Զոյա Վոսկրեսենսկայա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զոյա Վոսկրեսենսկայա
Դիմանկար
Ծնվել էապրիլի 15 (28), 1907 կամ ապրիլի 28, 1907(1907-04-28)[1]
ԾննդավայրՈւզլովայա, Bogoroditsk Uyezd, Տուլայի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էհունվարի 8, 1992(1992-01-08)[1] (84 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մայրենի լեզուռուսերեն
Մասնագիտությունգրող, մանկագիր և թարգմանչուհի
ԱմուսինԲորիս Ռիբկին
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Կարմիր Աստղի շքանշան «Մարտական ծառայությունների» մեդալ «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
ԽՍՀՄ պետական մրցանակ ԽՍՀՄ պետական մրցանակ և Համամիութենական Լենինյան Կոմերիտմիության Մրցանակներ
ԱնդամությունԽՍՀՄ Գրողների միություն
 Zoya Voskresenskaya Վիքիպահեստում

Զոյա Իվանովնա Վոսկրեսենսկայա (ամուսնու կողմից՝ Ռիբկինա, ապրիլի 15 (28), 1907 կամ ապրիլի 28, 1907(1907-04-28)[1], Ուզլովայա, Bogoroditsk Uyezd, Տուլայի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - հունվարի 8, 1992(1992-01-08)[1], Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային հետախույզ և մանկագիր, ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր (1968), գնդապետ, Տուլայի մարզի պատվավոր քաղաքացի[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զոյա Վոսկրեսենսկայան ծնվել է 1907 թվականի ապրիլի 15-ին (28) Ուզլովայա (այժմ՝ Տուլայի մարզ) երկաթուղային կայարանի պետի օգնականի ընտանիքում, այլ տվյալներով՝ Ալեքսինում։ 14 տարեկանում աշխատել է որպես Սմոլենսկի գավառի ՀԱԿ-ի 42-րդ գումարտակի գրադարանավարուհի, 1923 թվականից՝ անչափահաս հանցագործների գաղութում քաղղեկ, 1928 թվականին աշխատանքի է անցել ՌԿԿ Զադնեպրովսկ-Սմոլենսկի շրջանային կոմիտեում։

1928 թվականին տեղափոխվել է Մոսկվա, 1929 թվականի օգոստոսից սկսել է աշխատել ՄՊՔՎ-ի արտաքին հետախուզության բաժնում։ ԽՄԿԿ (բ) անդամ է դարձել 1929 թվականից։ Հետախուզական աշխատանքների նպատակով նրա առաջին ուղևորությունը եղել է Հարբին, որտեղ հաշվառվել է որպես «Սոյուզնեֆտ» սինդիկատի քարտուղար, երկու տարի հաջողությամբ իրականացրել է պատասխանատու հետախուզական առաքելություններ Չին արևելյան երկաթուղու հետ կապված ամենասուր պայքարի ընթացքում։ 1932 թվականից ղեկավարել է Լենինգրադում ՄՊՔՎ-ի մշտական ներկայացուցչության արտաքին բաժինը։ Հետագայում հետախուզական աշխատանք է կատարել Լատվիայում, Գերմանիայում և Ավստրիայում։

1935-1939 թվականներին եղել է Ֆինլանդիայում ՆԳԺԿ հետախուզության ռեզիդենտի տեղակալ։ Պաշտոնապես կատարել է Հելսինկիում Ինտուրիստի ներկայացուցչության ղեկավարի պարտականությունները։ 1936 թվականին, քողարկվելով ռեզիդենտ հյուպատոսի պաշտոնի տակ (ավելի ուշ լիազոր ներկայացուցչության երկրորդ քարտուղար), Ֆինլանդիա է եկել Բորիս Արկադևիչ Ռիբկինը («Յարցեվ», «Կին»)։ Ի սկզբանե ռեզիդենտի ու նրա տեղակալի միջև գործնական հարաբերություններ չեն հաստատվել։ «Մենք վիճում էինք ամեն առիթով, հիշում է Զոյա Իվանովնան։ «Ես որոշեցի, որ մենք միասին չենք կարող աշխատել և խնդրեցի Կենտրոնին ինձ հետ կանչել»։ Ի պատասխան՝ հրահանգվել էր օգնել նոր ռեզիդենտին ծանոթանալու գործի էությանը, այնուհետև անդրադառնալ այդ հարցին։ Այնուամենայնիվ, հետ վերադառնալու կարիք չկար։ «Վեց ամիս անց մենք Կենտրոնից ամուսնանալու թույլտվություն խնդրեցինք…»

Հետագայում Վոսկրեսենսկայա-Ռիբկինան փոխվստահության կարգով շփվում էր Պավել Սուդոպլատովի հետ (ապագայում՝ գեներալ-լեյտենանտ, ՆԳԺԿ-ի հատուկ վարչության պետ)։ Նա վերադարձել է Մոսկվա Ֆինլանդիայի հետ պատերազմից անմիջապես առաջ և Պավել Ֆիտինի ղեկավարությամբ զբաղվել է հետախուզության վերլուծական աշխատանքով՝ դառնալով հետախուզության գլխավոր վերլուծաբաններից մեկը։ Նրա մոտ հավաքվեցին կարևոր տեղեկություններ, այդ թվում՝ հայտնի «Կարմիր կապելլայի» ներկայացուցիչներից, ինչպիսիք են՝ «Սերժանտը» (Հարրո Շուլցե-Բոյզեն) և «Կորսիկացին» (Արվիդ Հարնակ1940 թվականի աշնանից նա մասնակցել է հարցաքննություններին, իսկ Հայրենական մեծ պատերազմի սկսվելուց հետո զբաղվել է Ալեքսանդր Նելիդովին չեզոք երկիր տեղափոխելու նախապատրաստման հարցով։ Հայրենական մեծ պատերազմի սկզբում զբաղվել է հետախուզադիվերսիոն խմբերի ընտրության, կազմակերպման ու նախապատրաստման և առաջնագիծ տեղափոխման հարցերով։

1941 թվականի վերջից մինչև 1944 թվականի մարտը գտնվել է Շվեդիայում՝ որպես խորհրդային դեսպանատան մամուլի քարտուղար, իսկ ամուսինն աշխատել է որպես դեսպանատան խորհրդական և ռեզիդենտ։ Շվեդիայում դեսպանը եղել է Ալեքսանդրա Կոլոնտայը, ով աշխատել է նրա հետ սերտ համագործակցությամբ։ Երկուսն էլ, յուրաքանչյուրն իր մասով, նպաստել են նրան, որ 1944 թվականի սեպտեմբերի 20-ին Ֆինլանդիան խզել է դաշինքը նացիստական Գերմանիայի հետ և զինադադար կնքել Խորհրդային Միության հետ։

Արտաքին հետախուզության կողմից կազմակերպվել է Շվեդիայի տարածքով գերմանական ռազմական բեռների տարանցման դիտարկում և արձանագրվել է Շվեդիայի ու Գերմանիայի միջև ծովով փոխադրվող բեռների բնույթը։ Շվեդիայի հյուսիսում՝ Ֆինլանդիայի հետ սահմանային գոտում, հետախուզական խումբը գրանցել է գերմանական ռազմական տեխնիկայի և զորամասերի տեղափոխումը Ֆինլանդիա։ Շվեդիայի հարավային նավահանգիստներում մեկ այլ հետախուզական խումբ վերահսկել է գերմանա-շվեդական փոխադարձ առաքումները։

Մոսկվա վերադառնալուց հետո նա կենտրոնական հետախուզական ապարատում զբաղվել է վերլուծական աշխատանքով, նշանակվել գերմանական բաժնի պետի պաշտոնում և օպերատիվ հանձնարարությամբ գործուղվել Բեռլին։ 1947 թվականի նոյեմբերի 27-ին Վոսկրեսենսկայա-Ռիբկինայի ամուսինը՝ գնդապետ Բորիս Ռիբկինը, զոհվել է Պրահայի մոտակայքում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի ժամանակ, ծառայողական պարտականությունները կատարելիս։ 1953 թվականին Պ. Ա. Սուդոպլատովի ձերբակալությունից հետո նա հանդես է եկել նրա պաշտպանությամբ։ 1953 թվականին ազատվել է հետախուզությունից և թախանձագին խնդրել է իրեն թողնել պետական անվտանգության մարմիններում՝ ցանկացած պաշտոնում կենսաթոշակային տարիքի հասնելու համար։ 1955 թվականին նրան ուղարկել են Վորկուտլագ (ԳՈւԼԱԳ-ի ճամբարներից մեկը)՝ որպես հատուկ ստորաբաժանման ղեկավար, որտեղ նա ծառայել է մոտ երկու տարի։

1956 թվականին ԽՍՀՄ ՆԳՆ գնդապետի կոչումով անցել է կենսաթոշակի և զբաղվել գրական գործունեությամբ։ 1965 թվականին ընդունվել է ԽՍՀՄ գրողների միության անդամ։ Միայն 1962-1980 թվականներին նրա գրքերը տպագրվել են 21 միլիոն 642 հազար տպաքանակով։ Վոսկրեսենսկայայի արձակի զգալի մասը մանկական գրականությունն է, այդ թվում Վլադիմիր Լենինի մանկության և պատանեկության մասին գրքերը։ Որպես մանկագիր՝ առավելապես հայտնի է խորհրդային ընթերցողներին[3]։ Նա գրականության մեջ իրեն դրսևորել է որպես սուր քաղաքական ուղղվածություն ունեցող գրող և բարոյական հարցեր բարձրացնող արվեստագետ։ Նրա գրքերը դաստիարակում են հետաքրքրություն պատմության, նրա հերոսական և ողբերգական էջերի, իրական պատմական դեմքերի կերպարների նկատմամբ[4]։

Վոսկրեսենսկայայի հերոսների թվում են միջազգային կոմունիստական շարժման գործիչներ։ «Հյուպատոսը» (1981) պատմվածքը նվիրված է ֆինն կոմունիստ Տոյվո Անտիկայնենի ճակատագրին, «Պարասկեվա տատիկը» (1983) պատմվածքը նվիրված է Կոմինտերնի գլխավոր քարտուղար Գեորգի Դիմիտրովի հիշատակին[5]։

Ծանր հիվանդ լինելով՝ նա իմացել է, որ իրեն «գաղտնազերծել են»։ Քանի որ տարիների ընթացքում շատ բաներ դադարել են գաղտնի մնալ, նա որոշել է պատմել իր կյանքի որոշ դրվագների մասին՝ հաշվի առնելով Հայրենական մեծ պատերազմին անմիջապես նախորդող ժամանակաշրջանը, ինչպես նաև լուսաբանելով պատերազմի տարիներին իր աշխատանքի որոշ դրվագներ։ Նա գրել է․ «Հիմա ես կարող եմ ասել ճշմարտությունը։ Հետախույզի հուշերից» գիրքը (գիրքը հրատարակվել է «Օլմա-պրեսս» հրատարակչության կողմից 1992 թվականի դեկտեմբերին)։

Վոսկրեսենսկայան մահացել է 1992 թվականի հունվարի 8-ին, թաղվել է Մոսկվայում՝ Նովոդևիչևյան գերեզմանատանը։ Վոսկրեսենսկայան Իվան Չիչաևին համարել է իր «կնքահայրը» հետախուզության բնագավառում[6]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Եղբայրները՝ Նիկոլայ (1910 -?) և Եվգենի (1913 -?),
  • Առաջին ամուսինը՝ (1927-1929) Վլադիմիր Կազուտինը կոմերիտական և կուսակցական ակտիվիստ (նրանք ամուսնալուծվել են 1929 թվականին),
    • Որդին՝ Վլադիմիր Վլադիմիրովիչ Կազուտին (1928-1979),
  • Երկրորդ ամուսինը՝ Բորիս Արկադևիչ Ռիբկինը (1899-1947), եղել է խորհրդային հետախուզության սպա և դիվանագետ,
    • Որդին՝ Ալեքսեյ Բորիսովիչ Ռիբկին (1944-2009)։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Сквозь ледяную мглу. — 1962.
  • Зойка и её дядюшка Санька. — М.: Детгиз, 1962.
  • Встреча. — М.: Детгиз, 1963.
  • Сердце матери. — М.: Детская литература, 1965.
  • Антошка. — М.: Детская литература, 1966.
  • Утро. — М.: Детская литература, 1967.
  • Секрет: рассказы о семье Ульяновых. — М.: Детская литература, 1967; 1969; 1970; 1972; 1977; 1984.
  • Девочка в бурном море. — М.: Детская литература, 1969.
  • Дорогое имя. — М.: Детская литература, 1970.
  • Пароль — «Надежда». — М.: Детская литература, 1972.
  • Рот Фронт. — 1973.
  • Папина вишня. — 1973.
  • Собрание сочинений: В 3-х т. — М.: Детская литература, 1974—1975. — 300 000 экз.
  • Слово о Великом Законе. — М.: Детская литература, 1977;; 1978; 1980.
  • Надежда. — М.: Детская литература, 1979; 1984.
  • Повести и рассказы о Ленине. — 1980.
  • Папина вишня. — М.: Детская литература, 1980. — 16 с. — 2 000 000 экз.
  • Консул: роман в двух книгах. — М.: Детская литература, 1981. — 600 с. — 200 000 экз.
  • Бабушка Параскева. — М.: Детская литература, 1980; 1983.
  • Гнездо на балконе. — М.: Детская литература, 1981.
  • В этот памятный майский день. — М.: Детская литература, 1981.
  • Лунная тень. — М.: Детская литература, 1983.
  • Петя-пересмешник. — 1984.
  • Игорёк и Сивка-бурка. — М.: Малыш, 1990.
  • Теперь я могу сказать правду. — М.: Республика, 1993. — 224 с. — 35 000 экз. — ISBN 5-250-02042-9.
  • Под псевдонимом «Ирина»: Записки разведчицы. — М.: Современник, 1997. — 350 с. — ISBN 5-270-01829-2.

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սցենարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1965 - Մոր սիրտը (Ի. Մ. Դոնսկոյի հետ միասին),
  • 1966 - Մոր հավատարմությունը,
  • 1973 – Հույս։

Ֆիլմ Վոսկրեսենսկայայի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2011 - Մենամարտեր։ Գնդապետ Ռիբկինայի երկու կյանքը (ռեժիսոր Լեոնիդ Բելոզորովիչ)

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԽՍՀՄ պետական մրցանակ (1968)՝ «Մոր սիրտը» ֆիլմի սցենարի և գրական հիմքի համար (1965),
  • Լենինյան կոմերիտմիության մրցանակ (1980)՝ «Հույս» գրքի համար,
  • Լենինի շքանշան (6.5.1977),
  • Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան (08/12/1987),
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան,
  • Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշան (1985),
  • Կարմիր աստղի երկու շքանշան,
  • «Մարտական վաստակի համար» և այլ մեդալներ,
  • ՆԳԺԿ վաստակավոր աշխատող (1940)։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2017 թվականին Մոսկվայի փողոցներից մեկը (Հյուսիսային վարչական օկրուգի Բեգովոյ շրջան) անվանակոչվել է Զոյա Վոսկրեսենսկայայի անունով[7][8]։

Գրքեր Զոյա Վոսկրեսենսկայայի հիշատակին[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Воскресенская З. И., Шарапов Э. П. Тайна Зои Воскресенской. — М.: Олма-пресс, 1998. — 448 с. — 30 000 экз. — ISBN 5-87322-877-9.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Трубина Л. А. Воскресенская Зоя Ивановна // Русские детские писатели XX века: Биобиблиографический словарь. — М.: Флинта; Наука, 1997. — С. 106—110. — ISBN 5-02-011304-2.
  • Воскресенская З. И., Шарапов Э. П. Тайна Зои Воскресенской. — М.: Олма-пресс, 1998. — 448 с. — 30 000 экз. — ISBN 5-87322-877-9.
  • Воскресенская Зоя Ивановна // Тульский биографический словарь: В 2-х т. — Т. 1: А — Л. — Тула, 1996. — С. 119.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 https://tounb.ru/tulskij-kraj/istoriya-kraya/biograficheskie-ocherki/pisateli/74-tulskij-kraj/istoriya-kraya/biograficheskie-ocherki/pisateli/1159-Voskresenskaya-Zoya-Ivanovna-
  2. З. И. Воскресенская — Почётный гражданин Тульской области Արխիվացված 2018-11-24 Wayback Machine // TulaRegion.Ru
  3. Независимое военное обозрение. — 2007. — 27 апреля.
  4. Русские детские писатели XX века. — С. 106—110.
  5. Русские детские писатели ХХ века: биобиблиографический словарь. — Изд. 2-е, испр. и доп. — М.: Флинта; Наука, 1998. — С. 108. — ISBN 5-89349-108-4
  6. ««Чем меньше знают о разведчике, тем ему спокойнее работать и дольше жить»». windowrussia.ruvr.ru. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 29-ին.
  7. «Улица имени Зои Воскресенской появилась на севере Москвы». Управа Хорошёвского района. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 27-ին.
  8. «Постановление Правительства Москвы 24 октября 2017 года № 792-ПП» (PDF). mos.ru. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 26-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զոյա Վոսկրեսենսկայա» հոդվածին։