Զոյի Կոնստանտոպուլու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Զոյի Կոնստանտոպուլու
20150125 Zoi Konstantopoulou SIRIZA political party Greece.jpg
 
Կուսակցություն՝ ՍԻՐԻԶԱ (2015), Course of Freedom? և Popular Unity? (2015)
Կրթություն՝ Աթենքի համալսարան, Փարիզ-Նանթեր համալսարան, Փարիզ 1 Պանթեոն-Սորբոն համալսարան, Կոլումբիայի համալսարան և Փարիզի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և փաստաբան
Ազգություն հույն
Դավանանք ագնոստիցիզմ
Ծննդյան օր դեկտեմբերի 8, 1976(1976-12-08) (44 տարեկան)
Ծննդավայր Աթենք, Հունաստան
Քաղաքացիություն Flag of Greece.svg Հունաստան
Հայր Nikos Konstantopoulos?
 
Կայք՝ zoikonstantopoulou.gr

Զոյի Կոնստանտոպուլու (հուն․՝ Ζωή Κωνσταντοπούλου, դեկտեմբերի 8, 1976(1976-12-08), Աթենք, Հունաստան), հույն իրավաբան (մասնագիտացած է միջազգային իրավունքի և մարդու իրավունքների ոլորտում) և ձախ քաղաքական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սև գնդապետների» բռնապետության դեմ պայքարող ձախ ակտիվիստների դուստրը, նրա հայրը՝ Նիկոս Կոնստանտոպուլոսը, Սիրիզա կուսակցության առաջնորդն էր։ Առաջին անգամ խորհրդարան է անցել 2012 թվականի մայիսի ընտրություններում, վերընտրվել է 2012 թվականի հունիսին՝ իր ընտրատարածքի ռեկորդային քվեներով։ 2015 թվականի հունվարի 27-ին նա առաջադրվել էր Հունաստանի խորհրդարանի խոսնակի պաշտոնում[1]։ Նա ընտրվել է 2015 թվականի փետրվարի 6-ին ռեկորդային 235 ձայնով (300 ձայնից, նրա օգտին քվեարկել են բոլոր խորհրդարանական խմբակցությունները, բացի ուլտրաաջ Ոսկե լուսաբանից և Հունաստանի ստալինիստական Կոմկուսից), դառնալով երկրի պատմության մեջ Հունաստանի խորհրդարանի ամենաերիտասարդ ղեկավարը։

Նախաձեռնել և ղեկավարել է Հունաստանի արտաքին պարտքի աուդիտի հանձնաժողովը[2], որի աշխատանքը համակարգել է Էրիկ Տուսենը։ Նա քննադատել է իր կուսակից վարչապետ Ալեքսիս Ցիպրասի զիջումները, միջազգային վարկատուներին և դեմ է հանդես գալիս Հունաստանի համար վերջինիս կողմից ներկայացվող «խիստ խնայողության» պահանջներին։ Նաև նախաձեռնել է երկու խոշոր կոռուպցիոն գործերի՝ «Siemens» ընկերության հետ կապված սկանդալի և «Լագարդի ցուցակից» հույն օլիգարխների հարկերից խուսափելու գործով դատավարություն, ինչպես նաև նախագահել է պրոֆիլային հանձնաժողովում, որը Գերմանիայից փոխհատուցում էր պահանջում Երկրորդ համաշխարհային պատերազմում օկուպացիայի համար։

Արմատական ձախերի կոալիցիայի (Սիրիզա) նախկին ակտիվիստուհին 2015 թվականի սեպտեմբերի 20-ի ընտրություններում առաջադրվել էր Սիրիզա անջատված «Ժողովրդական միասնություն» կուսակցության «ձախ պլատֆորմ» հիմնադրված կուսակցությունից[3]։ 2016 թվականի ապրիլի 19-ին գործարկել է սեփական ձախակողմյան «Ազատության կուրս» կուսակցությունը[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]