Զորական գրասենյակի շենք (Նովոչերկասկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զորական գրասենյակի շենք
Տեսակտեսարժան վայր, շենք և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՆովոչերկասկ
Ճարտարապետական ոճկլասիցիզմ
Հիմնադրված է1844
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ[1]
Քարտեզ
Քարտեզ

Զորական գրասենյակի շենք (ռուս.՝ Здание войсковой канцелярии), գտնվում է ՌԴ Ռոստովի մարզի Նովոչերկասկ քաղաքի կենտրոնում` Ատամանսկայա փողոցի և Պլատովի պողոտայի անկյունում։ Զորական գրասենյակը կառուցվել է 1844 թվականին՝ ռուսական կլասիցիզմի ոճով։ Նախագծի հեղինակ ճարտարապետն անհայտ է։ Նովոչերկասկում պահպանված ամենահին շինություններից մեկն է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոնի կազակների զորական գրասենյակը հանդիսավոր պայմաններում տեղափոխվել է երիտասարդ Նովոչերկասկ Չերկասկից (այժմ` Ստարոչերկասկայա գյուղ) 1806 թվականի մայիսի 9-ին[2]։ Գունագեղ թափորը գլխավորում էին հոգևորականներ, ուղեկցվում էր զինվորական ղեկավարության, ստանիցայի ատամանների կողմից, որոնք ուղեկցում էին զինվորական դրոշները և տարբերանշանները։ Կրեշչենսկի զառիվայրի երկայնքով տեղակայված պատվո պահակախմբի մոտով այն բարձրացել է դեպի վեր՝ հրապարակ, ապա շարժվել է դեպի զորական գրասենյակի շենք։ Քաղաքի հիմնադրման պատվին աղմկոտ, թնդանոթների որոտի ներքո տեղի ունեցած հանդիսությունը տևել է մինչև ուշ երեկո և ավարտվել է մրցանակային ձիարշավով և տոնական հրավառությամբ։ Ժամանակակից շենք գրասենյակը տեղափոխվել է նրա կառուցումից հետո՝ 1844 թվականին[3]։

1943 թվականի նոյեմբերի 30-ին շենքում բացվել է Նովոչերկասկի սուվորովյան ռազմական ուսումնարանը, որում կարող էր սովորել մինչև 500 հոգի։ 1964 թվականի հունվարին ուսումնարանի բազայում վերատեղաբաշխվեց Մուրոմի կապի ռազմական ուսումնարանը, որը 1968 թվականին վերանվանվել է Նովոչերկասկի ռազմական Կարմիր դրոշի շքանշանակիր կապի ուսումնարան։ 1974 թվականից ուսումնարանն սկսել է կուրսանտներին վերապատրաստել բարձրագույն կրթության ծրագրերով։ Նովոչերկասկի կապի բարձրագույն ռազմական հրամանատարական ուսումնարանը զորական գրասենյակի շենքը զբաղեցրել է մինչև 2011 թվականը, երբ լուծարվել է։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լինելով անկյունային` զորական գրասենյակի շենքն ունի երկու արտահայտիչ ճակատ, որոնցից գլխավորը նայում է Ատամանսկայա փողոցին։ Ձգտելով եռահարկ շենքին քաղաքային համակառույցում տալ ներկայացուցչական տեսք` ճարտարապետն օգտագործել է դասական ձևեր։ Ճակատին կենտրոնական մասն ընդգծված է տասը սյուն ունեցող նախասրահով, պատերը զարդարված են ժապավենաձև ծոփորով և զարդաքիվերով։ Երկրորդ հարկի պատուհանները երեսկալված են։ Քիվը զարդարված է ատամնիկներով։ Սյուների խոյակները դորիական օրդերի են։ Գլխավոր մուտքն առաջին հարկում ունի չորս պատուհան` կիսաշրջանաձև են, կողպեքային քարերով։ Ատտիկոսն ունի բարդ ձև։ Պահպանված է համաչափության գլխավոր առանցքը։ Օքրայագույն պատերի համադրությունը արտահայտված սպիտակ դեկորի հետ ընդգծում է շենքի նրբությունը և ուժեղացնում է նրա մոնումենտալությունը[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Решение Малого совета Ростовского областного совета народных депутатов № 325 от 17.12.1992
  2. «Новочеркасск» (ռուսերեն). ЮФУ. Վերցված է 2017 թ․ հունվարի 17-ին.
  3. Владимир Кулишов. «Как строился Новочеркасск» (ռուսերեն). В низовьях Дона. Վերցված է 2017 թ․ հունվարի 17-ին.
  4. «Русский классицизм» (ռուսերեն). Rostov Region. Վերցված է 2017 թ․ հունվարի 3-ին.