքում[6]: Երիտասարդ տարիքում սովորել է Կոպենհագենում՝ նկարիչ Մաարտեն վան Ստինվինկելի (1595-1646) մոտ, որից հետո ուսումը շարունակել է Ամստերդամում՝ Ռեմբրանդտի արվեստանոցում[7]: Մինչև 1651 թվականին Իտալիա մեկնելը, Կեյլը աշխատում էր իր սեփական արվեստանոցում, որտեղ ուսուցանում էր երիտասարդ նկարիչների: Կեյլի ամենաարդյունավետ ստեղծագործական շրջանն անցկացել է Ապենինյան թերակղզում, որտեղ նկարել է դիմանկարներ, աշխատել է պալատներում, ինչպես նաև կատարել էր Վենետիկի Կարմելիտների և Բերգամոյի Սուրբ Բարդուղիմեոսի վանքի պատվերները: 1656 թվականին նկարիչը տեղափոխվել է Հռոմ, որտեղ մահացել է 1687 թվականին[6]։
Արվեստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Էբերհարդ Կեյլը համարվել է իտալական «իրականության նկարիչների» դպրոցի առաջատարներից մեկը։ Ստեղծագործության գլխավոր թեման հասարակ մարդկանց կյանքի տեսարաններն են, հասարակ մարդկանց հոգևոր աշխարհի արտացոլումը։
Ամենահայտնի նկարները՝
Հայերեն անվանում | Անգլերեն անվանում | Նկարագրություն | Հավաքածու | Պատկերասրահ |
---|---|---|---|---|
Պառավը ձեռագործությամբ է զբաղվում | Old Woman Sewing | 1650 թվական Կտավ, յուղաներկ. 98 x 76 սմ | Սերպուխովի պատմա-գեղարվեստական թանգարան[7] | ![]() |
Պառավը մոմի հետ | Պուշկինի անվան կերպարվեստի թանգարան[7] | |||
Բանջարեղեն վաճառող տղա | Young Boy Selling Vegetables | Կտավ, յուղաներկ. 96 x 133 սմ | Գեղարվեստի թանգարան (Բոստոն)[8] | ![]() |
Ցախ վաճառող տղա | Young Boy Selling Kindling Wood | Կտավ, յուղաներկ. 95,9 x 133 սմ | Գեղարվեստի թանգարան (Բոստոն)[8] | ![]() |
Ժանեկագործուհի | The Lacemaker | Կտավ, յուղաներկ. 71,8 x 97,2 սմ | Մետրոպոլիտեն թանգարան (Նյու Յորք)[9] | ![]() |
Որսորդի վերադարձը | Huntsman’s Return | Կտավ, յուղաներկ. 112,4 x 144,1 սմ | Սան Ֆրանցիսկոյի գեղարվեստի թանգարան[10] | ![]() |
Որսից վերադառնալիս | Return from the Hunt | Կտավ, յուղաներկ. 110 x 149 սմ | Մասնավոր հավաքածու[11] | ![]() |
Ներքին տեսարան | Interior Scene | Կտավ, յուղաներկ. 110 x 145 սմ | Մասնավոր հավաքածու[11] | ![]() |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Bernardo Eberhart Keilhau (դան.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 RKDartists (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 Artnet — 1998.
- ↑ 4,0 4,1 4,2 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 5,0 5,1 5,2 Կերպարվեստի արխիվ
- ↑ 6,0 6,1 «Keil (Keilhau), Bernhard». The Grove Dictionary of Art. Արխիվացված է օրիգինալից 2012-04-11-ին. Վերցված է 2009-11-22-ին.
- ↑ 7,0 7,1 7,2 В. А. Садков, Л. Г. Москалева. Западноевропейская живопись XVI-XX веков // Серпуховский историко-художественный музей. Русская и западноевропейская живопись. — Тула: Издательство «Власта», 2005. — С. 10-11. — 144 с. — ISBN 5-900998-20-7
- ↑ 8,0 8,1 «Bernhard Keil at the Museum of Fine Arts». Museum of Fine Arts. Արխիվացված է օրիգինալից 2012-04-11-ին. Վերցված է 2009-11-22-ին.
- ↑ «Bernhard Keil at the Metropolitan Museum of Art». Metropolitan Museum of Art. Արխիվացված է օրիգինալից 2012-04-11-ին. Վերցված է 2009-11-22-ին.
- ↑ «Bernhard Keil at the Fine Arts Museums of San Francisco». Fine Arts Museums of San Francisco Fine Arts Museums of San Francisco. Վերցված է 2009-11-22-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)(չաշխատող հղում) - ↑ 11,0 11,1 «KEIL, Bernhard». Web Gallery of Art. Արխիվացված է օրիգինալից 2012-04-11-ին. Վերցված է 2009-11-22-ին.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էբերհարդ Կեյլ» հոդվածին։ |
|