Էբբի Աբադի
![]() | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 1, 1977 (47 տարեկան) |
Ծննդավայր | Կուալա Լումպուր, Մալայզիա |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | իսլամ[1] |
Մասնագիտություն | լրագրող, դերասանուհի, երգչուհի և հաղորդավար |
Էբբի Աբադի (մալայերեն՝ Abby Abadi), իսկական անունը՝ Արբայյա Աբդուլ Մանոն մալայերեն՝ Arbaiyah Abdul Manan (դեկտեմբերի 1, 1977, Կուալա Լումպուր, Մալայզիա), <մալայզիացի դերասանուհի, երգչուհի, լրագրող և հեռուստահաղորդավարուհի։
Կենսագրություն և կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Արբայյա Աբդուլ Մանոնը ծնվել է 1977 թվականի դեկտեմբերի 1-ին Կուալա Լումպուրում (Մալայզիա)։
Էբբի մալայզիացի դերասանուհի է, որը նկարահանվել է «Սպեցնազ» դրամատիկական ֆիլմում։ 2000, 2001, 2002 և 2003 թվականներին պարգևատրվել է «Anugerah Bintang Popular Award» մրցանակով՝ որպես ամենահայտնի հեռուսատեսային դերասանուհի[2]։
Էբբի Աբադին «Elite» կանանց խմբի մասնակից է, որը լքել է 1998 թվականին[3]։ Միացել է «Roda Impian» շոուի երկրորդ սեզոնին՝ ժամանակ որպես հաղորդավարուհի։ Ավելի ուշ լքել է շոուն։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2002 թ.-ից 2008 թվականներին Էբբին ամուսնացած էր դերասան Նորման Հաքիմի հետ (ծնվ. 1976 թ.)։ Նախկին ամուսիններն ունեն երեք երեխա. որդին ՝ Մոհամեդ Դենիշ Հաքիմը, Մարիսսա Դանյա Հաքիմը և Մարիա Դանիշա Հաքիմը[4]։
Նորման Հաքիմից բաժանվելուց չորս տարի անց Էբբին ամուսնացել է Մուհամադ Նուր Ֆարհան Չե Բեյքերի հետ։ Ամուսինը կնոջից երիտասարդ էր 12 տարով։ Նրանց ամուսնությունը տևեց մեկ տարի։ Զույգը բաժանվել է 2014 թվականի մայիսի 9-ին[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ensiklopedi Islam — 3 — Ichtiar Baru van Hoeve, 1994.
- ↑ «bharian.com.my». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 12-ին.
- ↑ Cinema Online Malaysia's Favourite Movie Site
- ↑ Artis Melayu, "Norman Ucap Terima Kasih Pada Abby" Արխիվացված 2 Ապրիլ 2012 Wayback Machine, Artis Melayu, Kuala Lumpur, October 2011. Retrieved on 19 February 2013.
- ↑ Gambar Suami Abby Abadi bernama Muhammad Noor Farhan, Retrieved 20 July 2013.
|