Զուրաբ Զվիադաուրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զուրաբ Զվիադաուրի
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Ամբողջական անուն՝վրաց.՝ ზურაბ ზვიადაური
Ազգություն՝վրացի
Մասնագիտացում՝ձյուդոիստ
Երկիր՝ Վրաստան
Ծննդյան ամսաթիվ՝հուլիսի 2, 1981(1981-07-02)[1] (42 տարեկան)
Ծննդավայր՝Ախմետա, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
182 սանտիմետր
Քաշ՝90 կիլոգրամ[2]

Զուրաբ Զվիադաուրի (վրաց.՝ ზურაბ ზვიადაური, հուլիսի 2, 1981(1981-07-02)[1], Ախմետա, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի ձյուդոիստ, 2004 թվականի օլիմպիական չեմպիոն մինչև 90 կգ քաշային կարգում[3][4], 2001 և 2003 թվականների աշխարհի առաջնությունների արծաթե մեդալակիր, 2002 թվականի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր[5]։

2004 թվականին Աթենքում անցկացվող Ամառային օլիմիպիական խաղերի ժամանակ Զուրաբ Զվիադաուրին դարձավ անկախ Վրաստանի առաջին օլիմպիական չեմպիոնը։ Նույն օլիմպիադայում՝ Զուրաբ Զվիադաուրիից երեք օր անց, երկրորդ ոսկե մեդալը վաստակեց ծանրամարտիկ Գեորգի Ասանիձեն։

Զուրաբ Զվիադաուրիի զարմիկը՝ Ժարջի Զվիադաուրին (ծնվել է 1986 թվականին), ով Հունաստան տեղափոխվելուց հետո հանդես է գալիս Իլիաս Իլիադիս անվամբ, նույնպես Աթենքում դարձել է ձյուդոյի օլիմպիական չեմպիոն մինչև 81 կգ քաշային կարգում, ընդ որում, այդ ժամանակ նա պաշտոնապես ընդամենը 17 տարեկան էր։

Զուրաբ Զվիադաուրին մասնակցել է ընդհանուր մենամարտերի՝ պայմանագիր կնքելով ճապոնական World Victory Road կազմակերպության հետ[6]։

2013 թվականից Վրաստանի խորհրդարանի 5-րդ նստաշրջանի պատգամավոր է «Դեմոկրատական Վրաստան» («Վրացական երազանք») կուսակցության կողմից, շրջակա միջավայրի ու բնական պաշարների պահպանման հանձնաժողովի նախագահն է[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 JudoInside.com — 2002.
  2. Olympedia — 2006.
  3. «Sports reference profile». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 3-ին.
  4. Athens 2004 judo
  5. Zurab Zviadauri from Judo Inside
  6. Sengoku Signs Another Top-Notch Judoka (անգլ.)
  7. «Парламент избрал председателей 15 комитетов». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 3-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զուրաբ Զվիադաուրի» հոդվածին։