Զորան Ջինջիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զորան Ջինջիչ
սերբ.՝ Зоран Ђинђић
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 1, 1952(1952-08-01)[1][2][3][…]
ԾննդավայրՇամաց, Բոսնիայի և Հերցեգովինայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ
Մահացել էմարտի 12, 2003(2003-03-12)[2][3][4] (50 տարեկան)
Մահվան վայրԲելգրադ, Սերբիա և Չեռնոգորիա
ԳերեզմանԲելգրադի նոր գերեզմանատուն
Քաղաքացիություն Սերբիա և Չեռնոգորիա
Մայրենի լեզուսերբերեն
ԿրոնՍերբ ուղղափառ եկեղեցի
ԿրթությունNinth Belgrade Gymnasium?, Բելգրադի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետ (1974) և Կոնստանցի համալսարան (1979)
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
Մասնագիտությունքաղաքական գործիչ, փիլիսոփա, մանկավարժ և գրող
ԱշխատավայրՆովի Սադի համալսարան
ԱմուսինRužica Đinđić?[5]
Զբաղեցրած պաշտոններPrime Minister of Serbia? և Mayor of Belgrade?
ԿուսակցությունԴեմոկրատական կուսակցություն
Ստորագրություն
Изображение автографа
 Zoran Đinđić Վիքիպահեստում

Զորան Ջինջիչ (սերբ.՝ Зоран Ђинђић, օգոստոսի 1, 1952(1952-08-01)[1][2][3][…], Շամաց, Բոսնիայի և Հերցեգովինայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ - մարտի 12, 2003(2003-03-12)[2][3][4], Բելգրադ, Սերբիա և Չեռնոգորիա), սերբ քաղաքական գործիչ, 1997 թվականին Բելգրադի քաղաքապետ, 2001-2003 թվականներին Սերբիայի վարչապետ։ Կրթությամբ եղել է փիլիսոփա։

Սպանվել է ծրագրված մահափորձի հետևանքով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջինջիչը ծնվել է 1952 թվականի օգոստոսի 1-ին Շամաց ոչ մեծ քաղաքում՝ Բոսնիա և Հերցեգովինայից հյուսիսում, զինվորականի ընտանիքում։ Մանկության տասը տարիներն անցել են Տրավնիկ քաղաքում[6]։

Կրթություն և դասավանդման գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1974 թվականի ավարտել է Բելգրադի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը։ 1970-ականներին Զագրեբում և Լյուբլյանայում հակակոմունիստական ուսանողական կազմակերպություն ստեղծելու փորձերի համար[7] Ջինջիչը դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման[8].:

1970-1980-ականներին սովորել է Գերմանիայում՝ շարունակելով ուսումնասիրել փիլիսոփայություն Ֆրանկֆուրտի դպրոցի ներկայացուցիչ Յուրգեն Հաբերմասի ղեկավարությամբ։

1979 թվականինին նա փիլիսոփայության գիտական աստիճան է ստացել Կոնստանցիայի համալսարանում՝ դառնալով փիլիսոփայության դոկտոր։ Դասավանդել է փիլիսոփայություն Նովի Սադի համալսարանում (Վոյեվոդինա)[7]։

Քաղաքական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1989 թվականին 37-ամյա Ջինջիչը վերադարձել է Հարավսլավիա, ինչպես ինքն էր ասում՝ մեկ նպատակով՝ պայքար Սլոբոդան Միլոշևիչին իշխանությունից ազատելու համար[7]։ Նույն թվականի դեկտեմբերին սերբ մտավորական և ժողովրդավարամետ ակտիվիստ Վոյիսլավ Կոշտունիցայի հետ ստեղծել են Դեմոկրատական կուսակցությունը։

1996 թվականին նա հաղթել է Բելգրադի քաղաքապետի պաշտոնի ընտրություններում։ Սակայն վախենալով Հարավսլավիայի իշխանությունների կողմից հետապնդումներից՝ նա թաքնվել է Չեռնոգորիայում։

ՆԱՏՕ-ի հետ պատերազմում Բելգրադի պարտությունից հետո 1999 թվականի ամռանը Ջինջիչը կրկին կազմակերպել է բողոքների փողոցային արշավ։ Այսպիսով, հունիսին Կրալևո քաղաքում Ջինջիչի ղեկավարությամբ 8000 մարդ ոչ միայն պահանջում էին Հարավսլավիայի նախագահ Սլոբոդան Միլոշևիչի հրաժարականը, այլև նրան պատասխանատվության ենթարկելը։ Հիմնական մեղադրանքն այն էր, որ Միլոշևիչի մեղքով սերբերը նախ ստիպված էին լքել Բոսնիան, իսկ հետո՝ Կոսովոն[9]։ Բանախոսները պահանջում էին արտահերթ ընտրություններ Սերբիայում։ Այնուամենայնիվ, այս անգամ ընդդիմության ոչ բոլոր շերտերն էին համաձայն Միլոշևիչի առաջ քաշած պահանջների հետ։ 2000 թվականին սեպտեմբերին հայտարարվել են նախագահական ընտրություններ։

2000 թվականի հունիսին Ջինջիչը դարձել է Սերբիայի առաջատար ընդդիմադիր խմբի՝ Փոփոխությունների միության համակարգողներից մեկը։

Ջինջիչը շարունակել է մնալ ստվերում, բայց կազմակերպել է հաջող նախընտրական արշավ Հարավսլավիայի նախագահի թեկնածուներից մեկի՝ Վոյիսլավ Կոշտունիցայի համար։ Կոշտունիցան հաղթել է, սակայն, ըստ իշխանությունների, նա ձայների բացարձակ մեծամասնություն չի ստացել։ Սլոբոդան Միլոշևիչը պահանջել է քվեարկության օրենքին համապատասխան երկրորդ փուլ։ 2000 թվականի հոկտեմբերին Արևմտյան երկրների և ԱՄՆ-ի աջակցությամբ փողոցային ցույցերի արդյունքում տեղի է ունեցել «Բուլդոզերային հեղափոխություն». Սլոբոդան Միլոշևիչը հեռացվել է իշխանությունից։

Դեկտեմբերին տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ, որոնցում հաղթել է ժողովրդավարական կոալիցիան։ Ջինջիչը դարձել է Սերբիայի վարչապետ։

2001 թվականի հունիսին Ջինջիչի նախաձեռնությամբ նախկին Հարավսլավիայում ռազմական հանցագործությունների միջազգային դատարան է հանձնվել տապալված նախագահ Սլոբոդան Միլոշևիչը՝ Արևմուտքի ֆինանսական օգնության դիմաց[10], որը հարուցել է սերբական հասարակության զգալի մասի և Հարավսլավիայի նախագահ Վոյիսլավ Կոշտունիցայի վրդովմունքը[8]։

Սպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականի մարտի 12-ին՝ տեղի ժամանակով ժամը 12:45-ին (Մոսկվայի ժամանակով 14:45-ին) Սերբիայի կառավարության տան նախասրահում անհայտ դիպուկահարը կրակել է վարչապետի վրա։ Ջինջիչը մահացու վիրավորվել է փորից և մեջքից, իսկ որոշ ժամանակ անց գիտակցության չգալով՝ մահացել է հիվանդանոցում։

Հետաքննության արդյունքում պարզվել է, որ վարչապետի վրա կրակել է Սերբիայի ՆԳՆ հատուկ նշանակության ջոկատի հրամանատարի տեղակալ Զվեզդան Յովանովիչը։ Ձերբակալությունից անմիջապես հետո նա ասել է, որ այս կերպ հույս ուներ կասեցնել «սերբ հայրենասերների արտահանձնումը Հաագայի տրիբունալ»։ Հանդիպմանը Յովանովիչը դատավորին ասել է, որ ինքը սպանությունը խոստովանել է ճնշման տակ, և քանի որ չի հավատում արդարության անկողմնակալությանը, չի պատրաստվում պատասխանել ոչ մի հարցի։

Սերբիայում սպանությունը կազմակերպելու և իրականացնելու համար դատապարտվել են այս հանցագործության յոթ հիմնական կազմակերպիչներն ու կատարողները։ Բացի այդ, 2010 թվականի հունիսին Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբի արվարձանում ձերբակալվել է սպանությանը մասնակցության մեջ մեղադրվող մեկ այլ մեղադրյալ։ Խմբավորման ևս չորս անդամներ փախուստի մեջ են[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անդրեյ Շարիյ, Այյա Կուգե. Աղոթք Սերբիայի համար (Պրահա, Human Rights Publishers, 2005)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զորան Ջինջիչ» հոդվածին։