Զուլֆիա Քամալովա
Զուլֆիա Քամալովա | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 8, 1969 (53 տարեկան) Սարապուլ, Udmurt Autonomous Soviet Socialist Republic, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ![]() ![]() |
Ժանրեր | Էթնիկական երաժշտություն |
Մասնագիտություն | կոմպոզիտոր և երգչուհի |
Գործիքներ | կիթառ և վոկալ |
Լեյբլ | Unstable Ape Records? |
Կրթություն | Պերմի պետական համալսարան |
Կայք | zulya.com |
Զուլֆիա Նազիպովա Քամալովա (թաթ.՝ Зөлфия Нәсип кызы Камалова, օգոստոսի 8, 1969, Սարապուլ, Udmurt Autonomous Soviet Socialist Republic, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), թաթարական ծագմամբ խորհրդային և ավստրալիացի երգչուհի։ Էթնիկ երաժշտություն ժանրի մի շարք երաժշտական մրցույթների դափնեկիր[1]։ Ավստրալիայի «Տարվա երգչուհի-2001», «World music-2002» ժանրի լավագույն երգչուհի։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Զուլյա Քամալովան ծնվել է Սարապուլ քաղաքում (Ուդմուտրիա)։ Երաժշտությամբ սկսել է զբաղվել իննը տարեկանից[2]։ Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Պերմի համալսարանի օտար լեզուների ֆակուլտետ։ 1991 թվականին ուսանողների փոխանակման ծրագրով մեկնել է Կալիֆոռնիա (ԱՄՆ), այնտեղ ամուսնացել է ավստրալիացու հետ, ամուսնու հետ տեղափոխվել է Ավստրալիա և ի սկզբանե հաստատվել է Թասմանիա կղզում գտնվող Հոբարթ քաղաքում։
Ավստրալիա տեղափոխվելուց վեց տարիա անց ձայնագրել է իր առաջին ալբոմը, որտեղ ընդգրկված էին ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն պորտուգալերեն, իսպաներեն երգեր [1][3]։
2007 թվականին նրա ձայնագրած թաթարերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով «3 Nights» ալբոմը արժանացել էր Ավստրալիայի ձայնագրման ասոցացիայի մրցանակին (ավստրալիական «Գրեմմի»)։ Այս ալբոմի ստեղծագործությունները 16 շաբաթ մնացել են եվրոպական երաժշժտական հիթ շքերթների գլխավոր տասնյակում, ինչը ավստրալիական երաշժտության պատմության մեջ չէր հաջողվել ոչ ոքի[4]։
Ապրում է ամուսնու և դստեր` Զիֆայի հետ (ծնվել է 2006 թվականին)[4]։
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1997: «Ձայնի ճանապարհորդությունը» («Journey of Voice»)
- 1999: «Аллуки» («Aloukie»)
- 2002: «Elusive»
- 2005: «Դատարկության վալսը» («The Waltz of Emptiness»)
- 2007: «3 գիշեր» («3 Nights»)
- 2010: «Tales of Subliming»
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Из переписки с певицей.
- ↑ Биография на персональном веб-сайте Archived 2009-09-26 at the Wayback Machine.(ռուս.)(անգլ.)
- ↑ Далекая и близкая Зуля Камалова статья в СМИ «Известия Татарстана»
- ↑ 4,0 4,1 Австралийцам близка татарская музыка статья в СМИ «Казанские Ведомости»
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Զուլյա Քամալովա հոդվածը «Татар-информ» տեղեկատվական գործակալության կայքում
- «Крутушка» Էթնիկական երաժշտության թառատոնին Զուլյա Քամալովան գլխավոր հյուրերից մեկն էր
- [1] Երգչուհու պաշտոնական կայքը
|