Զուռիկ
Արտաքին տեսք
| Բնակավայր | |||||
|---|---|---|---|---|---|
| Զուռիկ | |||||
| մալթ.՝ Żurrieq | |||||
| |||||
| 35°49′45″N 14°28′28″E / 35.82917°N 14.47444°E | |||||
| Երկիր | |||||
| Համայնք | Punent?[1] | ||||
| Մակերես | 10,5 կմ² | ||||
| ԲԾՄ | 111 մետր | ||||
| Բնակչություն | ▲12 842 մարդ (դեկտեմբերի 31, 2024)[2] | ||||
| Փոստային դասիչ | ZBG 1905[3] | ||||
| Պաշտոնական կայք | localgovernmentdivisioncms.gov.mt/en/lc/Zebbug/Pages/default.aspx(անգլ.) | ||||
|
| |||||
Զուռիկ (մալթ.՝ Iż-Żurrieq), քաղաք Մալթային Հանրապետությունում՝ Մալթա կղզու հարավային շրջանում, երկրի մայրաքաղաք Վալետայից ութ կիլոմետր, Միջերկրական ծովի ափից՝ մեկ կիլոմետր հեռավորության վրա[4]։ Համարվում է Մալթայի ամենահին քաղաքներից մեկը. պատմական փաստաթղթերում առաջին անգամ հիշատակվել է 1436 թվականին։ Քաղաքում պահպանվել են պատմաճարտարապետական բազմաթիվ գեղեցիկ հուշարձաններ։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծովի մակերևույթից բնակավայրի միջին բարձրությունը 111 մետր է։ Զբաղեցնում է 10,5 քառակուսի կիլոմետր տարածք։ Վարչականորեն Զուռիկի կազմի մեջ են մտնում նաև հարևանությամբ գտնվող Ֆիլֆլա կղզին և մերձակա մի քանի գյուղ։ Բնակչության թվաքանակը 2014 թվականի մարտի 31-ի տվյալներով եղել է 11.823[5][6]:
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կապույտ քարանձավ (Il-Ħnejja)
- Շառոլլա հողմաղացը
- Շառոլլա հողմաղացի մերձակայքում վերջին ժամանակներս իրականացված հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերված կատակոմբները
- Մեկ տասնյակից ավելի եկեղեցիներ ու մատուռներ
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Շառոլլա հողմաղացը
- Սբ. Կատերինա եկեղեցին
- Կապույտ քարանձավը
- Սբ. Հովհաննես մատուռը
- Ավետման մատուռը
Անվանի անձինք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կարմենու Վելա (ծնվ. 1950), քաղաքական գործիչ
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Զուռիկը բարեկամական սերտ հարաբերություններ ունի հետևյալ քաղաքների հետ[7].
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://localgovernment.gov.mt/public-body/western-region-punent/
- ↑ https://nso.gov.mt/population/world-population-day-11-july-2025/
- ↑ https://localgovernmentdivisioncms.gov.mt/en/lc/Zebbug/Pages/default.aspx
- ↑ wikimapia.org
- ↑ «Estimated Population by Locality 31st March, 2014». Government of Malta. 2014 թ․ մայիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 21-ին.
- ↑ «nso.gov.mt» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 29-ին.
- ↑ «Town Twinning». zurrieqlocalcouncil.com. Żurrieq. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 18-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Զուռիկի տեղական խորհուրդ Արխիվացված 2021-06-03 Wayback Machine
- Żurrieq Parish Արխիվացված 2019-09-03 Wayback Machine
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զուռիկ» հոդվածին։ |
| ||||||
