Զվարճալի Աստվածաշունչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox book.png
Զվարճալի Աստվածաշունչ
La Bible amusante pour les grands et les enfants
Leo.Taxil-The.Amusing.Bible-Ilustration.029.Fridrick.jpg
Հեղինակ Լեո Տաքսիլ
Տեսակ գիրք
Ժանր Հումոր և երգիծանք
Թեմա Կրոն
Բնօրինակ լեզու ֆրանսերեն
Էջեր 400
Նախորդ Calotte et calotins, histoire illustrée di clergé et des congrégations
Հաջորդ L'empoisonneur Léon XIII et les cinq millions du chanoine
Երկիր Ֆրանսիա
Հրատարակման տարեթիվ 1882
OCLC 15011914
Թվային տարբերակ lib.ru կայքում (ռուսերեն)
Կայք http://www.infidels.eu/The_Amusing_Bible_EN

«Զվարճալի Աստվածաշունչ մեծահասակների և երեխաների համար» (ֆր.՝ La Bible amusante pour les grands et les enfants), աթեիստական գրականության գիրք։

Գրքի հեղինակը ֆրանսիացի գրող և լրագրող, կաթոլիկության և կղերականության թունդ հակառակորդ Լեո Տաքսիլն է (իսկական անունը՝ Գաբրիել Անտուան Պաժես, 1854-1907)։ Գաբրիել Պաժեսը, ով իրեն հետագայում անվանեց Լեո Տաքսիլ, դեռևս հինգ տարեկան հասակից դաստիարակվել է ճիզվիտական վանքում[1]։

Վիքիքաղվածք
«Իզուր չէ, որ իմ պատանեկության տարիներն անց եմ կացրել վանքի պատերի մեջ, հոգևորականության շրջանում, ուր լիովին հասկացա, թե ինչի վրա է հիմնված պապական հավատը։»
(Լեո Տաքսիլ)

Պատմություն[խմբագրել]

Առաջին անգամ հրատարակվել է 1882 թվականի հունիսին՝ մինչ Տաքսիլի սկանդալային ինքնաբացահայտումը։

Ինքը՝ Լեո Տաքսիլը «Զվարճալի Աստվածաշնչի» մասին գրել է․

Վիքիքաղվածք
«Զվարճալի Աստվածաշունչը» չի նպաստի «կրոնի ամրապնդմանը», այլ, ընդհակառակը, կպարզաբանի ընթերցողներին «ինչին և ինչու պետք չէ հավատալ»։»

Քննադատություն[խմբագրել]

Հրատարակման ժամանակ հեղինակի նկատմամբ Աստվածաշնչի նկատմամբ անպարկեշտ ծաղրի պատճառաբանությամբ մեղադրանք էր առաջադրվել[2]։ The Times թերթը պաշտպանում էր գրքի արգելքը[3]։

Տես նաև[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

Գրականություն[խմբագրել]

  • Херрик, Джим Vision and realism: a hundred years of the Freethinker. — G. W. Foote & Co, 1982. — ISBN 978-0-9508243-0-7
  • London Town Talk // The Sta. —Christchurch, 16.05.1881. — № 4077. — P. 4.