Զոյա Լորիե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Զոյա Լորիե
Դիմանկար
Ծնվել էհունիսի 26, 1841(1841-06-26)[1] կամ հունիսի 26, 1842(1842-06-26)
ԾննդավայրՄոնրեալ, Քվեբեկ, Կանադա
Մահացել էնոյեմբերի 1, 1921(1921-11-01)
Մահվան վայրՕտտավա, Կանադա
ԳերեզմանNotre-Dame Cemetery
ՔաղաքացիությունFlag of Canada (1921–1957).svg Կանադա
Մասնագիտությունօպերային երգչուհի
ԱմուսինՈւիլֆրիդ Լորիե
Commons-logo.svg Zoé Laurier Վիքիպահեստում

Զոյա Լորիե, լեդի Լորիե (անգլ.՝ Zoé Laurier, ծնյալ՝ Լաֆոնտեն, հունիսի 26, 1841(1841-06-26)[1] կամ հունիսի 26, 1842(1842-06-26), Մոնրեալ, Քվեբեկ, Կանադա - նոյեմբերի 1, 1921(1921-11-01), Օտտավա, Կանադա), Կանադայի յոթերորդ վարչապետ սըր Ուիլֆրիդ Լորիեի կին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռատի Զոյա Լաֆոնտենի դիմանկարը
Տիկին Զոյա Լորիեն 1878 թվականի ապրիլին։ Հեղինակ՝ Ուիլյամ Ջեյմս Տոպլի, Օտտավա
Լեդի Լորիեի դիմանկարը

Զոյա Լաֆոնտենը ծնվել է Մոնրեալում, 1841 թվականի հունիսի 27-ին Գոդեֆրոյ-Նապոլեոն Ռոբերտի և Զոյա Տեսիե դիտե Լավինյի ընտանիքում[2][Ն 1]։ Մկրտվել է հունիսի 28-ին Մոնրեալի Աստվածամոր տաճարում[3]։

Կրթությունն ստացել է Բոն Պաստեուր դպրոցում և «Սրբազան սրտի քույրեր»-ի միաբանությունում, ծառայել է որպես Կանադայի կանանց ազգային խորհրդի փոխնախագահներից մեկն ու բուժքույրերի վիկտորիական միության պատվավոր փոխնախագահ։

1861 թվականին բժիշկ Սերաֆին Գոթիեի տանն առաջին անգամ հանդիպել է իր ապագա ամուսնուն՝ սըր Ուիլֆրիդ Լորիեին․ այդ ժամանակ նա դաշնամուր էր դասավանդում Գոթիեի երեխաներին[2][4]։

1868 թվականի մայիսի 13-ին Մոնրեալի սուրբ Հակոբ եկեղեցում ամուսնացել է Լորիեի հետ[4]։ Զույգն ապրել է Վիկտորիավիլ քաղաքում, որից հետո 1896 թվականին տեղափոխվել Օտտավա․ ի դժբախտություն Լորիեի՝ նրանց միությունն անզավակ էր։

Նրա ամուսինը վախճանվել է 1919 թվականի փետրվարի 17-ին, որից երկու տարի անց՝ 1921 թվականի նոյեմբերի 1-ին, 80 տարեկանում մահացել է նաև Զոյան[3]։

Օտտավայի իր տունը կտակել է Կանադայի 10-րդ վարչապետ Ուիլյամ Լայոն Մաքենզի Քինգին[5]։

Մանրամասներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Զոյա Լաֆոնտենն ազգակցական կապ չի ունեցել Կանադա նահանգի առաջին վարչապետ Լուի-Իպոլիտ ԼաՖոնտենի հետ[2]։
  • Սիրել է կազմակերպել երաժշտական երեկոներ ու թղթախաղի երեկույթներ, որտեղ հաճույքով պոկեր է խաղացել[6]։
  • 1910 թվականի փետրվարի 8-ին լեդի Լորիեն տուգանվել է ավելի քան 16 կմ/ժ արագությամբ ընթանալու համար[7]։

Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանադայի առափնյա պահպանության «Լեդի Լորիե» նավը
  • Բրիտանական Կոլումբիայում գտնվող Գրահամ-Լորիե մարզային պուրակում տեղակայված են «Լեդի Լորիե» լիճն ու «Լեդի Լորիե» սարը, որն ամենաբարձրն է այդ զբոսայգում[8]։
  • 1985 թվականին Օտտավայի «Շատո Լորիե» հյուրանոցի հանգստի սենյակներից մեկն անվանվել է նրա պատվին․ սենյակից բացվում է Ռիդո փողոցի տեսարանը։
  • Կանադայի առափնյա պահպանության նավերից մեկն անվանվել է նրա պատվին․ նավը գործել է 1902–1960 թվականների ընթացքում[9]։
  • Պանիր արտադրող ԴուՎիլաժ մասնագիտացված ընկերությունը «Լեդի Լորիե դ՛Արտաբասկա» կոչվող սերուցքային պանիր է արտադրում[10]։

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ծագումնաբան Ժան-Ժակ Լեֆեբվրեն սխալվում է, երբ նրա մասին խոսում է որպես Զոյա Տեսիե։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.encyclopedia.com/article-1G2-2588813658/laurier-zo-18411921.html
  2. 2,0 2,1 2,2 Macdonald & Laurier Days » Answers from Historians Christopher Moore and Réal Bélanger Archived April 25, 2012, at the Wayback Machine.
  3. 3,0 3,1 Généalogie Zoe Lafontaine
  4. 4,0 4,1 [1]
  5. «Archived copy»։ Արխիվացված է օրիգինալից August 10, 2014-ին։ Վերցված է August 10, 2014 
  6. «Archived copy»։ Արխիվացված է օրիգինալից October 20, 2013-ին։ Վերցված է August 10, 2014 
  7. ARCHIVED – Fun-Picture Gallery-First Among Equals-Children's Version
  8. Ministry of Environment – Graham-Laurier
  9. ARCHIVED – USQUE AD MARE – The Lady Laurier – CCG Publications Archived August 7, 2014, at the Wayback Machine.
  10. http://www.duvillage1860.com/#/products/lady-laurier-darthabaska.html

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]