Էբբի Ուոմբակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էբբի Ուոմբակ
Դիմանկար
Ծնվել էհունիսի 2, 1980(1980-06-02)[1][2][3][…] (43 տարեկան)
ԾննդավայրՌոչեստեր, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՖլորիդայի համալսարան
Մասնագիտությունֆուտբոլիստուհի և պոդքաստեր
ԱմուսինGlennon Doyle?[4][5]
Պարգևներ և
մրցանակներ
Կայքabbywambach.com
 Abby Wambach Վիքիպահեստում

Էբբի Ուոմբակ (անգլ.՝ Mary Abigail «Abby» Wambach, հունիսի 2, 1980(1980-06-02)[1][2][3][…], Ռոչեստեր, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի ֆուտբոլիստ, ԱՄՆ-ի կանանց հավաքականի հարձակվող, օլիմպիական կրկնակի չեմպիոն (2004 և 2012 թվականներին)։ 2011 թվականին ճանաչվել է որպես լավագույն ամերիկացի մարզիկ, իսկ 2012 թվականին՝ լավագույն ֆուտբոլիստ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդ տարիներ

Էբբի Ուոմբակը ծնվել է 1980 թվականի հունիսի 2-ին Ռոչեստերում, Նյու Յորք նահանգում, ընտանիքում յոթ երեխաներից կրտսերն է։ Ֆուտբոլով և բասկետբոլով լրջորեն սկսեց զբաղվել, երբ սովորում էր Ռոչեստերի մասնավոր կաթոլիկ դպրոցում (Our Lady of Mercy High School):

Դպրոցն ավարտելուց հետո նա ստացել է կրթաթոշակ՝ Ֆլորիդայի համալսարանում սովորելու համար, որտեղ 1998-ից 2001 թվականներին խաղացել է համալսարանի հավաքականում։ 1998 թվականին հավաքականում նա դարձավ Ազգային ասոցիացիայի ուսանողական սպորտի հաղթող, ապա չորս անգամ՝ (1998, 1999, 2000, 2001 թվականներին) ամերիկյան ուսանողական լիգայի Southeastern Conference առաջնության չեմպիոն։ Ուոմբակը նաև արժանացել է մի քանի անհատական մրցանակների, մասնավորապես Ամերիկայի մարզիկի պատվավոր կոչմանը (1999, 2000, 2001 թվականներին)։ Նա սահմանեց համալսարանի նոր ռեկորդ՝ իր խփած գոլերի քանակով (96), գոլային փոխանցումով (50), հաղթանակ բերած գոլերով (24), հեթ-տրիկներով (10)։ 2012 թվականին նրա անունն ընդգրկվել է Ֆլորիդայի համալսարանի Փառքի սրահում։

Ակումբային կարերա 2002 թվականին էբբի Ուոմբակը հանդես է եկել «Washington Freedom» ֆուտբոլային ակումբում (2011 թվականին ակումբը տեղափոխվել է Ֆլորիդա և վերանվանվել «magie Jack»)։ 2003–ից մինչև 2009 թվականը, երբ կանանց լիգան կազմալուծվեց, նա մեկ տարի հանդես եկավ ազգային հավաքականի կազմում։ 2013 թվականից «Westem New York Flesh» ակումբի ներկայացուցիչ է։

Միջազգային կարերա 2003 թվականին Աշխարհի առաջնության ժամանակ էբբի Ուոմբակը խաղում էր ԱՄՆ–ի կանանց հավաքականի կազմում։ Նորվեգիայի հավաքականի դեմ խաղի ընթացքում նրա գոլի շնորհիվ ԱՄՆ–ի հավաքականը դուրս է եկել քառորդ եզրափակիչ և դարձել բրոնզե մեդալակիր։ Ուոմբակի հաջորդ նվաճումը հավաքականում 2004 թվականին էր՝ Աթենքում, երբ նա դարձավ Օլիմպիադայի ոսկե մեդալակիր։ Բրազիլիայի հավաքականի դեմ խաղի ժամանակ Ուոմբակին իր գոլի շնորհիվ հաղթանակ բերեց ԱՄՆ հավաքականին՝ 2։1 հաշվով։

2007 թվականին Աշխարհի առաջնության կանանց լիգայի առաջին խաղի ժամանակ, Հյուսիսային Կորեայի հավաքականի ֆուտբոլիստի հետ բախումից հետո Ուոմբակը ստանում է գլխի վնասվածք, ինչի արդյունքում նրա գլխին դնում են 11 կար։ Սակայն վնասվածքը չխանգարեց Էբբիին շարունակել խաղը և առաջնության մնացած 6 խաղերում դարձավ 6 գոլի հեղինակ։

2008 թվականին խաղի ժամանակ կոտրվում է Էբբի ոտքը, և արդյունքում չի կարողանում մասնակցել Պեկինում անց կացվող օլիմպիադային։ 2011 թավականին Աշխարհի առաջնության կանանց լիգայի քառորդ եզրափակչում Բրազիլիայի դեմ խաղի ժամանակ Ուոմբակը իր թիմին հաղթանակ բերեց՝ խաղի 122-րդ րոպեին գլխով գոլ խփելով։ Առաջնության վերջում ԱՄՆ հավաքականը պարտվեց Ճապոնիայի հավաքականին։

2012 թվականի օգոստոսին, ընդհանուր հաշով Ուոմբակը 188 միջազգային խաղում դարձել է 143 գոլի հեղինակ էր։ Ըստ այս ցուցանիշների ԱՄՆ հավաքականում Էբբի զբաղեցնում է երկրորդ տեղը՝ Միի Խոմմից հետո, որը 158 գոլի հեղինակ է։

Էբբի Ուոմբակը 6 անգամ ԱՄՆ հավաքականի կազմում արժանացել է լավագույն ֆուտբոլիստի կոչումանը (2003, 2004, 2007, 2010, 2011, 2013), իսկ 2011 թվականին՝ ամերիկյան լավագույն մարզիկիի կոչմանը, և դարձել առաջին ֆուտբոլիստը, որն արժանացել է այս կոչմանը։

2012 թվականի Լոնդոնի օլիմպիական խաղեր

2012 թվականի հուլիսի 25–ին Ֆրանսիայի դեմ խաղում Ուոմբակը ԱՄՆ հավաքականի կազմում խփել է իր առաջին գոլը։ Խաղն ավարտվել է 4։2 հաշվով՝ օգուտ ԱՄՆ հավաքականին։ Երկրորդ օլիմպիական առաջնությունում, Կոլումբիայի հավաքականի հետ խաղի ժամանակ Ուոմբակը հակառակորդ թիմի խաղացողի կողմից ստացել է հարված աջ աչքին։ Չնայած վնասվածքին, Ուոմբակը կարողացել է խփել իր երկրորդ գոլը և արդյունքում խաղը ավարտվել է 3։0 հաշվով։ Նա նաև Կանադայի հավաքականի հետ կիսաեզրափակչում տուգանայինից գոլ է խփել, և խաղն ավարտվել է 4։3 հաշվով՝ ի օգուտ ԱՄՆ հավաքականի։ 2012 թվականի օգոստոսի 9-ին Ճապոնիայի հավաքականի դեմ հաղթանակից հետո Էբբին ստացել է իր երկրորդ օլիմպիական ոսկե մեդալը։ Խաղն ավարտվել է 2։1 հաշվով՝ օգուտ ԱՄՆ հավաքականի։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Էբբին բացահայտ լեսբուհի է։ 2013-ից 2016 թվականներին ամուսնացած է եղել ֆուտբոլիստ Սարե Խաֆֆմանի հետ։ 2017 թվականի մայիսի 14-ին նա երկրորդ անգամ ամուսնացել է գրող Գլենոն Դոյլ Մելթոնի հետ, որին նա հանդիպել է իրենց հարսանիքից մոտ մեկ տարի առաջ։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՖԻՖԱ Ոսկե գնդակ (2012)
  • ԱՄՆ-ի տարվա ֆուտբոլիստ (2003, 2004, 2007, 2010, 2011, 2013)
  • ԱՄՆ-ի տարվա մարզուհի (2011)
  • Բրոնզե կոշիկ և արծաթե գնդակ (2011 թվականի կանանց աշխարհի առաջնություն)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էբբի Ուոմբակ» հոդվածին։