Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Զորավար Անդրանիկ կամավորական ջոկատ (այլ կիրառումներ)
«Զորավար Անդրանիկ» կամավոր ջոկատ , կազմավորվել է 1989 թվականին Երևանում ։ Ունեցել է շտաբ, զինանշան։ 1989-1994 թվականներին ջոկատը մասնակցել է ՀՀ Արարատի (Երասխ), Տավուշի (Մովսեսգյուղ , Ներքին Կարմիրաղբյուր , Պառավաքար ), Նոյեմբերյանի (Ոսկեպար ), Ճամբարակի (Արծվաշեն , Վահան ), Իջևանի , Վայքի , Սիսիանի և Արցախի Հանրապետության Շահումյանի (Բուզլուխ, Էրքեջ, Մանաշիդ, Վերինշեն), Մարտունու (Վարանդա), Ասկերանի (Մալիբեկլու, Խոջալու), Մարտակերտի (Կարմիրավան, Մարաղա, Մարտակերտ, Հոռաթաղ), Քաշաթաղի շրջան («Մարդասիրական միջանցք» ), Կուբաթլուի , Աղդամի (Փափրավենդ, Շահբուլաղ) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Ջոկատի հրամանատարն է եղել Ավետիս Գրիգորյանը, շտաբի պետը՝ Հովհան Ավագյանը, հետախուզության պետը՝ Վարազդատ Գասպարյան։ Ջոկատից զոհվել է 3 ազատամարտիկ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։