Զրվանդազգիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զրվանդազգիներ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթաթագավորություն  Viridiplantae
Ինֆրաթագավորություն Streptophyta
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Պղպեղածաղկավորներ (Piperales)
Ընտանիք Զրվանդազգիներ (Aristolochiaceae)
Juss., 1789

Զրվանդազգիներ (լատին․՝ Aristolochiaceae), բույսերի զրվանդածաղկավորների կարգի ընտանիք։

Թփեր կամ խոտաբույսեր, երբեմն լիաններ։ Տերևները հերթադիր են, առանց տերևակիցների։ Ծաղիկները երկսեռ են, հասարակ, եռամաս ծաղկապատով։ Առէջների թիվը հասնում է 3-36-ի, որոնք ազատ են կամ սերտաճած սռնակի հետ։ Ընտանիքը ընդգրկում է հինգ ցեղի պատկանող 210 տեսակ, որոնք աճում են հիմնականում արևադարձային և մերձաարևադարձային երկրներում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Լ. Վ. Հարությունյան, Ա. Լ. Հարությունյան, Հայաստանի դենդրոֆլորան, «Լույս» հրատարակչություն, Երևան 1985
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զրվանդազգիներ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զրվանդազգիներ» հոդվածին։