Զոոանթրոպոնոզ
| Ենթադաս | • exogenous disease • infection associated with diseases • վարակիչ հիվանդություն | |
|---|---|---|
Զոոոանթրոպոնոզ (հունարեն՝ zoon` «կենդանի», հունարեն՝ anthropos` «մարդ», հունարեն՝ nosos`«հիվանդություն») հայտնի որպես հակադարձ զոոնոզ կամ անթրոպոնոզ[1], մարդկանց մեջ առկա հարուցիչի շտեմարան, կարող փոխանցվել կենդանիներին[2]։
Բառագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անթրոպոնոզ տերմինը վերաբերում է մարդկանցից վարակված հարուցիչներին և կարող է ներառել մարդուց կենդանիներին փոխանցումը, ինչպես նաև մարդուց մարդ փոխանցումը: Զոոնոզ տերմինը տեխնիկապես վերաբերում է ցանկացած կենդանդանիների փոխանցվող հիվանդությանը, և նաև սահմանվում է որպես կենդանիներից մարդկանց փոխանցվող հիվանդություն[2]: Այնուամենայնիվ, մարդակենտրոն բժշկական կողմնակալության պատճառով, զոոնոզը հակված է օգտագործվել նույն կերպ, ինչ անթրոպոզոնոզը, որը հատուկ վերաբերում է կենդանիների շրջանում կուտակված հարուցիչներին, որոնք փոխանցվում են մարդկանց[2]:
Գիտնականների կողմից «անթրոպոզոնոզ» և «զոոանթրոպոնոզ» բառերը փոխարինելիորեն օգտագործելու հաճախականության հետ կապված լրացուցիչ շփոթությունը լուծվեց 1967 թվականի Սննդի և գյուղատնտեսության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության համատեղ կոմիտեի նիստում, որը խորհուրդ տվեց օգտագործել «զոոնոզ» տերմինը՝ կենդանիների և մարդկանց միջև վարակիչ հարուցիչների երկկողմանի փոխանակումը նկարագրելու համար[2][3]:
Ավելին, քանի որ մարդիկ հազվադեպ են անմիջական շփման մեջ մտնում վայրի կենդանիների հետ և հարուցիչներ են ներմուծում «փափուկ շփման» միջոցով, անհրաժեշտ է ներմուծել «սապրոնոտիկ նյութեր» տերմինը։ Սապրոնոզներ (հունարեն sapros «փտող») վերաբերում է մարդու այն հիվանդություններին, որոնք ունեն աճելու և բազմանալու (ոչ միայն գոյատևելու կամ աղտոտելու) ունակություն աբիոտիկ միջավայրերում, ինչպիսիք են հողը, ջուրը, փտող բույսերը, կենդանիների դիակները, արտաթորանքները և այլն[2]։ Բացի այդ, սապրոզոոնոզները կարող են բնութագրվել որպես կենդանի տեր և ոչ կենդանական զարգացման վայր ունեցող օրգանական նյութ, հող կամ բույսեր[2]: Պարտադիր ներբջջային մակաբույծները, որոնք չեն կարող բազմանալ բջիջներից դուրս և վերարտադրողական առումով լիովին կախված են բջիջ մտնելուց՝ օգտագործելով ներբջջային ռեսուրսներ, դրանք են՝ վիրուսները, ռիկետցիաները, քլամիդիաները և կրիպտոսպորիդիաները, չեն կարող լինել սապրոնոտիկ նյութեր[2]։
Ստուգաբանական թակարդներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիվանդությունների դասակարգումը համաճարակաբանական դասերի՝ ըստ վարակի ենթադրյալ աղբյուրի կամ փոխանցման ուղղության, առաջացնում է մի շարք հակասություններ։
Զոոնոզն ընդդեմ հակադարձ զոոնոզի և անթրոպոնոզի
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոդվածոտանիներից փոխանցվող հիվանդությունների դեպքում, ինչպիսիք են քաղաքային դեղին տենդը, դենգեն, համաճարակային տիֆը, տզերի միջոցով փոխանցվող կրկնվող տենդը, զիկա տենդը և մալարիան[2], տերմինների միջև տարբերակումը դառնում է ավելի մշուշոտ: Օրինակ՝ մալարիայով վարակված մարդուն կծում է մոծակ, որը հետագայում նույնպես վարակվում է: Սա հակադարձ զոոնոզի դեպք է(մարդուց կենդանու փոխանցում): Այնուամենայնիվ, նոր վարակված մոծակը վարակում է մեկ այլ մարդու: Սա կարող է լինել զոոնոզի դեպք(կենդանուց՝ մարդ), եթե մոծակը համարվում է սկզբնական աղբյուր, կամ անթրոպոնոզի դեպք(մարդուց մարդ), եթե մարդը համարվում է սկզբնական աղբյուր: Եթե այս վարակված մոծակը վարակել է ոչ մարդկային պրիմատի, դա կարող է համարվել հակադարձ զոոնոզի/զոոանթրոպոնոզի դեպք (մարդուց կենդանու փոխանցում), եթե մարդը համարվում է հիմնական աղբյուր, կամ պարզապես զոոնոզի դեպք (կենդանուց կենդանու փոխանցում), եթե մոծակը համարվում է հիմնական աղբյուր:
Զոոնոզն ընդդեմ անթրոպոնոզի
[խմբագրել | խմբագրել կոդը]Նմանապես, ՄԻԱՎ-ը և թռչուններից առաջացող գրիպի A վիրուսները (խաչաձև փոխակերպում հակածինային տեղաշարժի պատճառով) սկզբնապես կարող էին համարվել զոոնոտիկ փոխանցում, քանի որ վարակները սկզբում առաջացել են ողնաշարավոր կենդանիներից, բայց ներկայումս կարող են համարվել անթրոպոնոզ՝ մարդուց մարդ փոխանցվելու պատճառով։
Սապրոնոզն ընդդեմ սապրոզոոնոզի
[խմբագրել | խմբագրել կոդը]Սապրոնոտիկ հարուցիչների տիպիկ օրինակներ են սնկերը, ինչպիսիք են կոկցիդիոիդոմիկոզը, հիստոպլազմոզը, ասպերգիլոզը, կրիպտոկոկոզը, միկրոսպորիումը: Որոշները կարող են լինել բակտերիալ՝ սկսած սպորավորող կլոստրիդիումից և բացիլից մինչև Rhodococcus equi, Burkholderia pseudomallei, Listeria, Erysipelothrix, Yersinia pseudotouberculosis, լեգիոնելոզ, Պոնտիակի տենդ և ոչ տուբերկուլյոզային միկոբակտերիոզներ: Այլ սապրոնոտիկ հարուցիչներ ամեբիկ են, ինչպես առաջնային ամեբիկ մենինգոէնցեֆալիտի դեպքում: Կրկին, դասակարգման դժվարություններ են առաջանում սպորավորող բակտերիաների դեպքում, որոնց վարակիչ սպորները առաջանում են միայն աբիոտիկ միջավայրում ոչ ակտիվ վեգետատիվ աճի զգալի ժամանակահատվածից հետո, սակայն սա դեռևս համարվում է սապրոնոզների դեպք[2]: Այնուամենայնիվ, Listeria, Erysipelothrix-ն, Yersinia pseudotuberculosis-ը, Burkholderia pseudomallei-ն և Rhodococcus equi-ն կարող են փոխանցվել կենդանու կամ աբիոտիկ սուբստրատի միջոցով, բայց սովորաբար տեղի են ունենում մարդկանց և այլ կենդանիների միջև ֆեկալ-օրալ ճանապարհով[4]։
Դեպքեր փոխանցման եղանակներով
[խմբագրել | խմբագրել կոդը]
Հոդվածոտանիներով փոխանցվողներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մալարիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մալարիան կենդանիների(մարդկային և ոչ մարդկային) և Անոֆելես ցեղի մոծակների ցիկլիկ վարակն է Պլազմոդիումի մի շարք տեսակներով: Պլազմոդիում մակաբույծը փոխանցվում է մոծակին, երբ այն սնվում է վարակված մարդու արյունով, որից հետո այն սկսում է սպորոգեն ցիկլ մոծակի աղիքներում, որը հաջորդ արյամբ սնման ժամանակ կվարակի մեկ այլ կենդանու: Վարակը, կարծես, որևէ վնասակար ազդեցություն չի ունենում մոծակի վրա[5]: Պրիմատների մոտ սովորաբար հանդիպող Plasmodium brasilianum մակաբույծը ձևաբանորեն նման է մալարիա առաջացնող Plasmodium malariae-ին, որն ավելի հաճախ հանդիպող է մարդկանց շրջանում, և վիճարկվում է, այս երկու իրականում տարբեր տեսակներ լինելը[6]: Այնուամենայնիվ, Վենեսուելայի Ամազոնի հեռավոր Յանոմամի համայնքներում մալարիայի 12 դեպք է գրանցվել, որտեղ զարմանալիորեն պարզվել է, որ այն առաջացել է P. brasilianum- ի շտամից, որը 100%-ով նույնական է Alouatta seniculus կապիկների մոտ հանդիպող հաջորդականություններին[7]: Սա ենթադրում է անկասկած զոոնոզ և հակադարձ զոոնոզների տեսքով ոչ մարդկային պրիմատների խմբերի մեջ տարածվելու բարձր հավանականություն։

Աֆրիկյան քնային տենդ (քնախտ)
[խմբագրել | խմբագրել կոդը]Trypanosoma brucei gambiense-ն ( T. b. gambiense ) աֆրիկյան տրիպանոսոմների տեսակ է, որոնք պատասխանատու են մարդկանց և այլ կենդանիների մոտ տրիպանոսոմիազի (ավելի հայտնի է որպես աֆրիկյան քնային տենդ ) համար: Նախակենդանիները փոխանցվում են Ցեցե ճանճերի միջոցով, որտեղ նրանք բազմանում են և կարող են փոխանցվել մեկ այլ կենդանու՝ ճանճի տրանսմիսիվ կերակրման ընթացքում[8]: Քնախտի բռնկումները որոշակի մարդկային համայնքներում վերացվել են, բայց միայն ժամանակավորապես, քանի որ անհայտ աղբյուրներից անընդհատ վերաբաշխումը վիճակագրորեն ենթադրում է բնական շտեմարանի առկայություն, որտեղ պաթոգենի հետհոսքը պահպանվում է անտառային ցիկլում և վերաբաշխվում քաղաքային ցիկլ[9]: T. b. gambiense- ի առկայությունը հայտնաբերվել է առանձին մարդկանց և անասունների մոտ: Սա խթան հանդիսացավ մոլեկուլային ուսումնասիրության համար, որը համեմատում էր խոզերի, այծերի և կովերի շիճուկային ռեակտիվությունը մարդու շիճուկի հետ, որտեղ նկատելի նմանություններ էին նկատվում բոլոր նմուշներում, հատկապես խոզերի[10]: Այս արդյունքները միասին ենթադրում են հակադարձ զոոնոտիկ փոխանցում մարդուց կենդանի:
Արբովիրուսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Դեղին տենդի վիրուսները, Դենգեի տենդի վիրուսները և Զիկա վիրուսները պատկանում են Flavivirus սեռին, իսկ Չիկուգունյա վիրուսը՝ Alphavirus սեռին։ Այս բոլոր վիրուսները համարվում են արբովիրուսներ, ինչը նշանակում է, որ նրանք կարող են փոխանցվել հոդվածոտանիների միջոցով[11][12]։ Արբովիրուսների փոխանցման ցիկլերը կենդանիների համայնքներում ունեն մարդկանց շրջանում տարածվելու միտում, որտեղ մարդիկ կարող են լինել փակուղի այն դեպքերում, բայց շատ ավելի հավանական է այս վիրուսների վերստին հայտնվելը որևէ ցիկլում՝ հետադարձ տարածման պատճառով[13]։ Տեղի է ունենում հետևյալ իրավիճակներից մեկը՝
- Վարակված մարդուն խայթում է մոծակը, ինչպիսին է Haemogogus-ը (որն ունի համեմատաբար երկար կյանքի տևողություն՝ համեմատած այլ մոծակների հետ և կարող է երկար ժամանակ փոխանցել վիրուսը), որն էլ հետագայում վարակում է մեկ այլ մարդու կամ կենդանու, վերջինս ծառայում է որպես հիվանդության շտեմարան։
- Քաղաքային միջավայրում Aedes-ը (ավելի հաճախ հանդիպում է քաղաքային տարածքներում[14] սնվում և փոխանցում է վիրուսը մեկ այլ մարդու կամ կենդանու, որը կծառայի որպես ռեզերվուար։
- Բավարար թվով անտառային մոծակներ և ջրամբարներ տարածված են նույն էկոլոգիական վայրում՝ սերտ շփման մեջ՝ վիրուսի զոոնոտիկ ցիկլը խթանելու և պահպանելու համար։
- Վիրուսի կենդանական ռեզերվուարը արյան մեջ պահպանում է վիրուսի համապատասխան մակարդակ՝ թույլ տալով փոխանցող սնվող մոծակին։
- Փոխանցող մոծակը, ինչպիսին է Aedes albopictus-ը, որը կարող է գոյատևել քաղաքային տարածքում և տարածվել գյուղական, կիսագյուղական և անտառային տարածքներում, կարող է վիրուսը տեղափոխել անտառային միջավայր[15]։

Զիկա վիրուսը կազմված է միաշղթա ՌՆԹ Ֆլավիվիրուսից, որն օգտագործում է Aedes մոծակը փոխանցման նպատակով՝ այլ մարդկանց և կենդանիներին վարակելու համար[16]: 2015 թվականին Բրազիլիայում մարդուց մեկուսացված Զիկա վիրուսի շտամը օգտագործվել է հղի ռեզուս մակակների ներերակային և ներամնիոտիկ վարակման համար: Ե՛վ մայրերը, և՛ ընկերքները վարակվել են,որը փաստում ենք Զիկա դրական հյուսվածքային նմուշներով: Սա հաստատում է մարդկանց և պրիմատների միջև հակադարձ զոոնոտիկ փոխանցման ներուժը[17]:
Դեղին տենդի վիրուսը փոխանցվում է նաև վարակված Aedes կամ Haemagogus տեսակի մոծակների խայթոցով, որոնք սնվում են վարակված կենդանուց: Ամերիկյան ստրկավաճառության պատմական ընթացքը պաթոգենի ներմուծման վառ օրինակ է՝ բոլորովին նոր ցիկլ ստեղծելու համար: «Նոր Աշխարհի YFV»-ի նախորդ վարկածները հերքվել են 2007 թվականի ուսումնասիրության մեջ, որը ուսումնասիրել է նուկլեոտիդների փոխարինման և դիվերգենցիայի տեմպերը՝ պարզելու համար, որ դեղին տենդը Ամերիկա է ներմուծվել մոտ 400 տարի առաջ Արևմտյան Աֆրիկայից : Մոտավորապես 17-րդ դարում դեղին տենդը հաստատվել է նաև եվրոպացիների կողմից, որոնք մեղսակից են ստրկավաճառությանը: Ներմուծման իրական եղանակը կարող էր դրսևորվել մի շարք սցենարներում՝ անկախ նրանից, թե վիրեմիկ Հին Աշխարհի մարդը, վարակված մոծակը, վարակված մոծակի կողմից դրված ձվերը, թե երեքն էլ տեղափոխվել են Ամերիկա, քանի որ դեղին տենդի փոխանցումը հազվադեպ երևույթ չէր առագաստանավերի վրա[18]: Բրազիլիայի հարավ-արևելքում դեղին տենդի վերջին բռնկումների ֆոնին, վարակի ախտադարձի հավանականությունը բարձր էր[19]: Պրիմատների շրջանում շտամների մոլեկուլային համեմատությունները ցույց տվեցին, որ ավելի սերտորեն կապված են մարդկային շտամների հետ, քան այլ ոչ մարդկային պրիմատներից ստացված շտամները, ինչը ենթադրում է շարունակական հակադարձ զոոնոզ[20]:
Չիկունգունյա վիրուսը միաշղթա ՌՆԹ ալֆավիրուս է, որը սովորաբար փոխանցվում է Aedes մոծակների կողմից մեկ այլ կենդանու տիրոջ: Չկան ապացույցներ, որոնք կառաջարկեին Չիկուգունյայի կողմից մարդկանց և ոչ մարդկային պրիմատների միջև տերերի փոխանակման խոչընդոտ, քանի որ այն որևէ նախասիրություն չունի որևէ պրիմատային տեսակի մեջ: Այն ունի մեծ հակում՝ տարածվելու կամ ախտադարձվելու, ինչպես դա եղավ նմանատիպ արբովիրուսի դեպքում, որը ներմուծվել էր Ամերիկա ստրկավաճառության ժամանակ[21]: Ավելին, Բահիա նահանգի քաղաքային և քաղաքամերձ տարածքների ոչ մարդկային պրիմատների վրա անցկացված շճաբանական հետազոտության ժամանակ 11 կենդանիների շրջանում հայտնաբերվել են չիկուգունյային չեզոքացնող հակամարմիններ[13]:
- Դենգե տենդ
Դենգեի վիրուսը ֆլավիվիրուս է, որը փոխանցվում է նաև Aedes մոծակների միջոցով այլ կենդանիների: Դենգեն Ամերիկա է բերվել նաև ստրկավաճառության միջոցով՝ Aedes aegypti-ի հետ միասին[22]: 2009 թվականին Ֆրանսիական Գվիանայում անցկացված ուսումնասիրությունը պարզել է, որ Դենգեի վիրուսների 1-ից 4 տեսակների վարակները առկա են եղել նեոտրոպայինկաթնասունների տարբեր տեսակների մոտ, բացի պրիմատներից, ինչպիսիք են կրծողները, պարկավորները և չղջիկները: Հաջորդական վերլուծություններից հետո պարզվել է, որ չորս ոչ մարդկային կաթնասունների շտամներ 89%-ից 99% նմանության ինդեքս ունեն միաժամանակ շրջանառվող մարդկային շտամների հետ: Սա հաստատում է, որ մոտակայքում գտնվող այլ կաթնասուններ կարող են վարակվել բնական շտեմարաններից[23][24]: Հոդվածոտանիների վարակվելու ունակության ապացույցներից մեկը Բրազիլիայից է, որտեղ Սան Պաուլո նահանգում Aedes albopictus-ը (որը հաճախ է բնակվում մարդկային տների բակերում, բայց հեշտությամբ տարածվում է գյուղական, կիսագյուղական և վայրի միջավայրերում) վարակվել է դենգեի վիրուս 3-ով: Միևնույն ժամանակ, Բահիա նահանգում փոխանցող Haemogogus leucocelaenus- ը վարակվել է Դենգեի վիրուս 1-ով[25]: Բահիայի Ատլանտյան անտառում անցկացված մեկ այլ ուսումնասիրության ժամանակ պրիմատների (Leontopithecus chrysomelas և Sapajus xanthosternos ) մոտ հայտնաբերվել են դենգեի վիրուս 1-ի և 2-ի հակամարմիններ, մինչդեռ ծույլերը ( Bradypus torquatus ) ունեցել են Դենգեի վիրուս 3-ի հակամարմիններ։
Վայրի կենդանիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեծ թվով վայրի կենդանիներ, որոնց բնակավայրերը դեռևս չեն ներխուժել մարդիկ, դեռևս տուժում են սապրոնոտիկ նյութերից՝ աղտոտված ջրի միջոցով։
Լյամբլիան կուղբերին է հասել մարդկանց կոյուղու հոսքի միջոցով[26]։
A գրիպի վիրուսի ենթատիպ H1N1
[խմբագրել | խմբագրել կոդը]1999 թվականին վայրի փոկերը գրիպանման ախտանիշներով ընդունվել են հոլանդական փոկերի վերականգնողական կենտրոն, և պարզվել է, որ նրանք իրականում վարակված են եղել մարդու գրիպի B տիպի վիրուսով, որը շրջանառվել էր մարդկանց մեջ 1995 թվականին և ենթարկվել էր անտիգենային փոփոխության[27]:
Որսի ինտենսիվ կառավարվող տարածքներում, որոնք ներառում էին խոշոր որսի շրջափակում, լրացուցիչ կերակրման վայրեր և արածող անասուններ, վայրի կարմիր եղջերավորներ և վայրի խոզերի մոտ տուբերկուլյոզի դեպքեր են հայտնաբերվել: Որոշ վարազներ և եղջերուներ ունեն տուբերկուլյոզի նույն շտամները, որոնք նման են անասունների և մարդկանց մոտ հայտնաբերվածներին, ինչը ենթադրում է համատեղ ջրային աղբյուրների, լրացուցիչ կերերի, մարդկանց կամ անասունների հետ անմիջական շփման կամ նրանց արտաթորանքներով հնարավոր սապրոնոտիկ կամ սապրոզոոնոտիկ աղտոտում[28]:
Ընտանի կենդանիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Եվրոպայում մի քանի շների և ձիերի մոտ հայտնաբերվել են մարդու E. coli շտամներով վարակի վկայություններ, ինչը ենթադրում է բազմադիմացկուն շտամների զոոնոտիկ փոխանցմամբ է պայմանավորված՝ մարդկանցից ընտանի կենդանիներին և հակառակը[29]:
Յորքշիրյան տերիերը ընդունվել է անասնաբուժական կլինիկա՝ քրոնիկ հազով, քաշի պահպանման դժվարությամբ և ամիսներ շարունակ փսխումներով, հաղորդվել է, որ տերը ապաքինվել է տուբերկուլյոզից, սակայն շան սկզբնական թեստերը 2 տարբեր մոլեկուլային անալիզներով բացասական արդյունք են ցույց տվել տուբերկուլյոզի համար և դուրս է գրվել: 8 օր անց շանը էվթանազիայի են ենթարկել միզուկի խցանման պատճառով: Կատարվել է դիահերձում, որի արդյունքում լյարդի և բրոնխ-շնչափողային ավշային հանգույցների նմուշները իրականում դրական արդյունք են ցույց տվել տուբերկուլյոզի նույն շտամի համար, որը տերը նախկինում ունեցել է: Սա հակադարձ զոոնոզի շատ հստակ դեպք է[30]:
A գրիպի վիրուսի ենթատիպ H1N1
[խմբագրել | խմբագրել կոդը]Աքիսները հաճախ օգտագործվում են մարդկանց կլինիկական հետազոտություններում, ուստի նախկինում հաստատվել է մարդկանց կողմից գրիպի միջոցով դրանց վարակման հնարավորությունը: Այնուամենայնիվ, 2009 թվականի բռնկումից տնային կենդանիների սնամիսների մոտ H1N1 շտամի բնական փոխանցման հաստատումը հետագայում ենթադրում է մարդուց կենդանու փոխանցում[31]:
2020 թվականի COVID-19 համաշխարհային համավարակի ժամանակ ուսումնասիրվել է կատուների, աքիսների, շների, հավերի, խոզերի և բադերի զգայունությունը SARS-CoV-2 կորոնավիրուսի նկատմամբ, և պարզվել է, որ այն կարող է բազմանալ կատուների և աքիսների մոտ՝ մահացու ելքով։
Վիրուսը կարող է փոխանցվել կատուների միջև օդային ճանապարհով: Վիրուսային ՌՆԹ-ն հայտնաբերվել է կղանքի մեջ վարակվելուց հետո 3-5 օրվա ընթացքում, իսկ հյուսվածաբանական ուսումնասիրությունները հայտնաբերել են վիրուսային ՌՆԹ փափուկ քիմքում, նշիկներում և շնչափողում : Կատվի ձագերը ձեռք են բերել թոքերում, քթի և շնչափողի լորձաթաղանթի էպիթելիում զանգվածային վնասվածքներ: Կատուների մոտ SARS-CoV-2-ի հսկողությունը պետք է դիտարկել որպես մարդկանց մոտ COVID-19-ի վերացման լրացուցիչ միջոց[32]:
Աքիսներին պատվաստել են Չինաստանի Ուհան քաղաքի Հուանան ծովամթերքի շուկայի շրջակայքից վերցված վիրուսային շտամներով, ինչպես նաև Ուհանից վերցված մարդկային մեկուսացված նմուշներով: Պարզվել է, որ երկու մեկուսացված նմուշների դեպքում էլ վիրուսը կարող է բազմանալ աքիսների վերին շնչուղիներում մինչև 8 օր՝ առանց հիվանդություն կամ մահ առաջացնելու, և վիրուսային ՌՆԹ է հայտնաբերվել ուղիղ աղիքի նմուշներում: Վարակից 13 օր անց կատարված ախտաբանական ուսումնասիրությունները բացահայտել են թոքերում թեթև պերիբրոնխիտ, ծանր լիմֆոպլազմոցիտային շուրջանոթաբորբ և անոթաբորբ, ինչպես նաև այլ հիվանդություններ, որոնց դեպքում բոլոր աքիսների շրջանում հայտնաբերվել է SARS-CoV-2-ի դեմ հակամարմինների արտադրություն: Այն փաստը, որ SARS-CoV-2-ը արդյունավետորեն բազմանում է աքիսների վերին շնչուղիներում, դրանք դարձնում է COVID-19-ի դեմ հակավիրուսային դեղամիջոցների կամ պատվաստանյութերի գնահատման կենդանական մոդելի թեկնածու[32]:
Բիգլ շների կղանքում հայտնաբերվել է վիրուսային ՌՆԹ, և պատվաստված Բիգլների 50%-ը 14 օր անց սերոկոնվերսիա է դիտվել, մինչդեռ մնացած 50%-ը մնացել է շճաբացասական՝ ցույց տալով շների շրջանում SARS-CoV-2-ի նկատմամբ ցածր զգայունություն[32]:
Հավերի, բադերի կամ խոզերի մոտ զգայունության որևէ ապացույց չի եղել, քանի որ բոլոր վիրուսային ՌՆԹ-ների նմուշները տվել են բացասական և շճաբացասական արդյունքներ պատվաստումից 14 օր անց[32]:
A գրիպի վիրուսի ենթատիպ H1N1
[խմբագրել | խմբագրել կոդը]
Նորվեգացի հնդկահավերի շրջանում ձվի արտադրության նվազում գրանցվեց առանց որևէ այլ կլինիկական նշանների, այն բանից հետո, երբ ֆերմերային աշխատակիցը հայտնեց H1N1-ի առկայության մասին: Ուսումնասիրությունը ցույց տվեց, որ հնդկահավերը նույնպես ունեին H1N1 և շճադրական էին դրա հակածինների նկատմամբ: Ձվի դեղնուցներում հայտնաբերվել են մայրական H1N1 հակամարմիններ, և հետագա գենետիկական վերլուծությունները ցույց տվեցին, որ հնդկահավերի շրջանում նույնական H1N1 շտամ կա, ինչ ֆերմերային աշխատողի, որը, հավանաբար, վարակել էր հնդկահավերին արհեստական սերմնավորման ժամանակ[33]:
- Խոզեր. Մարդուց խոզ H1N1 փոխանցման դեպքեր գրանցվել են Կանադայում[34], Կորեայում[35], և 2009 թվականի բռնկման ժամանակ ի վերջո ընդգրկել են բոլոր մայրցամաքները, բացի Անտարկտիդայից[36] : Հայտնի է նաև, որ այն տարածվել է Ֆրանսիայում սեզոնային համաճարակների ժամանակ մարդկանց և խոզերի միջև[37] :
Մեթիցիլին կայուն Ոսկեգույն Ստաֆիլոկոկ (MRSA)
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոտ մեկ տարվա ընթացքում տարբեր պատճառներով տարբեր ֆերմաներից անասնաբուժական հիվանդանոց ընդունված 11 ձիերի մոտ MRSA վարակներ են հայտնաբերվել։ Ենթադրվել է, որ MRSA բռնկումը պայմանավորված է եղել մարդուց ստացած ներհիվանդանոցային վարակով՝ ձիերի հիվանդանոցում գտնվելու ընթացքում[38]։
Առաջարկվել է հակադարձ զոոնոզի դեպք՝ բացատրելու համար, թե ինչպես է անասունների (խոզերի, հնդկահավերի, կովերի) շրջանում հայտնաբերվել մեթիցիլին զգայուն Ոսկեգույն Ստաֆիլոկոկի շտամ՝ ոչ միայն մարդու վիրուլենտության գեների կորստով (որը կարող է նվազեցնել մարդու գաղութացման զոոնոտիկ ներուժը), այլև մեթիցիլինի դիմադրողականության և տետրացիկլինի ավելացմամբ (որը կբարձրացնի MRSA վարակների առաջացումը): Այստեղ մտահոգությունն այն է, որ անասնապահության մեջ հակաբիոտիկների չափազանց օգտագործումը սրում է նոր հակաբիոտիկ-դիմացկուն զոոնոտիկ հարուցիչների ստեղծումը[39]:
Վայրի կենդանիները ազատազրկման մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]1996 թվականին Հոթորնի կրկեսի կորպորացիան հայտնեց իրենց 4 և 11 վարժեցնողների շրջանում M. tuberculosis վարակի առկայության մասին: Դժբախտաբար, այս փղերը ենթավարձակալության էին տրվել Ամերիկայի տարբեր կրկեսային ներկայացումների և կենդանաբանական այգիների: Սա խթանեց համազգային համաճարակի տարածմանը, բայց քանի որ տուբերկուլյոզը սովորաբար կենդանիներից մարդկանց փոխանցվող հիվանդություն չէ, ենթադրվեց, որ համաճարակը պայմանավորված էր մարդուց գերության մեջ գտնվող փղին փոխանցմամբ[40]: Հարավաֆրիկյան Հանրապետության Կրյուգերի ազգային պարկում ազատորեն շրջանառվող աֆրիկյան փղի ( Loxodonta africana ) դիահերձումը հայտնաբերել է թոքերի զգալի վնաս՝ պայմանավորված M. tuberculosis-ի մարդկային շտամով: Փղերը իրենց շրջակա միջավայրը ուսումնասիրում են իրենց կնճիթներով, ուստի շատ հավանական է, որ վարակի աղբյուրները եղել են կենցաղային թափոններից, վերևում գտնվող մարդկային համայնքի աղտոտված ջրից, մարդկային կղանքից կամ զբոսաշրջիկների աղտոտված սննդից ստացված օդակաթիլային հարուցիչները[41]:
2007 թվականին ազգային ալպակայի ցուցահանդեսում տեղի ունեցած խառնաշփոթի պատճառով ալպակայի կորոնավիրուսի բռնկումը հանգեցրեց մարդկային և ալպակայի կորոնավիրուսների համեմատությանը՝ փորձելով պարզել բռնկման աղբյուրը: Պարզվեց, որ ալպակայի կորոնավիրուսը էվոլյուցիոն առումով ամենաշատը նման է 1960-ականներին մեկուսացված մարդկային կորոնավիրուսային շտամին, ինչը ենթադրում է, որ ալպակայի կորոնավիրուսը կարող էր տասնամյակներ շարունակ շրջանառվել՝ առաջացնելով շնչառական հիվանդություններ նախիրների մոտ, որոնք չեն հայտնաբերվել ախտորոշիչ հնարավորությունների բացակայության պատճառով: Սա նաև ենթադրում է մարդուց ալպակա փոխանցման եղանակ[42]:
Մարդու կորոնավիրուսի HCoV-OC43- ի փոխանցումը վայրի շիմպանզեներին (Pan troglodytes verus), որոնք բնակվում են Կոտ դ'Իվուարի Թայի ազգային պարկում, հաղորդվել է 2016-2017 թվականներին: Այս շիմպանզեները սովոր էին մարդկանց ներկայությանը, որոնք1980-ական թվականներից ի վեր ուսումնասիրել էր այս կոնկրետ համայնքները[43]։ HCoV-OC43-ը, որը պատկանում է Betacoronavirus 1 (BetaCoV1) տեսակին, սովորաբար առաջացնում է սովորական մրսածության դեպքեր մարդկանց շրջանում(բացառությամբ SARS-ի և MERS-ի ), բայց հայտնաբերվել է նաև սմբակավորների, մսակերների և նապաստականմանների շրջանում[44]։ Հետևաբար, լիովին հավանական է, որ հետազոտողները կամ որսագողերը կարող էին պատահաբար տարածել վիրուսը շիմպանզեների շրջանում[45]։
- Ոչ մարդկային պրիմատներ.
1996 թվականին 94 ոչ մարդկային պրիմատների արգելոցում կարմրուկի բռնկում տեղի ունեցավ։ Չնայած բռնկման աղբյուրը երբեք չի պարզվել, շիճուկի և մեզի թեստերը ցույց տվեցին, որ վիրուսը անկասկած կապված է ԱՄՆ-ում վերջերս մարդկանց շրջանում կարմրուկի դեպքերի հետ[46]։
Գծավոր դեմքով դանարտը ավստրալական պարկավոր կենդանի է, որը բազմիցս բախվել է Helicobacter pylori- ի բռնկումներին: Պարկավորի ստամոքսի նմուշառումը ցույց տվեց, որ բռնկումների համար պատասխանատու H. pylori շտամը 100%-ով համապատասխանում է մարդու աղիքային տրակտից ծագող շտամին[47]:
Ռինովիրուս C
[խմբագրել | խմբագրել կոդը]Չնայած նախկինում համարվում էր բացառապես մարդկային հարուցիչ,սակայն մարդու Ռինովիրուս C-ն որոշվեց որպես Ուգանդայի շիմպանզեների շրջանում 2013 թվականին շնչառական վարակների բռնկման պատճառ: Ամբողջ Աֆրիկայից եկած շիմպանզեների հետազոտությունը ցույց տվեց, որ նրանք ցուցաբերում են համընդհանուր հոմոզիգոտություն 3 CDHR3-Y529 ալելինկատմամբ, որը ընկալիչ է, որը կտրուկ մեծացնում է ռինովիրուս C վարակի և ասթմայի նկատմամբ զգայունությունը մարդկանց շրջանում: Եթե մարդկային ծագում ունեցող շնչառական վիրուսները կարող են պահպանել շրջանառությունը ոչ մարդկային պրիմատների շրջանում, այն կարող է վնասակար լինել, եթե վարակը վերադառնա մարդկային համայնքներ[48]:
Պնևմովիրուս
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուգանդայում մարդկային ծագում ունեցող շնչառական վիրուսներով վարակվել են նույն անտառում գտնվող երկու շիմպանզեների ( Pan troglodytes schweinfurthii ) համայնքներ: Հետագայում պարզվեց, որ այն առաջացել է մարդու մետապնևմովիրուսից (հայտնի է նաև որպես MPV, Pneumoviridae, Metapneumovirus ) և մարդու ռեսպիրովիրուս 3-ից (հայտնի է նաև որպես HRV3, Paramyxoviridae, Respirovirus կամ նախկինում հայտնի որպես պարագրիպի վիրուս 3 )[49]:
Հակադարձ զոոնոզ գորիլաների շրջանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուգանդայում, Ռուանդայում և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում էկոտուրիզմի ենթակա պահպանվող տարածքներում ազատ տարածվող գորիլաները գնալով ավելի են սովորում մարդկանց ներկայությանը, լինեն դրանք անտառապահ-ուղեկցորդների, զբոսաշրջիկների, հետախույզների, անասնաբույժների, որսորդների կամ հետազոտողների տեսքով: Iodamoeba buetschlii, Giardia lamblia, Chilomastix sp., Endolimax nana, Entamoeba coli և Entamoeba histolytica հայտնաբերվել են գորիլաների կղանքի և նրանց բնակավայրը ներխուժած մարդկանց կողմից թողնված անկանոն կղանքի մեջ: Այս արդյունքները ենթադրում են հակադարձ զոոնոզների առաջացման մասին[50]:
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Edwards, Sarah JL; Chatterjee, Helen J; Santini, Joanne M (2021 թ․ հունիս). «Anthroponosis and risk management: a time for ethical vaccination of wildlife?». The Lancet Microbe. 2 (6): e230–e231. doi:10.1016/S2666-5247(21)00081-1. PMC 8016401. PMID 33824953.
- 1 2 3 4 5 6 7 8 9 Hubálek Z (2003 թ․ մարտ). «Emerging human infectious diseases: anthroponoses, zoonoses, and sapronoses». Emerging Infectious Diseases. 9 (3): 403–4. doi:10.3201/eid0903.020208. PMC 2958532. PMID 12643844.
- ↑ Zoonoses, Joint FAO/WHO Expert Committee on; Organization, World Health; Nations, Food and Agriculture Organization of the United (1967). Joint FAO/WHO Expert Committee on Zoonoses [meeting held in Geneva from 6 to 12 December 1966] : third report (անգլերեն). World Health Organization. hdl:10665/40679. ISBN 978-92-4-120378-4.
- ↑ Tuzio, H; Edwards, D; Elston, T; Jarboe, L; Kudrak, S; Richards, J; Rodan, I (2005 թ․ օգոստոս). «Feline zoonoses guidelines from the American Association of Feline Practitioners». Journal of Feline Medicine & Surgery (անգլերեն). 7 (4): 243–274. doi:10.1016/j.jfms.2004.11.001. PMC 10822331. PMID 16130211.
- ↑ Prevention, CDC-Centers for Disease Control and (2019 թ․ հունվարի 28). «CDC - Malaria - About Malaria - Biology». www.cdc.gov (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 22-ին.
- ↑ Ramasamy, Ranjan (2014 թ․ օգոստոսի 18). «Zoonotic Malaria – Global Overview and Research and Policy Needs». Frontiers in Public Health. 2: 123. doi:10.3389/fpubh.2014.00123. ISSN 2296-2565. PMC 4135302. PMID 25184118.
- ↑ Lalremruata, Albert; Magris, Magda; Vivas-Martínez, Sarai; Koehler, Maike; Esen, Meral; Kempaiah, Prakasha; Jeyaraj, Sankarganesh; Perkins, Douglas Jay; Mordmüller, Benjamin; Metzger, Wolfram G. (2015 թ․ սեպտեմբեր). «Natural infection of Plasmodium brasilianum in humans: Man and monkey share quartan malaria parasites in the Venezuelan Amazon». eBioMedicine. 2 (9): 1186–1192. doi:10.1016/j.ebiom.2015.07.033. ISSN 2352-3964. PMC 4588399. PMID 26501116.
- ↑ «CDC - African Trypanosomiasis - Biology». www.cdc.gov (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ հունիսի 12. Վերցված է 2020 թ․ ապրիլի 22-ին.
- ↑ Funk, Sebastian; Nishiura, Hiroshi; Heesterbeek, Hans; Edmunds, W. John; Checchi, Francesco (2013 թ․ հունվարի 17). «Identifying Transmission Cycles at the Human-Animal Interface: The Role of Animal Reservoirs in Maintaining Gambiense Human African Trypanosomiasis». PLOS Computational Biology. 9 (1): e1002855. Bibcode:2013PLSCB...9E2855F. doi:10.1371/journal.pcbi.1002855. ISSN 1553-734X. PMC 3547827. PMID 23341760.
- ↑ Cordon-Obras, Carlos; Cano, Jorge; González-Pacanowska, Dolores; Benito, Agustin; Navarro, Miguel; Bart, Jean-Mathieu (2013 թ․ դեկտեմբերի 23). «Trypanosoma brucei gambiense Adaptation to Different Mammalian Sera Is Associated with VSG Expression Site Plasticity». PLOS ONE. 8 (12): e85072. Bibcode:2013PLoSO...885072C. doi:10.1371/journal.pone.0085072. ISSN 1932-6203. PMC 3871602. PMID 24376866.
- ↑ Kuno, G.; Chang, G. J.; Tsuchiya, K. R.; Karabatsos, N.; Cropp, C. B. (1998 թ․ հունվար). «Phylogeny of the genus Flavivirus». Journal of Virology. 72 (1): 73–83. doi:10.1128/JVI.72.1.73-83.1998. ISSN 0022-538X. PMC 109351. PMID 9420202.
- ↑ Forrester, N. L.; Palacios, G.; Tesh, R. B.; Savji, N.; Guzman, H.; Sherman, M.; Weaver, S. C.; Lipkin, W. I. (2012 թ․ մարտ). «Genome-scale phylogeny of the alphavirus genus suggests a marine origin». Journal of Virology. 86 (5): 2729–2738. doi:10.1128/JVI.05591-11. ISSN 1098-5514. PMC 3302268. PMID 22190718.
- 1 2 Figueiredo, Luiz Tadeu Moraes (2019). «Human Urban Arboviruses Can Infect Wild Animals and Jump to Sylvatic Maintenance Cycles in South America». Frontiers in Cellular and Infection Microbiology (English). 9: 259. doi:10.3389/fcimb.2019.00259. ISSN 2235-2988. PMC 6653809. PMID 31380302.
{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Ndenga, Bryson Alberto; Mutuku, Francis Maluki; Ngugi, Harun Njenga; Mbakaya, Joel Omari; Aswani, Peter; Musunzaji, Peter Siema; Vulule, John; Mukoko, Dunstan; Kitron, Uriel; LaBeaud, Angelle Desiree (2017 թ․ դեկտեմբերի 19). «Characteristics of Aedes aegypti adult mosquitoes in rural and urban areas of western and coastal Kenya». PLOS ONE (անգլերեն). 12 (12): e0189971. Bibcode:2017PLoSO..1289971N. doi:10.1371/journal.pone.0189971. ISSN 1932-6203. PMC 5736227. PMID 29261766.
- ↑ Hanley, Kathryn A.; Monath, Thomas P.; Weaver, Scott C.; Rossi, Shannan L.; Richman, Rebecca L.; Vasilakis, Nikos (2013 թ․ հոկտեմբեր). «Fever versus fever: the role of host and vector susceptibility and interspecific competition in shaping the current and future distributions of the sylvatic cycles of dengue virus and yellow fever virus». Infection, Genetics and Evolution. 19: 292–311. Bibcode:2013InfGE..19..292H. doi:10.1016/j.meegid.2013.03.008. ISSN 1567-7257. PMC 3749261. PMID 23523817.
- ↑ «Zika Virus Epidemiology». www.zikavirusnet.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 22-ին.
- ↑ «HHSF223201610542P Final Report» (PDF). Food and Drug Administration. 2017 թ․ մայիսի 22. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 22-ին.
- ↑ Bryant, Juliet E; Holmes, Edward C; Barrett, Alan D. T (2007 թ․ մայիս). «Out of Africa: A Molecular Perspective on the Introduction of Yellow Fever Virus into the Americas». PLOS Pathogens. 3 (5): e75. doi:10.1371/journal.ppat.0030075. ISSN 1553-7366. PMC 1868956. PMID 17511518.
- ↑ Couto-Lima, Dinair; Madec, Yoann; Bersot, Maria Ignez; Campos, Stephanie Silva; Motta, Monique de Albuquerque; Santos, Flávia Barreto Dos; Vazeille, Marie; Vasconcelos, Pedro Fernando da Costa; Lourenço-de-Oliveira, Ricardo; Failloux, Anna-Bella (2017 թ․ հուլիսի 7). «Potential risk of re-emergence of urban transmission of Yellow Fever virus in Brazil facilitated by competent Aedes populations». Scientific Reports. 7 (1): 4848. Bibcode:2017NatSR...7.4848C. doi:10.1038/s41598-017-05186-3. ISSN 2045-2322. PMC 5501812. PMID 28687779.
- ↑ Moreira-Soto, A.; Torres, M. C.; Lima de Mendonça, M. C.; Mares-Guia, M. A.; Dos Santos Rodrigues, C. D.; Fabri, A. A.; Dos Santos, C. C.; Machado Araújo, E. S.; Fischer, C.; Ribeiro Nogueira, R. M.; Drosten, C. (2018 թ․ սեպտեմբեր). «Evidence for multiple sylvatic transmission cycles during the 2016-2017 yellow fever virus outbreak, Brazil». Clinical Microbiology and Infection. 24 (9): 1019.e1–1019.e4. doi:10.1016/j.cmi.2018.01.026. ISSN 1469-0691. PMID 29427798.
- ↑ Tsetsarkin, Konstantin A; Chen, Rubing; Weaver, Scott C (2016 թ․ փետրվար). «Interspecies transmission and chikungunya virus emergence». Current Opinion in Virology. 16: 143–150. doi:10.1016/j.coviro.2016.02.007. ISSN 1879-6257. PMC 4824623. PMID 26986235.
- ↑ Hanley, Kathryn A.; Monath, Thomas P.; Weaver, Scott C.; Rossi, Shannan L.; Richman, Rebecca L.; Vasilakis, Nikos (2013 թ․ հոկտեմբեր). «Fever versus Fever: the role of host and vector susceptibility and interspecific competition in shaping the current and future distributions of the sylvatic cycles of dengue virus and yellow fever virus». Infection, Genetics and Evolution. 19: 292–311. Bibcode:2013InfGE..19..292H. doi:10.1016/j.meegid.2013.03.008. ISSN 1567-1348. PMC 3749261. PMID 23523817.
- ↑ de Thoisy, Benoît; Lacoste, Vincent; Germain, Adeline; Muñoz-Jordán, Jorge; Colón, Candimar; Mauffrey, Jean-François; Delaval, Marguerite; Catzeflis, François; Kazanji, Mirdad; Matheus, Séverine; Dussart, Philippe (2009 թ․ ապրիլ). «Dengue infection in neotropical forest mammals». Vector Borne and Zoonotic Diseases (Larchmont, N.Y.). 9 (2): 157–170. doi:10.1089/vbz.2007.0280. ISSN 1557-7759. PMID 18945183.
- ↑ Calderón, Alfonso; Guzmán, Camilo; Mattar, Salim; Rodriguez, Virginia; Martínez, Caty; Violet, Lina; Martínez, Jairo; Figueiredo, Luiz Tadeu Moraes (2019 թ․ հոկտեմբեր). «Dengue Virus in Bats from Córdoba and Sucre, Colombia». Vector Borne and Zoonotic Diseases (Larchmont, N.Y.). 19 (10): 747–751. doi:10.1089/vbz.2018.2324. ISSN 1557-7759. PMC 6765209. PMID 31211661.
- ↑ de Figueiredo, Mario LG; de C Gomes, Almério; Amarilla, Alberto A.; de S Leandro, André; de S Orrico, Agnaldo; de Araujo, Renato F.; do SM Castro, Jesuína; Durigon, Edison L.; Aquino, Victor H.; Figueiredo, Luiz TM (2010 թ․ հուլիսի 12). «Mosquitoes infected with dengue viruses in Brazil». Virology Journal. 7 (1): 152. doi:10.1186/1743-422X-7-152. ISSN 1743-422X. PMC 2913956. PMID 20624314.
- ↑ Ash, A.; Lymbery, A.; Lemon, J.; Vitali, S.; Thompson, R. C. A. (2010 թ․ դեկտեմբերի 15). «Molecular epidemiology of Giardia duodenalis in an endangered carnivore – The African painted dog». Veterinary Parasitology (անգլերեն). 174 (3): 206–212. doi:10.1016/j.vetpar.2010.08.034. ISSN 0304-4017. PMID 20851525.
- ↑ Osterhaus, A. D.; Rimmelzwaan, G. F.; Martina, B. E.; Bestebroer, T. M.; Fouchier, R. A. (2000 թ․ մայիսի 12). «Influenza B virus in seals». Science. 288 (5468): 1051–1053. Bibcode:2000Sci...288.1051O. doi:10.1126/science.288.5468.1051. ISSN 0036-8075. PMID 10807575.
- ↑ Barasona, J. A.; Vicente, J.; Díez-Delgado, I.; Aznar, J.; Gortázar, C.; Torres, M. J. (2017 թ․ օգոստոս). «Environmental Presence of Mycobacterium tuberculosis Complex in Aggregation Points at the Wildlife/Livestock Interface». Transboundary and Emerging Diseases. 64 (4): 1148–1158. doi:10.1111/tbed.12480. ISSN 1865-1682. PMID 26865411.
- ↑ Ewers, Christa; Grobbel, Mirjam; Stamm, Ivonne; Kopp, Peter A.; Diehl, Ines; Semmler, Torsten; Fruth, Angelika; Beutlich, Janine; Guerra, Beatriz; Wieler, Lothar H.; Guenther, Sebastian (2010 թ․ ապրիլ). «Emergence of human pandemic O25:H4-ST131 CTX-M-15 extended-spectrum-beta-lactamase-producing Escherichia coli among companion animals». The Journal of Antimicrobial Chemotherapy. 65 (4): 651–660. doi:10.1093/jac/dkq004. ISSN 1460-2091. PMID 20118165.
- ↑ Erwin, Paul C.; Bemis, David A.; McCombs, Scott B.; Sheeler, Lorinda L.; Himelright, Inga M.; Halford, Sandy K.; Diem, Lois; Metchock, Beverly; Jones, Timothy F.; Schilling, Melisse G.; Thomsen, Bruce V. (2004 թ․ դեկտեմբեր). «Mycobacterium tuberculosis transmission from human to canine». Emerging Infectious Diseases. 10 (12): 2258–2210. doi:10.3201/eid1012.040094. ISSN 1080-6040. PMC 3323378. PMID 15672533.
- ↑ Swenson, Sabrina L.; Koster, Leo G.; Jenkins-Moore, Melinda; Killian, Mary L.; DeBess, Emilio E.; Baker, Rocky J.; Mulrooney, Donna; Weiss, Robin; Galeota, Judith; Bredthauer, Annette (2010 թ․ սեպտեմբեր). «Natural cases of 2009 pandemic H1N1 Influenza A virus in pet ferrets». Journal of Veterinary Diagnostic Investigation. 22 (5): 784–788. doi:10.1177/104063871002200525. ISSN 1040-6387. PMID 20807944.
- 1 2 3 4 Shi, Jianzhong; Wen, Zhiyuan; Zhong, Gongxun; Yang, Huanliang; Wang, Chong; Huang, Baoying; Liu, Renqiang; He, Xijun; Shuai, Lei; Sun, Ziruo; Zhao, Yubo (2020 թ․ ապրիլի 8). «Susceptibility of ferrets, cats, dogs, and other domesticated animals to SARS–coronavirus 2». Science (անգլերեն). 368 (6494): 1016–1020. doi:10.1126/science.abb7015. ISSN 0036-8075. PMC 7164390. PMID 32269068.
- ↑ Sjurseth, Siri Kulberg; Gjerset, Britt; Bragstad, Karoline; Hungnes, Olav; Wisløff, Helene; Er, Chiek; Valheim, Mette; Løtvedt, Siri M.; David, Bruce; Hanssen, Skjalg A.; Hauge, Siri H. (2017). «Human to animal transmission of influenza A(H1N1)pdm09 in a turkey breeder flock in Norway». Infection Ecology & Epidemiology. 7 (1): 1416249. Bibcode:2017InfEE...716249K. doi:10.1080/20008686.2017.1416249. ISSN 2000-8686. PMC 5738641. PMID 29296243.
- ↑ Howden, Krista J.; Brockhoff, Egan J.; Caya, Francois D.; McLeod, Laura J.; Lavoie, Martin; Ing, Joan D.; Bystrom, Janet M.; Alexandersen, Soren; Pasick, John M.; Berhane, Yohannes; Morrison, Margaret E. (2009 թ․ նոյեմբեր). «An investigation into human pandemic influenza virus (H1N1) 2009 on an Alberta swine farm». The Canadian Veterinary Journal. 50 (11): 1153–1161. ISSN 0008-5286. PMC 2764467. PMID 20119537.
- ↑ Song, Min-Suk; Lee, Jun Han; Pascua, Philippe Noriel Q.; Baek, Yun Hee; Kwon, Hyeok-il; Park, Kuk Jin; Choi, Hwan-Woon; Shin, Yeun-Kyung; Song, Jae-Young; Kim, Chul-Joong; Choi, Young-Ki (2010 թ․ սեպտեմբեր). «Evidence of Human-to-Swine Transmission of the Pandemic (H1N1) 2009 Influenza Virus in South Korea». Journal of Clinical Microbiology. 48 (9): 3204–3211. doi:10.1128/JCM.00053-10. ISSN 0095-1137. PMC 2937722. PMID 20610681.
- ↑ Nelson, Martha I.; Gramer, Marie R.; Vincent, Amy L.; Holmes, Edward C. (2012 թ․ հոկտեմբեր). «Global transmission of influenza viruses from humans to swine». The Journal of General Virology. 93 (Pt 10): 2195–2203. doi:10.1099/vir.0.044974-0. ISSN 0022-1317. PMC 3541789. PMID 22791604.
- ↑ Chastagner, Amélie; Enouf, Vincent; Peroz, David; Hervé, Séverine; Lucas, Pierrick; Quéguiner, Stéphane; Gorin, Stéphane; Beven, Véronique; Behillil, Sylvie; Leneveu, Philippe; Garin, Emmanuel (2019 թ․ հոկտեմբեր). «Bidirectional Human–Swine Transmission of Seasonal Influenza A(H1N1)pdm09 Virus in Pig Herd, France, 2018». Emerging Infectious Diseases. 25 (10): 1940–1943. doi:10.3201/eid2510.190068. ISSN 1080-6040. PMC 6759248. PMID 31538914.
- ↑ Seguin, Jennifer C.; Walker, Robert D.; Caron, John P.; Kloos, Wesley E.; George, Carol G.; Hollis, Richard J.; Jones, Ronald N.; Pfaller, Michael A. (1999 թ․ մայիս). «Methicillin-Resistant Staphylococcus aureus Outbreak in a Veterinary Teaching Hospital: Potential Human-to-Animal Transmission». Journal of Clinical Microbiology. 37 (5): 1459–1463. doi:10.1128/JCM.37.5.1459-1463.1999. ISSN 0095-1137. PMC 84801. PMID 10203505.
- ↑ Price, Lance B.; Stegger, Marc; Hasman, Henrik; Aziz, Maliha; Larsen, Jesper; Andersen, Paal Skytt; Pearson, Talima; Waters, Andrew E.; Foster, Jeffrey T.; Schupp, James; Gillece, John (2012 թ․ փետրվարի 21). «Staphylococcus aureus CC398: Host Adaptation and Emergence of Methicillin Resistance in Livestock». mBio. 3 (1). doi:10.1128/mBio.00305-11. ISSN 2150-7511. PMC 3280451. PMID 22354957.
- ↑ Holt, Nathalia (2015 թ․ մարտի 24). «We Are in the Midst of an Elephant Tuberculosis Epidemic». Slate Magazine (անգլերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 22-ին.
- ↑ Miller, Michele A.; Buss, Peter; Roos, Eduard O.; Hausler, Guy; Dippenaar, Anzaan; Mitchell, Emily; van Schalkwyk, Louis; Robbe-Austerman, Suelee; Waters, W. Ray; Sikar-Gang, Alina; Lyashchenko, Konstantin P. (2019 թ․ փետրվարի 6). «Fatal Tuberculosis in a Free-Ranging African Elephant and One Health Implications of Human Pathogens in Wildlife». Frontiers in Veterinary Science. 6: 18. doi:10.3389/fvets.2019.00018. ISSN 2297-1769. PMC 6373532. PMID 30788347.
- ↑ Crossley, Beate M.; Mock, Richard E.; Callison, Scott A.; Hietala, Sharon K. (2012 թ․ դեկտեմբերի 12). «Identification and Characterization of a Novel Alpaca Respiratory Coronavirus Most Closely Related to the Human Coronavirus 229E». Viruses. 4 (12): 3689–3700. doi:10.3390/v4123689. ISSN 1999-4915. PMC 3528286. PMID 23235471.
- ↑ The Chimpanzees of the Taï Forest: Behavioural Ecology and Evolution. Oxford, New York: Oxford University Press. 2000 թ․ հունիսի 15. ISBN 978-0-19-850507-5.
- ↑ Corman, Victor M.; Muth, Doreen; Niemeyer, Daniela; Drosten, Christian (2018). «Hosts and Sources of Endemic Human Coronaviruses». Advances in Virus Research. 100: 163–188. doi:10.1016/bs.aivir.2018.01.001. ISBN 9780128152010. ISSN 0065-3527. PMC 7112090. PMID 29551135.
- ↑ Patrono, Livia V.; Samuni, Liran; Corman, Victor M.; Nourifar, Leila; Röthemeier, Caroline; Wittig, Roman M.; Drosten, Christian; Calvignac-Spencer, Sébastien; Leendertz, Fabian H. (2018 թ․ հունիսի 27). «Human coronavirus OC43 outbreak in wild chimpanzees, Côte d'Ivoire, 2016». Emerging Microbes & Infections. 7 (1): 118. doi:10.1038/s41426-018-0121-2. ISSN 2222-1751. PMC 6021434. PMID 29950583.
- ↑ Willy, M. E.; Woodward, R. A.; Thornton, V. B.; Wolff, A. V.; Flynn, B. M.; Heath, J. L.; Villamarzo, Y. S.; Smith, S.; Bellini, W. J.; Rota, P. A. (1999 թ․ փետրվար). «Management of a measles outbreak among Old World nonhuman primates». Laboratory Animal Science. 49 (1): 42–48. ISSN 0023-6764. PMID 10090093.
- ↑ Every, Alison L.; Castano-Rodriguez, Natalia; Lu, Wei; Windsor, Helen M.; Wee, Janet LK; Swierczak, Agnieszka; Marshall, Barry J.; Kaakoush, Nadeem O.; Mitchell, Hazel M.; Sutton, Philip (2011 թ․ փետրվարի 7). «Did transmission of Helicobacter pylori from humans cause a disease outbreak in a colony of Stripe-faced Dunnarts (Sminthopsis macroura)?». Veterinary Research. 42 (1): 26. doi:10.1186/1297-9716-42-26. ISSN 1297-9716. PMC 3042409. PMID 21314909.
{{cite journal}}: Missing|author2=(օգնություն) - ↑ Scully, Erik J.; Basnet, Sarmi; Wrangham, Richard W.; Muller, Martin N.; Otali, Emily; Hyeroba, David; Grindle, Kristine A.; Pappas, Tressa E.; Thompson, Melissa Emery; Machanda, Zarin; Watters, Kelly E. (2018 թ․ փետրվար). «Lethal Respiratory Disease Associated with Human Rhinovirus C in Wild Chimpanzees, Uganda, 2013». Emerging Infectious Diseases. 24 (2): 267–274. doi:10.3201/eid2402.170778. ISSN 1080-6040. PMC 5782908. PMID 29350142.
- ↑ Negrey, Jacob D.; Reddy, Rachna B.; Scully, Erik J.; Phillips-Garcia, Sarah; Owens, Leah A.; Langergraber, Kevin E.; Mitani, John C.; Emery Thompson, Melissa; Wrangham, Richard W.; Muller, Martin N.; Otali, Emily (2019 թ․ հունվարի 21). «Simultaneous outbreaks of respiratory disease in wild chimpanzees caused by distinct viruses of human origin». Emerging Microbes & Infections. 8 (1): 139–149. doi:10.1080/22221751.2018.1563456. ISSN 2222-1751. PMC 6455141. PMID 30866768.
- ↑ Nizeyi, John Bosco; Innocent, Rwego B.; Erume, Joseph; Kalema, Gladys R. N. N.; Cranfield, Michael R.; Graczyk, Thaddeus K. (2001 թ․ ապրիլ). «Campylobacteriosis, Salmonellosis, and Shigellosis in Free-Ranging Human-Habituated Mountain Gorillas of Uganda». Journal of Wildlife Diseases (անգլերեն). 37 (2): 239–244. doi:10.7589/0090-3558-37.2.239. ISSN 0090-3558. PMID 11310873.