Զուլալի (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զուլալի
Զուլալի
Երկիր Հայաստան
Ժանրդրամա
Թվական2021
Լեզուհայերեն
ՌեժիսորՀայկ Օրդյան
ՊրոդյուսերՀայկ Օրդյան
Սցենարի հեղինակՀայկ Օրդյան և Աստղիկ Սիմոնյան
ԴերակատարներՄարինե Պետրոսյան և Արտաշես Շահվերդյան
ԵրաժշտությունՏիգրան Մանսուրյան
Տևողություն92 րոպե
Պաշտոնական կայքէջ

«Զուլալի», Օրդեր ֆիլմ փրոդաքշնի[1] և ռեժիսոր Հայկ Օրդյանի նկարահանած ֆիլմը՝ Նարինե Աբգարյանի[2] համանուն նովելի[3] հիման վրա, որը պատմում է դաժան ճակատագրի, ցավի ու սիրո մասին։ Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում Տավուշի մարզում, հերոսները խոսում են տեղի բարբառով։

Ֆիլմի հայաստանյան պրեմիերան տեղի է ունեցել 2021 թվականի հոկտեմբերի 22-ին Մոսկվա կինոթատրոնում, իսկ միջազգային պրեմիերան՝ 2022 թվականի օգոստոսի 30-ին Մոսկվայի միջազգային կինոփառատոնի ժամանակ։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Երեք մասից բաղկացած ֆիլմը ընտանեկան մեծ ողբերգության մասին է։ Մենակություն զգացող մարդիկ հեռավոր գյուղում միասին են հաղթահարում ցավն ու տանջանքը՝ չկորցնելով հույսը վաղվա օրվա հանդեպ։ Հեռավոր գյուղում, հին տանն ապրում է մի ընտանիք՝ տարեց տնային տնտեսուհի Աքիրը, տղան՝ Նազարոսը և բանականությունը կորցրած նրա մայրը՝ Զուլալին։ Փոքրիկ Նազարոսը մտածում է տարօրինակ Զուլալիի, մինչև հարյուր տարեկան չապրած պապու և այլ հարցերի մասին։ Տանտիկինը դժվար ճակատագիր ունեցող կին է, ով պատասխանատվություն է կրում ոչ հարազատ, բայց արդեն իր ընտանիքի անդամ համարվող մարդկանց համար։ Տանտիրոջ պապի ինքնասպանությունից հետո տան ամբողջ հոգսն ընկել է այդ կնոջ ուսերին[4]։

Ֆիլմի ժանրը դրամա է, բայց այն նաև պարունակում է կատակերգության տարրեր՝ բացահայտելով մարդկային զգացմունքների և հարաբերությունների ողջ դիապազոնը։ Ֆիլմում առանձնահատուկ տեղ է գրավում գյուղի մթնոլորտը, կյանքը, բնությունը։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հերմինե Ստեփանյան - Զուլալի,
  • Մարինե Պետրոսյան - Աքիր,
  • Արտյոմ Մելիքյան - Նազարոս,
  • Արտաշես Շահվերդյան - պապ,
  • Արման Նավասարդյան - կոշկակար Սամո,
  • Քրիստինա Հովակիմյան - Դարիջան,
  • Վահագն Գասպարյան - ջրաղացպանի որդի,
  • Արտյոմ Ազարյան - Դարիջանի ամուսին,
  • Համլետ Թադևոսյան - Բոչկանց Անդրանիկ,
  • Ֆրիդա Յորք - Զուլալիի մայր,
  • Հակոբ Հակոբյան - դերասան Համո։

Այլ փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գլխավոր հերոսուհին ֆիլմի ընթացքում չի խոսում, բայց լուռ չէ։
  • Նազարոսի դերակատարը տավուշցի է։ Մնացած հերոսները սովորել են բարբառով խոսել։
  • Ֆիլմի ստեղծման աշխատանքները սկսել են 2019 թվականին, հետո խանգարել է կորոնավիրուսը, երբ ավարտել են նկարահանումները, սկսվել է Հայ-ադրբեջանական պատերազմը։
  • Ֆիլմի պրեմիերան կայացել է Երևանում 2021 թվականի հոկտեմբերի 22-ին։

Տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռեժիսոր(ներ) - Հայկ Օրդյան
  • Ժանր - դրամա
  • Սցենարիստ(ներ) - Աստղիկ Սիմոնյան, Հայկ Օրդյան
  • Տարեթիվ - 2021
  • Պրոդյուսեր(ներ) - Հայկ Օրդյան
  • Ընկերություն(ներ) - Օրդեր ֆիլմ փրոդաքշն
  • Անվանակարգ - խաղարկային/լիամետրաժ
  • Նկարահանման ձևաչափ - 2K
  • Տևողություն - 92 րոպե
  • Բնօրինակ լեզու - հայերեն
  • Բեմադրող օպերատոր - Արման Օրդյան
  • Բեմադրող նկարիչ - Տիգրան Ասատուրով
  • Կոմպոզիտոր - Տիգրան Մանսուրյան

Մեջբերումներ ֆիլմի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ պատերազմն ավարտվեց, ես չէի կարողանում վերադառնալ ֆիլմին։ Ինձ ֆիլմ հետ բերեց Մանսուրյանը։ Ինձ զանգեց բարկացած, ասաց, որ ֆիլմը, մոնտաժը շուտ ավարտենք, որ ինքը երաժշտություն պիտի գրի այս ֆիլմի համար։ Մենք պիտի աշխատենք, չպիտի ձեռքներս ծալած նստենք։ Դա շատ կարևոր է հիմա։ Սա ծերերի և երեխաների աշխարհն է, մեծերի աշխարհը և նրանց, ովքեր կորցրել են հավատը, բայց չեն հուսահատվել[5]։
- Հայկ Օրդյան
Մոտ 30 տարի ֆիլմ չէի արել։ Ուրախ եմ, որ եղավ այս աշխատանքը, և, անկեղծորեն, ես պատրաստ եմ լինելու ևս Օրդյանի կողքին, եթե դրա անհրաժեշտությունը լինի։ Սովորաբար ես աշխատում եմ պատասխանել առաջին զգացողությանը։ Հատկապես, երբ տեսնում ես հերոսուհուն։ Դա որոշում է ամբողջ մեղեդիական տեսակը[6]։
- Տիգրան Մանսուրյան
Ես հասկացա, որ բնության մի մասնիկ է։ Զուլալին տերև է, քամի է՝ լիճ է, ծով է։ Զուլալին չէր լռում, ոչ մի րոպե և ոչ մի վայրկյան։ Զուլալին խոսում էր, բայց ինքն իր հետ էր խոսում և իր ներսում ապրող մարդկանց հետ էր խոսում[5]։
- Հերմինե Ստեփանյան

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2022 - Սալենտո միջազգային կինոփառատոն - «Լավագույն դերասանուհի» Հերմինե Ստեփանյան (Զուլալի),
  • 2022 - Գրականության և կինոյի միջազգային կինոփառատոն - «Լավագույն դերասանուհի» Մարինե Պետրոսյան (Աքիր),
  • 2022 - Կինոն առանց խոչընդոտների - «Լավագույն ֆիլմ երեխաների մասին»
  • 2023 - Festival Universine Nantes «Հանդիսատեսի համակրանք»
  • 2023 - Orvinio կինոփառատոն - «Լավագույն միջազգային ֆիլմ»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]