Զոյա Ժուրավլյովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զոյա Ժուրավլյովա
Ծնվել էօգոստոսի 20, 1935(1935-08-20)[1]
ԾննդավայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էմարտի 26, 2011(2011-03-26)[1] (75 տարեկան)
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունլրագրող, գրող, մանկագիր և բանասեր

Զոյա Ժուրավլյովա (ռուս.՝ Зо́я Евге́ньевна Журавлёва, օգոստոսի 20, 1935(1935-08-20)[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 26, 2011(2011-03-26)[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), մանկագիր, լրագրող և բանասեր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զոյա Ժուրավլյովան ծնվել է 1935 թվականի օգոստոսի 20-ին, Լենինգրադ քաղաքում (ԽՍՀՄ)։ Ավարտել է Լենինգրադի համալսարանի բանասիրության ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը, բանասեր-լրագրողի մասնագիտությամբ։

Աշխատել է հյուսիսի թերթերում` Նիկելում և Մուրմանսկում։

Երկրով մեկ մասնակցել է գիտարշավների` կենսաբանների, արվեստաբանների և հնէաբանների հետ։

1966 թվականին «Զվեզդա» ամսագիրը հրատարակվել է նրա առաջին` «Ես ունեմ գլուխ» պատմվածքը։ Այդ թվականին լույս է տեսել նաև նրա ակնարկային` «Մի սխալվիր բևեռային շրջանում» պատմվածքը (Ստանիսլավ Պամկրատովի համահեղինակությամբ), Կարելիայի հրատարակչատանը։

1967 թվականին կրկին Կարելայի հրատարակչատանը լույս է տեսել Զոյա Ժուրավլյովայի «Ճանապարհ» մանկական գիրքը[2], որը վերահրատարակվել է Դետգիզում։ Միևնույն ժամանակ «Երիտասարդ գվարդիա» հրատարակչատանը լույս է տեսել գրողի «Տիեզերքի բանալին» պատմվածքների ժողովածուն։ Այս ժողովածուն մրցանակի է արժանացել Նիկոլայ Օստրովսկու անվան մրցույթում։

1968 թվականից եղել է ԽՍՀՄ գրողների միության անդամ։

Համագործակցել է «Պիոներ» ամսագրի հետ[3]։ Եղել է Սանկտ Պետերբուրգի գրողների միության անդամ, նա մեծահասակների և երեխաների համար գրված ավելի քան 20 գրքերի հեղինակ է[4]։

Մահացել է 2011 թվականի մարտի 26-ին, Մոսկվայում։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զոյա Ժուրավլյովան զբաղվել է միջդիսցիպլինար երկխոսության խնդիրներով, գիտության և արվեստի փոխըմբռնմամբ, սիներգետիկայով։ Եղել է «Կանայք գիտության և կրթության մեջ» միջտարածաշրջանային ասոցիացիայի ղեկավարման անդամ, «Տիկին հաջողություն» ասոցիացիայի թերթի գլխավոր խմբագիր, «Գիտության լեզուներ` արվեստի լեզուներ» միջազգային միսդիսցիպլինար խորհրդաժողովների անփոփոխ նախագահ և կազմակերպիչ (Սուզդալ-96, 98, 02)[5]։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զոյա Ժուրավլյովայի ստեղծագործության ժանրը ժամանակակից արձակն է։

  • «Ես ունեմ գլուխ», պատմվածք (1966 թվական)
  • «Մի սխալվիր բևեռային շրջանում», ակնարկային պատմվածք (1966 թվական)
  • «Տասներկուսին, ինչպես միշտ»[6], պատմվածք երիտասարդ փայլարեյի մասին
  • «Քառասունմեկերրորդ կիլոմետր»[7], ակնարկ, լույս է տեսել «Իսկատել» ժողովածուում։ 1966 թվական։ Թողարկում № 6»[6]
  • «Ճանապարհ»[6] (1967 թվական)
  • «Մի սխալվիր բևեռային շրջանում» (1967 թվական)
  • «Պահանջվում է հերոսուհի»[6]
  • «Ես, Արինան, Բայրամչիկը և ուղտի կաթը» (1972 թվական)
  • «Ելք դեպքից», պատմվածք մետրոպոլիտենի և նրա աշխատակիցների մասին, որն ապահովում է քաղաքային փոխադրական արտերիաների ճշգրիտ աշխատանքը
  • «Գլխի վրայով գլուխկոնծի տալով»[6]
  • «Սպասում»[6]
  • «Կղզիներում»[6]
  • «Նրանց զրահի հետ»[6][8]
  • «Վեպ` հերոսի հետ»ref name = "dompisatel" />
  • և այլն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Литераторы Санкт-Петербурга. ХХ век (ռուս.) / под ред. О. В. Богданова
  2. Путька
  3. журнал 1972 г.: «Пионер 1972’02»; «Пионер 1972’03».
  4. ...автор более чем 20 книг
  5. Журавлёва Зоя Евгеньевна (20 VIII 1935 – 26 III 2011)
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 Журавлёва Зоя — все книги автора
  7. Сорок первый километр
  8. «Сними панцирь! / Журавлёва Зоя Евгеньевна». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 5-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]