Երիտասարդ պճնամոլ Դիեգո Վեգան Իսպանիայից վերադառնում է հարազատ Կալիֆոռնիա, որտեղ նրա հայրը Լոս-Անջելեսիալկալդն էր (համազոր է քաղաքապետին): Սակայն հին ժամանակներն արդեն անցել էին և այդ վայրերում իշխում էր նոր ալկալդ Լուիս Կինտերոն, ում աջակցում էին կապիտան Էստեբան Պասկուալեի զորքերը: Նրանք անկաշկանդ բարձրացնում էին հարկերը, առանց այդ էլ ոչ հարուստ գյուղացիներին մատնելով չքավորության, իսկ ըմբոստացողներին դաժան պատիժների էին ենթարկում:
Սակայն շուտով, Դիեգոյի ժամանելուց որոշ ժամանակ անց, այդ վայրերում հայտնվում է ոմն Զորրոն, ով որոշել էր մարտահրավեր նետել անարդարություն իրականացնողներին: