Զովունի կամավորական ջոկատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Զովունի կամավորական ջոկատ
Ընդհանուր տեղեկություն
Տեսակռազմական միավոր
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան և Flag of Artsakh.svg Արցախ
Անվանված էԶովունի
Ստեղծվեց1989
ՃակատամարտերԱրցախյան ազատամարտ
Լուծարվեց1994
Հրամանատարներ
Հայտնի հրամանատարներԽ. Սիմոնյան

«Զովունի» կամավորական ջոկատ։ Կազմավորվել է 1989 թվականին Նաիրիի շրջանի Զովունի գյուղում (այժմ՝ ՀՀ Կոտայքի մարզում1989-1994 թվականներին ջոկատը մասնակցել է ՀՀ Արարատի (Երասխ), Վարդենիսի, Իջևանի (Կիրանց), Նոյեմբերյանի (Բարեկամավան, Ոսկեպար), Կապանի և Արցախի Հանրապետության Մարտակերտի (Վանք, Լենինավան, Վաղուհաս, Չլդրան և այլն), Շահումյանի (Գյուլիստան, Շահումյան), Ֆիզուլիի (Հորադիզ), Զանգելանի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Ջոկատի հրամանատարն է եղել Խաչատուր Սիմոնյանը, ով 1998 թվականին պարգևատրվել է արիության մեդալով[1]։ Զոհվել է 2 ազատամարտիկ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png