Զոսկա Վերաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զոսկա Վերաս
բելառուս․՝ Людвіка Антонаўна Сівіцкая-Войцік
Ծննդյան անունբելառուս․՝ Людвіка Антонаўна Сівіцкая
Ծնվել էսեպտեմբերի 18 (30), 1892
ԾննդավայրՄեջիբոժ, Լետիչևսկի շրջան, Պոդոլսկի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհոկտեմբերի 8, 1991(1991-10-08) (99 տարեկան)
Վախճանի վայրՎիլնյուս, Լիտվա
ԳերեզմանPaneriai Cemetery
Գրական անունЗоська Верас, А.Войцикава, Мама, Мирко, Л.Савицкая և Шара Пташка
Մասնագիտությունգրող, բանաստեղծուհի, թարգմանչուհի, նկարչուհի, մանկագիր, հասարակական գործիչ, հիշատակագիր և հրապարակախոս
Լեզուբելառուսերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն և  ԽՍՀՄ
Ուշագրավ աշխատանքներQ121073701?
ԱնդամակցությունԲելառուսիայի գրողների միություն և Q13030526?
ԱմուսինՖաբիան Շանտիր և Անտոն Վոյցեկ
ԶավակներHalina Voytsik? և Anton Shantyr?
 Zośka Vieras Վիքիպահեստում

Զոսկա Վերաս, իրականուն անուն-ազգանունը՝ Լյուդվիկա Անտոնովնա Սավիցկայա-Վոյցեկ (բելառուս․՝ Людвіка Антонаўна Сівіцкая-Войцік, սեպտեմբերի 18 (30), 1892, Մեջիբոժ, Լետիչևսկի շրջան, Պոդոլսկի նահանգ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 8, 1991(1991-10-08), Վիլնյուս, Լիտվա), բելառուս բանաստեղծուհի, գրող, նկարչուհի և հասարակական գործիչ։ Կեղծանուններն են՝ Զոսկա Վերաս, Ա. Վոյցիկավա, Մամա, Միրկո, Լ. Սավիցկայա, Շարա Պտաշկա («թռչնակ»)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Զոսկա Վերասը ազգային տարազով, 1913 թվական

Լ. Սավիցկայան ծնվել է զինծառայող Անտոն Սավիցկու ընտանիքում, որը ծնունդով Գրոդնոյից էր։ Նրա մայրը՝ Էմիլիա Սադովսկայան, եկել էր Գրոնդնենշչինայից[1]։ Ինչպես Բելառուսի շլյախտայական (լեհ ազնվականական) ընտանիքների մեծ մասում, տանն աղջկա հետ խոսում էին լեհերեն[1][2]։ Լյուդվիկայի մորական կողմից պապը՝ Լյուդվիկ Սադովսկին, հայտնի մեղվաբույծ և այգեպան էր, մեղվաբուծական գործ սովորել էր Վարշավայում Կ. Լևիցկու մոտ[3]։ Նա լավ գիտեր բելառուսերեն և օգտագործում էր այն գյուղացիների հետ շփվելիս։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախնական կրթություն, ներառյալ երաժշտականը, ապագա բանաստեղծուհին ստացել է հոր ղեկավարությամբ[2][4]։ 1904 թվականին Կիևում ընդունվել է Լ. Վալադկևիչի մասնավոր դպրոց, 1905 թվականին ապրել է Լուցկում։ 1908 թվականին հոր մահից հետո Սավիցկայան ապրել է մոր հետ՝ տեղափոխվելով Սոկոլի գավառում գտնվող տոհմական Օլխովնիկի կալվածք։ 1912 թվականին նա ավարտել է Գրոդնոյի օրիորդական գիմնազիան։ Ապա 10 ամսանոց այգեբանջարանոցային ու մեղվաբուծական և ռազմական սանիտարական կուրսեր է անցել Վարշավայում (1914)[4]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆաբիան Շանտիր

1915 թվականին եղել է Մինսկում՝ որպես Պատերազմից տուժածների օգնության բելառուսական միության մասնաճյուղի քարտուղար, Բելառուսի ազգային կոմիտեում, Բելառուսական կազմակերպությունների կենտրոնական ռադայում (հակահեղափոխական պետական կազմակերպություն Ուկրաինայում և Բելառուսիայում 1917—1918 թվականներին, 1917), Բելառուսի սոցիալիստական համայնաժողովում (Ուկրաինայում և Բելառուսիայում մինչև հեղափոխությունը)։ Այդ ժամանակ է ծանոթացել Ֆաբիան Գիլյարովիչ Շանտիրի հետ, որի հետ Սավիցկայան կապվում է ռոմանտիկ զգացմունքներով։ Ֆաբիան Շանտիրն ապրում և աշխատում էր Բոբրույսկում, բայց հաճախ էր լինում Մինսկում 1916—1917 թվականներին, որտեղ մասնակցում էր «Բելառուսական խրճիթիկ» ակումբի աշխատանքներին, նաև կար այլ հասարակական շարժումներում[5]։ Զոսկա Վերասը Ֆաբիանի հետ եկավ Բոբրույսկ, նույնիսկ այն բանից հետո, որ 1918 թվականին ձերբակալվել և բանտարկվել էր Բոբրույսկի բերդում։ Իր նամակներում և հուշերում բանաստեղծուհին Շանտիրին անվանում է իր ամուսինը, թեպետ պաշտոնապես նրանց հարաբերություններն օրինականացված չէին։ Իրարից սառչելու մեջ Զոսկան Վանդա Լևիցկուն գրած նամակում մեղադրում է Ռ. Ա. Զեմկևիչին, որ զրպարտել էր իրեն Ֆ. Շանտիրի առաջ[5]։

1909—1913 թվականներին Զ. Վերասը Գրոդնոյում եղել է տեղի Բելառուս երիտասարդների միավորման անդամ, որտեղ գրադարանավար և քարտուղար էր։ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում մոր հետ էվակուացվել է Մինսկում, համագործակցել «Բելառուսական խրճիթիկ»-ին։ 1917 թվականին Զ. Վերեսը եղել է Մեծ բելառուսական ռադայի պատգամավոր, մասնակցել է Առաջին համաբելառուսական ռադայի գործունեությանը։

1918 թվականին Վերասը, կապված մոր հիվանդության հետ, տեղափոխվել է Մինսկից պապի կալվածք՝ Օլխովնիկի[5]։ Այստեղ 1919 թվականին ծնվում է նրա և Ֆ. Շանտիրի որդին՝ Անտոնը։ Բանաստեղծուհու նախկին սիրեցյալը 1920 թվականին ձերբակալվում և գնդակահարվում է[1]։ Գտնվելով Օլխովնիկում՝ Զոսկա Վերասը գրում է բանաստեղծություններ՝ նվիրված փոքրիկ որդուն։ 1922 թվականին մահանում է պապը[4], և կալվածքը ստիպված են լինում վաճառել։ 1923 թվականից Վերասն ապրում է Վիլնյուսի մոտ գտնվող գյուղական խրճիթում, որն այն ժամանակ Լեհաստանի տարածքում էր[4]։ 1926 թվականին ամուսնացել է Ա. Ի. Վոյցեկի հետ, պսակադրությունը կայացել է Վիլնյուսի Ս. Նիկոլայ կոստյոլում (լեհական կաթոլիկ եկեղեցի)[6]։ 1927 թվականին նորապսակները դուստր են ունենում, որին կոչում են Գալինա[7]։

1923 թվականից ապրելով Վիլնյուսում՝ բանաստեղծուհին օգնել է բելառուս քաղբանտարկյալներին, որոնց ձերբակալել էր տվել լեհական իշխանությունը և գտնվում էին «Լուկիշկի» բանտում։ 1924—1929 թվականներին Վերասը եղել է «Բելառուսական գյուղացիական-աշխատավորական համայնաժողով» թերթի խմբագրակազմի ղեկավար։ 1927—1931 թվականներին նա «Զարանկա» մանկական ամսագրի խմբագիրն էր, 1934—1935 թվականներին՝ «Пралескі» մանկական ամսագրի, իսկ 1928—1939 թվականներին՝ բելառուսական «Մեղու» կոոպերատիվ ընկերության ղեկավարը, միաժամանակ 1934—1938 թվականներին եղել է մեղվաբույծների համար «Բելառուսական մեղվափչակ» ամսագրի խմբագիրը։ Հրատարակել է իր գրական ստեղծագործությունները «Шлях моладзі», «Студэнцкая думка» թերթերում։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին բանաստեղծուհու որդին՝ Անտոն Շանտիրը, համագործակցել է գերմանական իշխանությունների հետ։ Կարմիր բանակի կողմից քաղաքի ազատագրումից հետո 1946 թվականին նա ձերբակալվում և դատվում է[8]։ Ազատվում է 1956 թվականի համաներումով։ 1948 թվականին մահանում է Զոսկա Վերասի ամուսինը։ Այդ տարիները բանաստեղծուհու համար չափազանց ծանր էին, հետագայում նա այդ անվանել է «լեթարգիական քուն»։

1961 թվականին Զ. Վերասի արվեստը «բացահայտել է» Արսենի Լիսը, որը Վիլնյուսի արխիվներից նյութեր էր հավաքում դիսերտացիայի համար։ Դրանից հետո բանաստեղծուն սկսում են այցելել գրականագետներ, գրողներ, լրագրողներ։ 1980-ական թվականների վերջին նրա շուրջ ձևավորվում է Վիլնյուսի բելառուսական մտավորականության շրջանակը։ 1982 թվականից եղել է ԽՍՀՄ Գրողների միության անդամ։

Մահացել է 1991 թվականին, թաղվել մոր, ամուսնու և որդու գերեզմանների մոտ[1]։

Գրական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ տպագրվել է 1907 թվականից կիևյան «Ձնծաղիկ» թերթում։ Բելառուսերեն առաջին ստեղծագործությունները տպագրվել են 1911 թվականին «Մեր անդաստան» թերթում։ Մինսկի տարհանման ժամանակ (Առաջին համաշխարհային պատերազմ) նա երեխաների համար գրել է բազմաթիվ բանաստեղծություններ, պատմվածքներ։ «Բելառուսերեն-լեհերեն-ռուս-լատիներեն բուսաբանական բառարան»-ի հեղինակ է (Վիլնա, 1924)։ Որպես թարգմանիչ՝ հայտնի է ուկրաիներենից մանկական թատրոնի համար Ռ. Զավադովիչի «Իշխան Մարցիպան» պիեսի (Վիլնա, 1929) և Յու. Իգորևի «Որբ»-ի (Վիլնա, 1924) թարգմանություններով, իսկ ռուսերենից՝ Վ. Վ. Բիանկիի «Անտառային խրճիթ»-ի։ Հեղինակել է «Հինգ ամիս Մինսկում» վերնագրով հուշեր բելառուսական գրականության դասական Մ. Ա. Բոգդանովիչի մասին։

Լինելով հայտնի բուսաբան՝ Զ. Վերասը իրենից հետո թողել է տարբեր բույսերի և դեղաբույսերի բազմաթիվ ուրվանկարներ, տարածել է ավանդական բժշկության մեթոդները։ Վիլնյուսի նրա տնակում շինված է բուսաբանական այգի հազվագյուտ տնկիներով։ Զ.Վերասը ունեցել է նաև եզակի հավաքածու-հերբարիում (չորացած բույսերի հավաքածու)։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Каласкі։ Вершы, апавяданні. Мн., 1985.
  • ["Заранка"] // Полымя. 1968. № 4.
  • Пяць месяцаў у Мінску // Шлях паэта. Мн., 1975.
  • Гісторыя беларускага адрыўнога календара // Ніва (Беласток). 1976. 26 снеж.
  • Мой дадатак // Ядвігін Ш. Выбр. творы. Мн., 1976.
  • Гальяш Леўчык // Леўчык Г. Доля і хлеб. Мн., 1980.
  • Справа дзён, даўно мінулых։ Да 60-годдзя трупы У.Галубка // Тэатр. Мінск. 1980. № 6.
  • Гродзенскі гурток беларускай моладзі // Беларускі каляндар 1981. Беласток, 1981.
  • Старое Гродна // Краю мой — Нёман։ Гродзеншчына літаратурная. Мн., 1986.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Войцік Г. Зоська Верас. Сэрыя «Партрэты Віленчукоў». Вільня։ Выдавецтва беларусаў Літвы «Рунь», 2002
  • Мілаш Л. «Агеньчык, які не затухае»։ (да 110-годдзя з дня нараджэння Зоські Верас) // Кантакты і дыялогі № 10-12, 2002
  • Лісты Зоські Верас да Апалёніі Савёнак / Падр. да друку й камэнт. Н.Гардзіенкі // Запісы = Zapisy. — 2004. — Кн. 27. — С. 251—257.
  • Лойка А. Зоська Верас // Лойка А. Гісторыя беларускай літаратуры։ Дакастр. перыяд. 2 ввд. Мн., 1989. Ч. 2;
  • Пархута Я. Крыніца ёсць у родным краі… Мн., 1992.
  • Пяткевіч А. М. Верас З. // Беларускія пісьменнікі։ Біябібліяграфічны слоўнік. У 6 т. Т. 2.—Мн.։ Бел. Энцыклапедыя, 1993.
  • Саламевіч І. Верас Зоська // БЭ ў 18 т. Т. 3. Мн., 1997.
  • Ягоўдзік Ул. Ластаўка з лясной хаткі // ЛіМ. 2001. 11 мая.
  • Vytautas Žeimantas. Redaktorė, publicistė, «pilkas paukštelis» [Veras Zoska]// Tėviškės gamta, 2010 Nr2(248) (լիտվերեն).
  • Vytautas Žeimantas. Zoska Veras։ baltarusių poetė, rašytoja, redaktorė // Voruta, 2014 03 01 (լիտվերեն)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Галіна Войцік. ЗОСЬКА ВЕРАС. СЭРЫЯ «ПАРТРЭТЫ ВІЛЕНЧУКОЎ»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 11-ին.
  2. 2,0 2,1 «Зоська Верас. З АЎТАБIЯГРАФII». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 11-ին.
  3. Улей Левицкого — немного в историю Արխիվացված 2011-09-30 Wayback Machine (ռուս.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 Старая Гродзенская патрыётка Зоська Верас!(չաշխատող հղում)
  5. 5,0 5,1 5,2 «Фабіян! Фабіян!.». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 5-ին.
  6. Обретение Вильни Արխիվացված 2015-02-03 Wayback Machine (ռուս.)
  7. Памерла Галіна Войцік
  8. Боль воспоминаний(չաշխատող հղում) (ռուս.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զոսկա Վերաս» հոդվածին։