Զրույցներ բուխարու մոտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նախագահ Ֆրանկլին Ռուզվելտը հերթական ռադիոդիմումից հետո

Զրույցներ բուխարու մոտ (անգլ.՝ Fireside chats), ԱՄՆ 32-րդ նախագահ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտի ամերիկացիներին մի շարք ռադիոդիմումների ընդհանուր անվանումը։ 1933 թվականից մինչև 1944-ը 30 ռադիոհաղորդում է տեղի ունեցել, որոնց ընթացքում լուսաբանվում էին ընթացիկ քաղաքական և տնտեսական հարցերը։ «Զրույցները» դարձել են ԱՄՆ բարձրագույն պետական անձի և այդ պետության քաղաքացիների միջև շփման ուղիղ և վստահելի օրինակ, իսկ Ռուզվելտին ընտրողների շրջաններում բարձր հանրամատչելիություն են ապահովել, որը երբեմն համեմատում էին Աբրահամ Լինքոլնի հանրամատչելիության հետ[1]։ Ռադիոյի օգնությամբ Ռուզվելտը արմատախիլ էր անում բոլոր բամբասանքները և հիմնավոր և հասկանալի կերպով բացատրում սպասվող փոփոխությունները։[2]։ Ռադիոհաղորդման ֆորմատը Ռուզվելտին հատկապես այն բանի պատճառով էր հարմար, որ ցույց չէր տալիս գոտուց ներքև իր կաթվածահարությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Eric Foner., Give Me Liberty! An American History — 759 էջ։
  2. Lumeng (Jenny) Yu., The Great Communicator: How Roosevelt's Radio Speeches Shaped American History։