Զուբազ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զուբազներ կրող երկրպագուներ

«Զուբազ»[1] (անգլZubaz), ամերիկյան շորտերի և տաբատների ապրանքանիշ, որը մեծ ժողովրդայնություն է վայելել վաղ 90-ականներին։

Զուբազների մտահղացումը պատկանում է պրոֆեսիոնալ ըմբիշներ Մայքլ Հեգստրադին և Ջոզեֆ Լոուրենայթիսին, ովքեր տաբատների սկզբնական գաղափարը 1988 թվականին ներկայացնում են ոմն մինեսոտացի բոդիբիլդերներ Դոն Ստոկին և Բոբ Թրոքսին։

Սկզբնապես զուբազները գովազդվում էին որպես հարմարավետ և ֆունկցիոնալ շորտեր՝ քաշեր բարձրացնելու համար[2]։ Հեգստրադը և Լոուրենայթիսն սկսում են օգտագործել իրենց «Ճանապարհային մարտիկներ» ռինգային կերպարները ուշ 80-ականներին և վաղ 90-ականներին զուբազներն ավելի հանրածանոթ դարձնելու համար[2]։

Կարճ ժամանակում զուբազները մեծ տարածում են գտել Միացյալ Նահանգներում։ Միայն 1991 թվականին «Զուբազ» ընկերությանը հաջողվել է 100 միլիոն ԱՄՆ դոլարի արտադրանք վաճառել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]