Զուլու Սոֆոլա
Զուլու Սոֆոլա | |
---|---|
Ծնվել է | հունիսի 22, 1935[1][2] |
Ծննդավայր | Issele-Uku, Aniocha North, Դելտա, Նիգերիա[1] |
Վախճանվել է | սեպտեմբերի 5, 1995[3] (60 տարեկան) |
Մասնագիտություն | դրամատուրգ, ռեժիսոր, գրող և համալսարանի դասախոս |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Ամերիկյան կաթոլիկ համալսարան[4], Virginia Union University?[4], Southern Baptist Theological Seminary? և Իբադանի համալսարան |
Աշխատավայր | Իբադանի համալսարան և University of Ilorin? |
Զուլու Սոֆոլա (անգլ.՝ Zulu Sofola, Nwazuluwa Onuekwuke Sofola, հունիսի 22, 1935[1][2], Issele-Uku, Aniocha North, Դելտա, Նիգերիա[1] - սեպտեմբերի 5, 1995[3])[5], նիգերիացի առաջին կին դրամատուրգն է, ում ստեղծագործությունները հրատարակվել են։ Աֆրիկայում թատերական արվեստի առաջին կին պրոֆեսորն է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոֆոլան ծնվել է 1935 թվականին Նիգերիայի Դելտա նահանգի Այզել Ուկու քաղաքում։ Նախնական կրթությունն ստացել է Ասաբայի տարրական դպրոցում, այնուհետև սովորել է Ագբորի աղջիկների ամերիկյան բապտիստական ավագ դպրոցում։ Պատանեկությունն անցել է ԱՄՆ-ում։ Անգլերենի բակալավրի աստիճան ստացել է Վիրջինիայի միութենական համալսարանից, թատերագիտության մագիստրոսի աստիճան՝ Ամերիկայի կաթոլիկ համալսարանից (1965)[5]։ 1966 թվականին վերադարձել է Նիգերիա, դասավանդել Օյո նահանգի Իբադանի համալսարանի թատերական արվեստի բաժնում, որտեղից էլ ստացել է դոկտորի կոչում։
Կվարա նահանգի Իլորինի համալսարանում դասավանդել է թատերագիտություն, այնուհետև նշանակվել է նույն համալսարանի կատարողական արվեստի բաժնի ղեկավար։ Սոֆոլոն եղել է երգիչ, պարող, դրամատուրգ։ Թատրոնի և հեռուստատեսության համար գրել և բեմադրել է տարբեր պիեսներ, այդ թվում «King Emene» ստեղծագործությունը։ Նրա պիեսների շարքում կան և՛ պատմական ողբերգություններ, և՛ ընտանեկան կատակերգություններ, որտեղ օգտագործում է ավանդական և ժամանակակից աֆրիկյան պարամետրեր[6]։ Սոֆոլան կիրառելով «մոգական, առասպելական, ծիսական տարրեր՝ ուսումնասիրում է ավանդականի և մոդեռնի միջև կոնֆլիկտը, որտեղ առկա է տղամարդու հարատև գերակայությունը»[7]։ Սոֆոլան համարվում է նիգերիական գրականության ականավոր կանացից մեկը[8]։
Սոֆոլայի հաճախակի բեմադրվող պիեսներից են «Wedlock of the Gods» (1972) և «The Sweet Trap» (1977)[7]:
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացել է պրոֆեսոր Ադեյեմի Սոֆոլայի (Adeyemi Sofola) հետ[5], ունեցել են 5 երեխա։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոֆոլան մահացել է 1995 թվականին, 60 տարեկան հասակում, ամուսնու մահից 6 ամիս հետո[5]։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- The Deer Hunter and The Hunter's Pearl (1969), London: Evans Brothers.
- The Disturbed Peace of Christmas (1971), Ibadan: Daystar Press.
- Wedlock of the Gods (1972), Ibadan: Evans.
- The Operators, Ibadan: Ibadan University, 1973.
- King Emene: Tragedy of a Rebellion (1974), Heinemann Educational Books. ISBN 0-435-92860-0
- The Wizard of Law (1975), Evans Bros. ISBN 0-237-49951-7
- The Sweet Trap (1977), Ibadan: Oxford University Press. ISBN 0-19-575386-0
- Old Wines Are Tasty (1981), Ibadan: Oxford University Press. ISBN 978-154-499-6
- Memories in the Moonlight (1986), Ibadan: Evans Brothers.
- Queen Omu-ako of Oligbo, Buffalo: Paul Robeson Theatre, 1989.
- Eclipso and the Fantasia, Illorin, Nigeria: 1990.
- The Showers, Illorin, Nigeria, 1991.
- Song of a Maiden: A Play, Illorin, Nigeria: Heinemann, 1992.
- Lost Dreams and Other Plays, Ibadan: Heinemann, 1992.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Simon Gikandi (2002), Encyclopedia of African Literature, Routledge. ISBN 0-415-23019-5 - p. 502
- Gilbert, H. (1996), Post-Colonial Drama: Theory, Practice, Politics, Routledge. ISBN 0-415-09024-5 - p. 183 (on Sofola's use of proverbs).
- Kolawole, M. E. M. (1999), Zulu Sofola: her life & her works, Caltop Publications (Nigeria). ISBN 978-33187-9-9
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Zulu Sofola
- ↑ 2,0 2,1 Nigerian female writers : a critical perspective — 1989. — ISBN 978-978-2601-09-4
- ↑ 3,0 3,1 3,2 Adekoya O. Zulu Sofola's Place in the West African Women Writers Canon
- ↑ 4,0 4,1 Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 1005.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Biography Արխիվացված 2013-03-30 Wayback Machine, ′Zulu Sofola official website.
- ↑ Margaret Busby, Daughters of Africa: An International Anthology of Words and Writings by Women of African Descent, London: Jonathan Cape, 1992, p. 450.
- ↑ 7,0 7,1 "Sofola, Zulu", in Martin Banham, Errol Hill & George Woodyard (eds), The Cambridge Guide to African & Caribbean Theatre, Cambridge University Press, 1994; p. 82.
- ↑ Africa Database
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- zulusofola.com Պաշտոնական կայք Արխիվացված 2013-03-07 Wayback Machine
- Zulu Sofola(չաշխատող հղում) at Black Plays Archive, National Theatre.
|