Զուգամուսնություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Զուգամուսնություն, մայրիշխանական տոհմի շրջանակներում առաջացած միամուսնական հարաբերությունների ձև։ Առավել տարածված տեսության համաձայն հաջորդել է խմբամուսնությանը։ Զուգամուսնության սկզբնական շրջանում ամուսինները մնում էին իրենց տոհմերի կազմում, հետագայում ամուսինը վւոխադրվում էր կնոջ տոհմը, թեև յուրաքանչյուրի գույքը, մնում էր առանձին։ Երեխաները պատկանում էին մայրական տոհմին։ Մայրիշխանության շրջանում զուգամուսնությունն աստիճանաբար իր տեղը զիջեց հայրիշխանական ընտանիքին, այնուհետև՝ մենամուսնությանը։ Զուգամուսնության դեպքում ամուսնական կապերը հեշտությամբ կարող էին լուծարքվել։ Արտադրողական ուժերի զարգացման ցածր մակարդակի պայմաններում նման ընտանիքս չէր կտրող դառնալ ինքնուրույն բջիջ (այդպիսին շարունակում էր մնալ տոհմը)։ Պատմական զարգացման համապատասխան փուլում զուգամուսնությունը ընդունված է եղել բոլոր ժողովուրդների մոտ։ Որոշ ժողովուրդների մոտ զուգամուսնության վերապրուկներ են պահպանվել նաև զարգացած հասարակական հարաբերությունների ժամանակ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 713