Զուլֆիա Աթոյի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զուլֆիա Աթոյի
Ծնվել էհունիսի 15, 1954(1954-06-15)[1] (69 տարեկան)
ԾննդավայրՍոգդիյան մարզ, Տաջիկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծուհի, գրող և լրագրող
Լեզուտաջիկերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Տաջիկստան[1]
ԿրթությունՄաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ[1]
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
Զուլֆիա Աթոյի Վիքիքաղվածքում

Զուլֆիա Աթոյի (տաջ.՝ Зулфия Атоӣ, հունիսի 15, 1954(1954-06-15)[1], Սոգդիյան մարզ, Տաջիկական ԽՍՀ, ԽՍՀՄ), տաջիկ բանաստեղծ, գրող-վիպասան, թարգմանչուհի, ԽՍՀՄ գրողների միության անդամ (1979)։ Տաջիկստանի ժողովրդական բանաստեղծ (2010)[2]: Լենինյան Կոմերիտմիության Տաջիկստանի ԽՍՀ մրցանակի դափնեկիր, Տաջիկստանի գրողների միության Ա. Լախուտի անվան մրցանակակիր (2005)[3]: Ապրում է Դուշանբեում։ ԽՄԿԿ անդամ 1982 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զուլֆիա Աթոյին ծնվել է 1954 թվականին Ազիմ Գանչինայի շրջանի Կալայի ղշլաղում, ուսուցչի ընտանիքում։ Սովորել և ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։ 1972 թվականին հաջողությամբ հանձել է քննությունները և ընդունվել Տաջիկստանի ազգային համալսարանի բանասիրության ֆակուլտետ, այնուհետև ուսումը շարունակել է Մոսկվայի գրականության ինստիտուտում։ 1977 թվականին ավարտել է Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտը և ուղեգրով աշխատանքի անցել Տաջիկստանի ԽՍՀ-ում։ 1979-1993 թվականներին որպես թղթակից աշխատել է տարբեր թերթերում`«Тоджикистони Совети» (այժմ՝ «Джумхурият») և «Омузгор»: 1982 թվականին դարձել է ԽՄԿԿ անդամ, 1979 թվականին՝ ԽՍՀՄ գրողների միության անդամ։ 1993 թվականից եղել է «Ֆիրուզա» կանանց ամսագրի գլխավոր խմբագիրը։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին բանաստեղծությունները տպագրվել են 1975 թվականին շրջանային թերթում։ 15 բանաստեղծական ժողովածուների հեղինակ է, ներառյալ ռուսերեն «Գարնան թռչուն» (2004), պարսկերեն «Վայրի աստղ» և «Ընտրյալ» (2009), ինչպես նաև «Վիշտը չեն վաճառում» պատմվածքը։ Նրա բանաստեղծությունները հրատարակվել են ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, արաբերեն, ուկրաիներեն, ռումիներեն, ղրղզերեն[4][5]։

  • Ҷиҳоз (1977)
  • Дидор (1980)
  • Меваи сабр (1982)
  • Зочаи хушрўи ман (1984)
  • Духтари дарё (1986)
  • Ишқи як зан (1992)
  • Ситораи ваҳшӣ (in Persian, 1997)
  • Ситораи Муштарӣ (1998)
  • Зан агар ошиқ шавад (2001)
  • Зулфи парешон (in two volumes, 2002)
  • Паррандаи баҳорӣ (in Russian, 2004)
  • Сояи зулф (2005)
  • Девони зулф (2009)

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Շարաֆ» շքանշան (1997) Տաջիկստանի ժողովրդական բանաստեղծ, 2010 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Պոեզիայի ժամանակակից ասպեկտները» միջազգային մրցույթի հաղթող, «Փարվին Էտիսոմի» (Իրան) և «Ոսկե սիրամարգ» (Սանկտ Պետերբուրգ) միջազգային գրական մրցանակի դափնեկիր[6]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 http://www.kmt.tj/sokhibi-devoni-zulf
  2. Տաջիկական գրականության անթոլոգիա. Երևան: ՀԳՄ հրատարակություն. 2009. ISBN 978-9939-58-036-4.
  3. «Сайт Натальи Лайдинен». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 18-ին.
  4. «Сайт Натальи Лайдинен». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 18-ին.
  5. «Биография». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 18-ին.
  6. «Зулфия Атои: «Таджичка — самая терпеливая и волевая» | Новости Таджикистана-ИА «Азия-Плюс»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 18-ին.
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զուլֆիա Աթոյի» հոդվածին։